«Արմենպրես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ խմբագրական շտկում, անցյալ ու ներկա ժամանակի համաձայնեցում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
'''Արմենպրես''', լրատվական գործակալություն։ Ստեղծվել է [[1918]] թվականի [[դեկտեմբերի 18]]-ին, [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության]] [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային Ժողովի]] որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Ներկայում հանդիսանում է [[փակ բաժնետիրական ընկերություն]], որի բաժնետոմսերը տնօրինում է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետությունը]]։<ref>[http://armenpress.am/arm/about/ Արմենպրես, մեր մասին]։</ref>
 
== Պատմություն ==
[[1920]]-[[1922]] թվականներին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, [[1922]]-[[1972]]՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), [[1972]] թվականին վերանվանվել է Արմենպրես։ Գործակալությունը լուսաբանել է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովըրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ [[1959]] թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ [[ՏԱՍՍ]]-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ [[1967]] թվականից գործակալությունը օգտվել է [[Երևան]]-[[Մոսկվա]]-[[Բեյրութ]], [[1970]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Նյու Յորք]] և [[1972]] թվականից՝ Երևան-Մոսկվա-[[Փարիզ]] հեռատիպ կապերից, որոնք [[ՀԽՍՀ]] մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է [[ԽՍՀՄ|Սովետական Միության]] հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Արմենպրեսը ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։
 
== Գործունեության ուղղություններ ==
 
Գործակալությունը ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
Տող 31.
Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական համարյա բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերիև «Յանդեքս» նորությունների կողմից:
 
«Արմենպրես» ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում զանգվածային լրատվության միջոցներից զատ դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:
 
Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 300 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։
 
=== Միջազգային համագործակցություն ===
 
«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:
Տող 43.
Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:
 
=== Գործակցություն Արցախի հետ ===
 
«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:
 
2016թ. հոկտեմբերին «Արմենպրես»-ի և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ենթադրում է Արցախի երիտասարդ լրագրողների համար կրթական ծրագրերի կազմակերպում՝ ինչպես հեռաուսուցման, այնպես էլ դեպի Հայաստան այցերի միջոցով:
 
=== Մամուլի կենտրոն ===
Տող 63.
=== Կրթական ծրագրեր ===
 
«Արմենպրես»-ը 2012թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:
 
Ամեն տարի գործակալությունում իրենց ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:
 
=== Գործունեության այլ ուղղությունները ===
 
Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածումից, գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր:
Տող 73.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով:
 
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը:
 
Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում: