«Արմեն Զարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
Գրող [[Կոստան Զարյան]]ի որդին է, ճարտարապետ [[Արա Զարյան]]ի հայրը։
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]: Միջնակարգ կրթությունն ստացել է [[Մուրադ-Ռափայելյան վարժարան|Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանվարժարանում]]ում, որն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը [[Հռոմ]]ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1937-1939 թվականներին սովորել է [[Փարիզ]]ի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-1949 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թվականին մեկնել է [[Մարոկկո]] իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թվականին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 322-323}}</ref>:
 
== Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950 - 1963 թթ.) ==
 
* 1950 թ. հաղթում է Թանժերում կառուցվելիք՝ 251 մենատներից բաղկացած «Մարոկկինո» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցանակը և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Տանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը։
* 1956-1959 թթ. ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքի նախագիծը։
* 1961-1964 թթ. ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է «Սերաֆիկում» Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈւՌ թաղամասում։
* 1961-1963 թթ. նախագծում և իրականացնում է «Վիլլա Դ. Կաստելլո» մենատունը ԷՈւՌ-ում։
 
== Մասնագիտական գործունեությունը Հայաստանում, «Երևաննախագիծ» ինստիտուտ (1963-1989 թթ.) ==
 
* 1963-1964 թթ. [[Մաշտոցի պողոտա]]յի վրա բնակելի շենքի նախագիծ։
* 1966 թ. [[Թամանյան փողոց (Երևան)|Թամանյան փողոցփողոցին]]ին կից [[Հայաստանի գրողների միություն|Գրողների միության]] բնակելի շենքի նախագիծ։
* 1966 թ. շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
* 1967 թ.-ից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
* 1969-1970 թթ. Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
* 1974 թ. Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
* 1980-1983 թթ. Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում «30-րդ թաղամասի» նախագիծ։
* 1982-1983 թթ. [[Խանջյան փողոց]]ի ստորգետնյա անցման նախագիծ։
* 1983 թ. [[Ալավերդյան փողոց]]ի բարեկարգման նախագիծ։
* 1983 թ. [[Աբովյան փողոց]]ի բարեկարգման նախագիծ։
* 1983 թ. Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
* 1983 թ. [[Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)|Ժամանակակից արվեստի թանգարանթանգարանի]]ի ստորգետնյա հատվածի նախագիծ։
* 1985 թ. "30-րդ թաղամասի" բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
* 1986 թ. [[Հանրապետական մարզադաշտ]]ին կից բնակելի թաղամասի նախագիծ։
 
== Գրքեր և մենագրություններ ==
 
* ''Ամբերդ'', "Արես" հրտ., ՀՓՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ.Տոկարսկի և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1972 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Գոշավանք", "Արես" հրտ., ՀՎՃ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ.Վահրամեան, Միլան, 1974 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960 թթ.)", ԳԱ հրտ., 162 էջ, Երևան, 1972 թ. (հայերեն)։
* "Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրտ., 208 էջ, Երևան, 1979 թ. (հայերեն)։
* "Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ.Խալփախչյան և Ա.Ա.Նովելլո, Միլան, 1980 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ.Կունեո, Միլան, 1984 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986 թ. (հայերեն)։
* "Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ.Գանդոլֆո, Միլան, 1986 թ. (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
* "Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988 թ. (իտալերեն)։
* "Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրտ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994 թ. (հայերեն)։
* "Հայկական ճարտարապետություն։ Քննական և տեսական հարցեր", Երևան, 1996 թ. (հայերեն)։
* "Արվեստի բառարան", Նյու Յորք 1996 թ. (անգլերեն)։
* Հրատարակվել են ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում։
 
== Կարևոր հոդվածներ ==
 
* "Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ", ՀՀՀ հմ. 3, Բեյրութ, 1972 թ. (հայերեն)։
* "Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն" մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
* "Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", ՀՀՀ հմ. 4, Բեյրութ, 1973 թ. (հայերեն)։
* "Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները", ՀՀՀ, հտ. 8, Բեյրութ, 1980 թ. (ֆրանսերեն)։
* "Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ", ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973 թ. (իտալերեն)։
* "Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ", Հագ 2, Երևան, 1978 թ. (ֆրանսերեն)։
* "Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում", ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979 թ. (իտալերեն)։
* "Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները", ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984 թ. (իտալերեն)։
* "Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում", ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980 թ. (իտալերեն)։
* "Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը", ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985 թ. (անգլերեն)։
* "Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում", ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988 թ. (իտալերեն)։
 
== Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներին ==
==== Հայ արվեստի միջազգային գիտաժողովներ ====
 
* Բերգամո, 1975 թ.
* Երևան, 1978 թ.
* Միլան-Վենետիկ, 1981 թ.
* Երևան, 1985 թ.
* Վենետիկ, 1988 թ.
* Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000 - ամյակին նվիրված միջազգային առաջին գիտաժողով, Նյու Յորք, 1989 թ.
 
==== Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներ ====
 
* Բերգամո, 1974 թ.
* Թբիլիսի, 1977 թ.
* Բարի-Լեչչե, 1980 թ.
* Թբիլիսի, 1983 թ.
 
== Պատվո տիտղոսներ ==
 
* 1955 թ.-ից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ։
* 1964 թ.-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
* 1965 թ.-ից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ։
* 1969 թ.-ից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու։
* 1976 թ.-ից՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ։
* 1980 թ.-ից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ։
* 1978 թ.-ից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար։
* 1980 թ.-ից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ։
* 1981 թ.-ից՝ "Իտալիա-Հայաստան" մշակութային միության փոխնախագահ։
* 1982 թ.-ից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ։
* 1982 թ.-ից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ։
* 1988 թ.-ից՝ Իտալական ICOMOS-ի անդամ։<ref>[http://www.mincult.am/3/ru/?module=news&mid=1&id=2217 Ճարտարապետ Արմեն Զարյանի ծննդյան 95 ամյակին]</ref>
 
== Աղբյուրներ ==