«Արմեն Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
== Կենսագրություն ==
 
* 1981-1986 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը։
* 1986 թ-ին ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1989 թ-ին, պաշտպանելով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
* 1993-1997 թթ. ուսանել է ՌԴ Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում, որն ավարտելուց և գիտական թեզը պաշտպանելուց հետո ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է [[Կենտրոնական Եվրոպա]]յի և Փարիզ 12 համալսարաններում։ Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի Չիվնինգ ծրագրի 2006-2007 թթ շրջանավարտ է։
* 1989 թվականից Արմեն Հարությունյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։ Համատեղությամբ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատու։ Դասավանդում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում։
* 2001-2005 թթ. եղել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ Նախագահի ներկայացուցիչ։
* 2000-2002 թթ. եղել է [[Ռուս-Հայկական համալսարան|Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի]] իրավաբանական ֆակուլտետի դեկան։
* 2002-2006 թթ. զբաղեցրել է [[Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա|ՀՀ պետական կառավարման ակադեմիայի]] ռեկտորի պաշտոնը։
* 2001 թ-ից ՀՀ եվրոպական իրավունքի ասոցիացիայի նախագահն է։
* 2002-ից մինչ օրս Ժողովրդավարության և իրավունքի եվրոպական (Վենետիկյան) հանձնաժողովի ՀՀ փոխանորդ – ներկայացուցիչն է։
* 2005-2006 թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
* 2006 թ. փետրվարի 20-ից 2011 թ.-ի փետրվարի 1-ը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
* 2008 թ-ին անդամակցել է ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային։ Ֆրանսիայի հայ իրավաբանների միության պատվավոր անդամ է։ Անդամակցում է նաև Հյուսիսային Ամերիկայի հայ իրավաբանների միությանը։
* 2009 թ. դարձել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի խորհրդի անդամ։
* 2010 թվականին անդամակցել է Միջերկրածովյան օմբուդսմենների ընկերակցությանը և Ասիական օմբուդսմենների միությանը։
* 2011 թվականի մարտից՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
* 2015 թ. հունիսի 22-ին ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընտրվել է [[Մարդու իրավունքների եվրոպական դատարան]]ի դատավոր։
Զեկույցներով հանդես է եկել [[Հարվարդի համալսարան|Հարվարդի]] և [[Միչիգանի համալսարան]]ներում։
Արմեն Հարությունյանն ավելի քան 80 գիտական աշխատանքի, 2 դասագրքի և 7 մենագրության հեղինակ է։