«Արտեմ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 27.
'''Արտեմ Միքայելի Հարությունյան''' ([[1945]], [[սեպտեմբերի 19]], [[Ստեփանակերտ]]), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1989]]), պրոֆեսոր ([[1991]])։
 
Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր [[Միքայել Հարությունյան (բանաստեղծ)|Միքայել ՀարությունյանՀարությունյանի]]ի որդին է։
 
== Կենսագրություն ==
1968 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1979 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի Գրողների միության]] անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թթ. աշխատել է [[Վաշինգտոն (նահանգ)|ՎաշինգտոնՎաշինգտոնում]]ում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983, Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983, Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989, Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008, միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010, միջազգային փառատոնի մրցանակ)։
[[Պատկեր:Artem Harutyunyan 1.jpg|մինի]]
1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994, New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։
Տող 38.
== Ստեղծագործություններ ==
Հարությունյանի ստեղծագործությանը բնորոշ է հողի և ուժի միաձուլումը, քաղաքական իրադարձություններին, ժամանակակից կյանքի իրողությունների ու ռիթմերի պոետիկ ներկայացումը։
* «Նշանների Երկիր», 1977
* «Տեսադաշտ», 1979, ռուսերեն՝ 1983, ԽՍՀՄ ԳՄ Մ. Գորկու անվան մրցանակ, 1983
* «Ներկայության խոսքեր», 1988« Ռնե Շարի մրցանակ՝ 1988, Ֆրանսիա,
* «Հրդեհը հինավուրց հողի», 1993, Թեքեյան մշակութային միության գրական մրցանակ, 1992
* «Նամակ Նոյին» (անգլերեն, 1995), (հայերեն, 1997)<ref>[http://granish.org/artem-harutyunyan-letter-to-noah/ Նամակ Նոյին կամ հույսի ահագնացում]</ref>
* «Հուդայի արձակուրդը», 2003, ՀՀ պետական մրցանակ
Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986, «Գրական ուղղությունների պայքարն անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003, «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004)<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=1841 Արտեմ Հարությունյանի կենսագրականը AV Producation կայքում]</ref><ref>[http://gisher.org/artem-harutyunyan-t21802.html Արտեմ Հարությունյանի ստեղծագործություններից]</ref>։
 
Տող 58.
* Դիլըն Թթմասի անվան մրցանակ, 1983
 
== Մեջբերումներ Արտեմ Հարությունյանի մասին ==
{{քաղվածք|Արտեմ Հարությունյանն ապագայի բանաստեղծ է, ինչպես Չարենցը20-րդ դարի հայ պոեզիայում։ Նա արդեն իր տեղն ունի մեր գրական անդաստանում և այն ընդլայնվում է նրա ամեն մի նոր գրքով։ Սա նոր պոեզիա է, որի տեսակը մենք չունենք։| [[Գևորգ Էմին]]}}
{{քաղվածք|Եվ հիմա, տարիների ընթացքում մոտիկից ծանոթանալով Արտեմ Հարությունյանի պոեզիային թարգմանելով այն, հասկացա, որ գործ ունենք մի այնպիսի երևույթի հետ, ինչպիսին ազգային մեծ բանաստեղծի հայտնությունն է։ Նրա պոեզիան ապշեցուցիչ ընդգրկում ունի և ազգային կյանքի հիմքերի վրա բարձրանում է բոլորովին նոր աննախադեպ գեղարվեստական մի կառույց։| [[Փիթեր Բալաքյան]]}}
{{քաղվածք|Արտեմ Հարությունյանի վերջին շրջանի պոեմները նոր խոսք են արդի հայ պոեզիայում։ Արտեմ Հարությունյանը գեղարվեստական ուրույն պատկերի մեջ է առնում իրականության ամենատարբեր դրսևորումները, երևույթը բարձրացնում խոր գեղարվեստական-փիլիսոփայական մակարդակի, որտեղ կոնկրետ անձնավորություններն անգամ ներկայանում են որպես պոետական խորհրդանիշեր։ Նա նոր խոսք է ներկայացնում արդի հայ բանաստեղծությանը, որը քաղաքացիական բանաստեղծության նոր թե հին կրկնությունն է զուտ մերկապարանոց գաղափարի ձևով, այլ իրականության միանգամայն նորոգված աշխարհընկալմամբ։| [[Սերգեյ Մարինյան]]}}
 
== Երկեր ==
* Արտեմ Հարությունյան, Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից, Երևան, «Տիգրան Մեծ», 2010։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{վիքիքաղվածք}}