«Արծրունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
'''Արծրունիներ''', հայ [[նախարար]]ական տոհմ։
 
== Ծագում ==
Ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է [[Հայկ Նահապետ]]ից սերած [[Տորք Անգեղ]]ից։ Արծրունիների նախնիները եկել են Վասպուրական նահանգի [[Մեծ Աղբակ]] գավառից։
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]]՝ Արծրունիների նախահայրը [[Ասորեստան]]ի [[Սինաքերիբ|Սենեքերիմ]] թագավորի որդի [[Սանասար]]ն է, որը եղբոր՝ [[Ադրամելեք]]ի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր [[Հայաստան]]ի Սիմ կոչվող լեռներում։ Այս վարկածը նման է Մ. Խորենացու այն պնդմանը, թե իբր Բագրատունիները հրեա են, ինչը բազմիցս հերքվել է ապացույցներով:
 
== Մեծ Հայք ==
 
[[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] և [[Արշակունիներ|Արշակունի]] Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր [[Մարդպետունիներ|Մարդպետունի]] նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և [[Պարսկաստան]]ի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան [[IV դար]]ում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են [[Սասանյաններ]]ի օգնությամբ բարձր դիրքի հասնել [[Մեծ Հայք]]ում: Բայց նմանօրինակ ակնկալությունները հող չեն գտել երկրում և Արծրունիները հուսախաբվելով, երես են թեքել Սասանյաններից։
 
== Մարզպանական Հայաստան ==
 
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից հետո Պարսից արքունիքը հավասարապես սպառնացել է թե՛ Արծրունիներին և թե՛ նրանց մրցակից Մարդպետունիներին։ Այս տոհմերը գերադասել են միավորվել՝ պարսից տիրապետությանը համատեղ դիմակայելու բնական մղումով։ Միավորումն ընթացել է Արծրունիների գերակայության ներքո և ավելի զորեղացրել նրանց։ [[449]]-ի [[Արտաշատի ժողով]]ին մասնակցող նախարարների և հոգևորականների մեջ էին նաև Արծրունիների ներկայացուցիչները։
[[Պատկեր:73artzrounis.png|մինի|300px|ձախից|Արծրունիների կալվածքների ընդարձակումը]]
[[Ավարայրի ճակատամարտ]]ում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը [[Ներշապուհ Արծրունի]]ն էր։ Ըստ [[Եղիշե]]ի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Արծրունիներ։
 
== Արաբական շրջան ==
{{Հիմնական հոդված|Արմինիա կուսակալություն}}
Արծրունիների ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբական տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] դեմ։ Թեև [[VIII դար]]ի սկզբին Արծրունիները ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց [[Բագրատունիներ]]ին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արծրունիները մասնակցել են [[774]]-[[775]]-ին [[Աբբասյաններ]]ի խալիֆայության դեմ [[Հայաստան]]ում ծավալած ժողովրդական ապստամբությունը։ Ապստամբությունից հետո Արծրունիները տիրեցին [[Ռշտունիներ|Ռշտունյաց]] նախարարության տիրույթները։ Արծրունիները Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղղված [[851]]-ի [ժողովրդական ապստամբությունը։
Տող 45.
Հայաստանում գերիշխանության հասնելու համար [[IX դար]]ի 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Արծրունիների և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Արծրունիների և [[Բագրատունիներ]]ի միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց [[Գագիկ-Խաչիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] գահերեցության ժամանակ Արծրունիները դրսևորեցին անջատողական սուր հակումներ և [[908]]-ին ստեղծեցին [[Վասպուրականի թագավորություն]]ը: Մինչդեռ Վասպուրականն ընկավ [[Բյուզանդիա]]յի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ [[1021]] թ-ին Արծրունիներից ոմանք տեղափոխվեցին [[Կիլիկիա]]: Նրանց վերջին բեկորները [[սելջուկներ|սելջուկ-թուրքական]] և [[մոնղոլներ|մոնղոլական]] տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով [[Վան]]ում և նրա շրջակայքում։
 
== Գահացանկ ==
 
{| border=1