«Արտաշես Հայ-Արտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 42.
 
== Ներդրումները կինոյի ասպարեզում ==
Հայկինոյում բեմադրած հենց առաջին` «[[Կարո (ֆիլմ)|Կարո»]]» ֆիլմում, Հայ-Արտյանը ցույց տվեց իր ռեժիսորական ունակությունները։
Իր երկրորդ՝ «[[Մեր կոլխոզի մարդիկ (ֆիլմ)|Մեր կոլխոզի մարդիկ»]]», ֆիլմում Հայ-Արտյանը խորացնում է հեղինակի նպատակը՝ ցույց տալով կոլտնտեսական երիտասարդության ձգտումը դեպի գիտությունն ու տեխնիկան։ Ընտրելով կինոկոմեդիայի ժանրը՝ ռեժիսորին հաջողվում է ստեղծել կենսուրախ և աշխույժ մի ֆիլմ, պատկերել գյուղի հին ու նոր մարդկանց՝ իրենց համագործակցության մեջ։
 
«[[Պատվի համար (ֆիլմ)|Պատվի համար»]]»-ում Հայ-Արտյանը հանդես է գալիս որպես կլասիկ երկի հաջող էկրանավորող։ Օգտագործելով կինոյի հնարավորությունները, նա կարողացել է բացահայտել դրամատուրգի մտահղացումները, ավելի բազմակողմանիորեն տալ միջավայրը, ավելի ցայտուն կերպով բնորոշել ֆիլմի հերոսներին։ Անշուշտ, ռեժիսորական վարժ աշխատանքի արդյունք են այն դրվագների նկարահանումները, ուր ցույց է տրված [[նավթ]]ի շատրվանը, Սուրենի զեխ կյանքը, փաստաթղթերը և այլն։
Հայ-Արտյանը մահացել է [[1978]] թվականի [[ապրիլի 13]]-ին [[Հայաստան]]ում։