«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են [[Արևմտյան Հայաստան]]ում գտնվող 12 խոշորագույն նահանգները<ref>[http://holytrinity.am/posts/view/167 Ծիծեռնակաբերդը՝ աղոթատեղի և ուխտավայր]</ref>։
 
Իրականում Արևմտյան Հայաստանի՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] նահանգների թիվը եղել է վեց ([[Վանի վիլայեթ|Վան]], [[Էրզրումի վիլայեթ|Էրզրում]], [[Դիարբեքիրի վիլայեթ|Դիարբեքիր]], [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիս]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոն]], [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիա,]] [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդ]])[[Խարբերդի վիլայեթ|,]] բացի դրանից՝ առանձին եղել է [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկիան]]՝ որպես [[Ադանայի վիլայեթ]]։ Պատմական [[Մեծ Հայք]]ի նահանգներից ևս, Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. [[Այրարատ]]ը ամբողջությամբ մտել է [[Երևանի նահանգ]]ի և [[Կարսի մարզ]]ի, [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]]՝ Երևանի և [[Ելիզավետպոլի նահանգ]]ների, [[Արցախ (նահանգ)|Արցախը]] և [[Ուտիք]]ը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, [[Գուգարք]]ը՝ ամբողջությամբ [[Թիֆլիսի նահանգ]]ի ու Կարսի մարզի, իսկ [[Փայտակարան]]ը՝ [[Բաքվի նահանգ]]ի մեջ։ [[Պարսկահայք]] նահանգը և [[Վասպուրական]]ի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվել [[Փոքր Հայք]]ի նահանգները՝ դարձյալ 12 թիվը չի դառնում։
 
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ «Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»։<ref>[http://www.a1plus.am/42807.html Սյուների թիվը պատահական է]</ref> 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից<ref>[http://newmag.am/2015/genocide-monument/ Ծիծեռնակաբերդ. Հուշակոթողի մասին միֆերն ու իրական պատմությունը]</ref>։