«Գուլիվերի ճանապարհորդությունները»–ի խմբագրումների տարբերություն

=== Ճանապարհորդություն դեպի Լապուտա ===
[[Պատկեր:Laputa - Grandville.jpg|մինի|ձախից]]
1706 թվականի օգոստոսի 5-ին Գուլիվերը մեկնում է ճանապարհորդության։ Ծովահեններից փրկվելով՝ Գուլիվերը հայտնվում է Լապուտա երկրում, որ թռչող կղզի է։ Կղզու բնակիչների գլուխները հակված են աջ կամ ձախ, մի աչքը նայում է դեպի ներս, մյուսը՝ դեպի զենիթ։ Մարդիկ տարված են մաթեմատիկայով կամ երաժշտությամբ. նրանք ցրված են ու չեն հետաքրքրվում կենցաղային հարցերով։ Մայրաքաղաք Լագադոյում է գտնվում Ծրագրողների ակադեմիան, որորտեղ շինությունների ու հողամշակման նորանոր ծրագրեր են մշակում, թեև դրաանքդրանք բոլորը վատ են վերջանում։ Ակադեմիայի ծրագրողներից մեկը փորձում է վարունգից արևի ճառագայթ ստանալ, մյուսը՝ սառույցից վառոդ ստանալ, երրորդը՝ տուն շինել տանիքից դեպի հիմքը և այլն։ Մի խումբ մարդիկ թղթերի վրա տարբեր բառեր են գրել ու պատահական ընտրում են դրանցից մի քանիսը. եթե ստացվում է իմաստալից նախադասություն, արտագրում են ու գիքրգիրք տպագրւմ։
 
Գուլիվերը մեկնում է Գլըբբդբդրիբ կղզի, որ նշանակում է ''վհուկների ու կախարդների կղզի''։ Նրանք կանչում են մահացածների հոգիները ու նրանց ստիպում ծառայել իրենց։ Գուլիվերը տեսնում է [[Արիստոտել]]ի, [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]], [[Պոմպեոս]]ի, Բրուտոսի և այլոց հոգիները։
 
Այնուհետև Գուլիվերը մեկնեց Լըգգնեգգ, որտեղ մնաց երեք ամիս։ Այստեղ ծնված երեխաներից ոմանք պատահականորեն լինում են անմահ։ Նրանց կոչում են ստրուլդբրուգներ։ Վերջիններս մինչ 70 տարեկանը սովորական մադիկմարդիկ են, սակայն դրանից հետո նրանք դառնում են թախծոտ, նախանձ, ժլատ, ագահ ու չար։ Նրանց ունեցվածքը ժառանգաբար անցնում է երեխաներին։ Լեզվի արագ փոփոխվելու պատճառով ստրուլդբրուգները չեն հասկանում մյուսներին։ Ստրուլդբրուգներն այնքան վանող տեսք ունեին, որ Գուլիվերի մեջ անմահ լինելու ոչ մի ցանկություն չի մնում։
 
1709 թվականի մայիսի 6-ին Գուլիվերը մեկնում է [[Ճապոնիա]], որտեղից էլ վերադառնում է տուն։