«Արտակ Սմբատյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Արտակ, ավազանի անունով Ղազար, եպիսկոպոս Սմբատյանցը ծնվել է ներկայիս [[Տավուշի մարզ]]ի [[Տավուշ (գյուղ)|Թովուզ]] (այժմ՝ Տավուշ) գյուղում 1876 թվականի մարտի 19-ին։ 1887 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցը և 1894 թ. հունիսին այն ավարտում գերազանց վարքով, որից հետո 1895 թ.նա ընդունվում է Մայր Աթոռի միաբանների շարքը, իսկ 1896 թ. հունիսի 14-ին ձեռնադրվում է սարկավագ։
1897 թ. հունիսին պաշտպանելով ավարտաճառ «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի հայս» (Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ) թեմայով՝ նա ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանի մասնագիտական բաժինը գովելի առաջադիմությամբ, որից հետո 1898-1899 թթ. ոստարում դասավանդում է նույն ճեմարանում։
1899-1902 թթ. հայազգի մեծահարուստ Մանթաշյանի միջոցներով նա որպես ազատ ունկնդիր հետևում է Դորպատի համալսարանի դասընթացներին։
1902 թ. նոյեմբերի 24-ին ձեռամբ Հուսիկ արք. Տեր-Մովսիսյանի Ղազար սարկավագը սբ. Գայանե վանքում ձեռնադրվում է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Արտակի։
1903 թ. հունիսի 4-ին Արտակ աբեղան ստանձնում է Մայր Աթոռի տպարանի պատասխանատուի պաշտոնը, իսկ հաջորդ տարվանից նշանակվում է նաև Մայր Աթոռի Ուսումնական մնայուն հանձնաժողովի անդամ։
1903 թ. հոկտեմբերի 24-ին Արտակ աբեղա Սմբատյանցը ստանում է վարդապետական մասնավոր 4 աստիճան և գավազան կրելու իրավունք։
1905 թ. նա Գեղարքունիքի և Դարաչիչակի գործակալ էր, 1907 թ. Քիշնևում էր որպես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի կոնսիստորիայի անդամ։
1910-11 թթ. նա տարբեր պաշտոններ է վարել Մայր Աթոռում՝ գանձապահ, տպարանի տեսուչ, տարբեր հանձնաժողովների անդամ։
1911 թ. նոյեմբեր-1912 թ. նոյեմբեր նա որպես գործակալ լինում է Նոր Բայազետում և Բաքվում, իսկ 1914 թ. հունվարի 30-ին նշանակվում է վիճակի փոխանորդ՝ Ալեքսանդրապոլում։ Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում Առաջին աշխարհամարտի պատճառով գաղթական դարձած հայերին օժանդակելու ուղղությամբ։
1920 թ. օգոստոսի 31-ին Գևորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացնում է Երևանի թեմից և ստեղծում Շիրակի թեմ, որի առաջնորդ է ընտրվում մինչև 1921 թ. սեպտեմբերի 9 Արտակ վրդ. Սմբատյանցը։
1922 թ. ապրիլի 22-ին Գևորգ Ե Սուրենյանց հայրապետը վերականգնում է Սյունյաց թեմը, որի առաջնորդ է նշանակվում Արտակ վրդ. Սմբատյանցը։ Նույն թվականին՝ համաձայն Սյունյաց թեմի հավատացյալների խնդրագրերի Արտակ Սմբատյանցը օծվում է եպիսկոպոս։
1927 թ. փետրվարի 20-ին Լենինականում կայացած Շիրակի թեմական պատգամավորական ժողովը Արտակ եպս. Սմբատյանցին միաձայն ընտրում է թեմակալ առաջնորդ։
1929 թ. դեկտեմբերի 10-14 Թիֆլիսում գումարված Վիրահայոց թեմական պատգամավորական ժողովը ի թիվս այլ հարցերի՝ լուծում է նաև թեմակալ առաջնորդի հարցը։ Ըստ այդմ՝ որոշվում է թեմակալ առաջնորդի պաշտոնով Թիֆլիս հրավիրել Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպս. Սմբատյանցին, ով շարունակում է այդ պաշտոնին մնալ մինչև 1932 թ.։
1932-1935 թթ. Արտակ եպս. Սմբատյանցը պաշտոնավարում է Մայր Աթոռում, իսկ 1935 թ. սկզբներին Խորեն Ա Մուրադբեգյան հայրապետը նրան նշանակում է Երևանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ։ Ցավոք սրտի ժամանակները թույլ չտվեցին այս անմնացորդ նվիրյալ խոնարհ ծառային իր արժանի պարտքը մինչև վերջ վճարելու։ 1937 թ. ապրիլի 13-ին Երևանի առաջնորդարանում ՆԳԺԿ Պետական Անվտանգության Վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվում է Արտակ եպս. Սմբատյանցը։
1937 թ. օգոստոսի 31-ին ՀՍՍՀ ՆԳԺԿ Եռյակի նիստում որոշվում է Արտակ եպս. Սմբատյանցի բախտը։ Հիմնվելով ներկայացված մեղադրանքների վրա՝ Եռյակի նիստը որոշում է նրան արժանացնել գնդակահարության, որն էլ ի կատար է ածվում 1937 թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը 02։00-ին։
1957 թ. նոյեմբերի 5-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան ծանոթանալով Արտակ եպս. Սմբատյանցի գործի նյութերին՝ գտավ, որ հետաքննությունը տարվել է վերին աստիճանի մակերեսորեն և կոպիտ կերպով խախտվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, ինչի պատճառով ՀԽՍՀ ՆԳՆ Եռյակի 1937 թ. օգոստոսի 31-ի որոշումը հայտարարվում է չեղյալ։