«Արխիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: I-րդ դար → I դար (2) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Arkiv3.jpg|մինի|Ժամանակակից արխիվապահոցներ]]
'''Արխիվներ''' ({{lang-lat|archivum}}-ատյան, պաշտոնատուն), ինքնուրույն [[հիմնարկություն]]ներ կամ [[բաժին]]ներ հիմնարկություններում, [[ձեռնարկություն]]ներում, [[կազմակերպություն]]ներում, ուր պահվում են [[վավերագիր|վավերագրեր]], ինչպես նաև առանձին հիմնարկությունների ու անհատների գործունեության վերաբերյալ ժամանակի ընթացքում ստեղծված [[փաստաթուղթ|փաստաթղթփաստաթղթերի]]երի հավաքածուներ։ Որպես աղբյուրների հավաքածու արխիվները ծառայում են գիտահետազոտական նպատակների, օգտագործվում [[տնտեսություն|տնտեսության]] և պետական կառավարման գործնական կարիքների համար։ Արխիվների հետքեր հայտնաբերվել են հին աշխարհի բոլոր պետություններում։ [[Եգիպտոս]]ում և [[Փոքր Ասիա]]յում հայտնաբերվել են [[օրենք]]ներ, [[դատավարություն]]ներ, դիվանագիտական տեքստեր պարունակող մեծ արխիվներ՝ գրված [[կավ]]ե [[աղյուս]]ների, [[փայտ]]ի, [[մետաղ]]ի, [[պապիրուս]]ի, հետագայում՝ [[մագաղաթ]]ի վրա։ Հին [[Հունաստան]]ում արխիվների հետքեր գտնվել են [[Կրետե կղզի|Կրետե կղզկղզում]]ում։։ Մեծ համբավ ուներ հին [[Աթենք]]ի արխիվները։
 
Անտիկ աշխարհում և [[միջնադար]]ում վավերագրերը պահվում էին հոգևոր հաստատություններում, պետական գրասենյակներում (դիվաններում)։ [[ԽՍՀՄ]]-ում հնագույն գրավոր [[հուշարձան]]ներ ([[սեպագիր արձանագրություն]]ներ) հայտնաբերվել են [[Հայաստան]]ում ([[Արին-բերդ]], [[Կարմիր-բլուր]], մ․թ․ա․ VIII-VI դարեր)։ [[Մովսես Խորենացի|Մովսես ԽորենացԽորենացու]]ու վկայությամբ՝ արխիվները եղել են նաև վաղ [[ֆեոդալիզմ]]ի ժամանակաշրջանի հայկական [[թագավորություն]]ներում։ Կարևորագույն փաստաթղթերի արխիվային հավաքածուներ են եղել [[Կիլիկիա]]յի Հայկական թագավորությունում։ [[Միջնադարյան Հայաստան]]ի շատ վանքեր պահպանում էին երկրի քաղաքական, տնտեսական կյանքին վերաբերող բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ Հայտնի է, օրինակ, որ [[Տաթևի վանք]]ի արխիվից մեծ չափով օգտվել է [[XIII դար]]ի պատմիչ [[Ստեփանոս Օրբելյան]]ը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը շարադրելիս։ [[Էջմիածին|Էջմիածնի]] արխիվը մեծ նյութ է տվել [[Սիմեոն Երևանցի|Սիմեոն ԵրևանցԵրևանցու]]ու «Զամբռ» պատմական աշխատությունը շարադրելու համար։ [[Սանահնի վանք]]ի արխիվում պահպանվել են արժեքավոր նյութեր, որոնք ամփոփված են «Քյոթուկ»-ի մեջ։ [[Ռուսաստան]]ում արխիվային գործի կենտրոնացումը կապված է [[Պետրոս Առաջին]]ի անվան հետ ([[1720]])։ Արխիվային գործը նոր բովանդակություն ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։
 
[[1918]] թվականի հունիսի 1-ին Վ․ Ի․ [[Լենին]]ի ստորագրությամբ հրապարակված «Արխիվային գործի վերակառուցման ու կենտրոնացման մասին» դեկրետի հիման վրա [[ՌԽՖՍՀ]]-ում ստեղծվեց պետական միասնական արխիվային ֆոնդ։ Արխիվային գործը [[ԽՍՀՄ]]-ում ղեկավարում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Գլխավոր արխիվային վարչությունը։ [[1962]] թվականից ԽՍՀՄ-ում գործում էին 13 պետական կենտրոնական արխիվներ, որոնցից խոշորներն էին․ Հոկտեմբերյան հեղափոխության, ԽՍՀՄ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների պետական կենտրոնական արխիվները (ЦГАОР СССР), ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության պետական կենտրոնական արխիվները (ЦГАНХ СССР), Խորհրդային բանակի պետական կենտրոնական արխիվները (ЦГАСА), ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի պետական կենտրոնական արխիվները (ЦГАВМФ СССР), ԽՍՀՄ գրականության և արվեստի պետական կենտրոնական արխիվները (ЦГАЛИ СССР), Հնագույն ակտերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАДА), ԽՍՀՄ պատմության պետական արխիվներ (ЦГИА СССР), ԽՍՀՄ ռազմապատմական կենտրոնական արխիվները (ЦГВИА СССР), ԽՍՀՄ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվները (ЦГАКФД СССР), Կենտրոնական կուսակցական արխիվները (ЦПА), Արտաքին գործերի մինիստրության արխիվները և այլն։ Գլխավոր արխիվային վարչությունը կապ էր պահպանում մոտ 60 երկրների արխիվների հետ։ Պետական կենտրոնական արխիվները դասվում են գիտահետազոտական հաստատությունների շարքը։ [[Մոսկվա]]յի պատմա-արխիվային ինստիտուտը պատրաստում է արխիվային գործի մասնագետ [[պատմաբան]]ներ։ Խորհրդային Հայաստանում արխիվային գործը հիմնադրվել է [[1922]] թվականին, երբ կառավարության հատուկ շրջաբերականով արգելվեց արխիվային նյութերի ապօրինի ոչնչացումը։
 
[[1923]] թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Կենտգործկոմի նախագահությունը որոշում ընդունեց [[ՀԽՍՀ]] պետական կենտրոնական արխիվ հիմնելու մասին։ ՀԽՍՀ-ում գործում էին երեք պետական կենտրոնական արխիվներ։ Պետական կենտրոնական պատմական արխիվում հավաքված են ցարական ինքնակալության տեղական մարմինների, տնտեսության, մշակութային-լուսավորական, հասարակական, բարեգործական հիմնարկությունների ու կազմակերպությունների ([[1649]]-[[1920]]), բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինների և դաշնակցականների տիրապետության շրջանի ([[1917]]-[[1920]]) հիմնարկների ֆոնդերը։ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական կենտրոնական արխիվում (ուներ մասնաճյուղեր [[Լենինական]]ում, [[Կիրովական]]ում, [[Ղափան]]ում, [[Էջմիածին|ԷջմիածնԷջմիածնում]]ում) պահպանվում են Խորհրդային Հայաստանի իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների, խոշոր գերատեսչությունների, տնտեսական հաստատությունների ու ձեռնարկությունների գիտա-պատմական և գործնական արխիվային նյութերը։ ՀԽՍՀ կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվում հիմնականում հավաքված են հայ ժողովրդի նախահեղափոխական և խորհրդային շրջանների պատմությունն արտացոլող ֆոտո և կինո փաստաթղթեր։
 
[[1973]] թվիականի հունվարից ՀԽՍՀ-ում գործում է Հայկական պարբերական մամուլի պետական կենտրոնական արխիվը։ Հին ձեռագրերի հավաքածուները կենտրոնացված են Երևանի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում։ Երևանում գործում էր ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի կուսակցական արխիվը։ Հանրապետության քաղաքներում և շրջանային կենտրոններում կան պետական շրջանային (քաղաքային) արխիվներ, իսկ հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ գերատեսչական արխիվները։ ՀԽՍՀ-ում արխիվային գործը ղեկավարում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արխիվային վարչությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արխիվներ» էջից