«Արշավիր Երզնկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Արշավիր Երզնկյան Հարությունի''' ([[1896]], գ. Հաղպատ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) - [[1921]]), հայ դերասան, թատերական գործիչ։ [[Արամայիս Երզնկյան]]ի եղբայրն է։
 
== Կենսագրություն ==
Սկզբնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո ընդունվել է [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]], որն ավարտել է 1918-ին։ թվականին։ Դեռևս դպրոցական տարիներին ջերմ սեր է ցուցաբերել դեպի թատերական արվեստը։ 1917-ին թվականին ընդունվել է [[Օվի Սևումյան]]ի ղեկավարությամբ գործող դրամատիկական ստուդիան։ Միաժամանակ մասնակցել է հայերեն ներկայացումներին թե՛ Արտիստական թատրոնի շենքում, և թե՛ Զուբալովի անվան ժողովրդական տանն ու զանազան այլ ակումբներում։ Զուբալովի անվան ժողովրդական տունը լուսավորական հիմնարկություն էր, թատերական շենք [[Թիֆլիս]]ում։ Այժմ այն Կ. Մարջանաշվիլու անվան թատրոնն է Թբիլիսիում։ Կառուցվել է Զուբալով եղբայրների միջոցներով։
 
Արշավիր Երզնկյանը Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921-ին թվականին եկել է [[Երևան]]։ Թիֆլիսում ռեժիսոր [[Լևոն Քալանթար]]ը Արշավիր Երզնկյանին հանձնարարել էր Երևանում զբաղվել դրամատիկական թատրոն հիմնադրելու հետ կապված մի շարք հարցերով։ 1921-ին թվականին նետվել է բանտ, ուր ենթարկվել է խոշտանգումների։ Բանտում հիվանդացել է [[բծավոր տիֆ]]ով։ Երևանու դաշնակցականների իշխանությունից հետո ազատվել է բանտից և որոշել տեղափոխվել Հաղպատ։ Այդ օրերին Երևանում գտնվող [[Հովհաննես Թումանյան]]ը նրան խորհուրդ է տվել մի քանի օր սպասել և իր հետ գնալ գնացքով։ Սակայն Ա. Երզնկյանը շտապել է օր առաջ տեսնել հարազատներին և ընկերոջ ուղեկցությամբ ճանապարհվել է Դիլիջանի խճուղով։ [[Դիլիջան]]ում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և վախճանվել մի քանի օրից, 1921-ին թվականին 25 տարեկանում։ Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի տոհմական գերեզմանոցում<ref>Անմոռաց դեմքեր, Երևան,
1965 թ., էջ 236-238։</ref><ref>Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 69։</ref>