«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 34.
 
== Կենսագրություն ==
Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում [[Պետրոս Մաղաքյան]]ի բեմադրությամբ։ 1857-1859 թթ. խաղացել է [[Սրապիոն Հեքիմյան]]ի թատերախմբում։ 1861-1863 թթ. եղել է «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոն»]]»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «[[Վասպուրական թատրոն]]»-ում։ 1866 թվականին [[Ստեփան Էքշյան]]ի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին<ref>[http://m.lurer.com/?p=128314&l=am Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը]</ref><ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=3105 Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում]</ref>։
 
== Դերեր ==
Տող 44.
* Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
* Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
* Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
* Էլիզա` Մոլիերի «Ագահը»
* Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
Տող 53.
* Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»
 
== Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին ==
{{քաղվածք|Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։|[[Միքայել Նալբանդյան]]}}
 
Տող 59.
 
== Գրականություն ==
* [[Գառնիկ Ստեփանյան]], «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ<ref>[https://books.google.am/books/about/%D4%B1%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF_%D5%93%D5%A1%D6%83%D5%A1%D5%A6%D5%B5%D5%A1%D5%B6.html?id=V58FoQEACAAJ&redir_esc=y Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»]</ref>
* Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»
 
== Ծանոթագրություններ ==