«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Մարդու արժանապատվությունը''' նշանակում է, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց ծագումից կամ այլ հատկանիշներից, ինչպիսիք են սեռը, տարիքը կամ գույքային դրությունը, ունեն միևնույն արժեքը և միևնույն [[հիմնական իրավունքներ]]ը։ Ըստ այդմ՝ մարդու արժանապատվությունը և [[մարդու իրավունքներ]]ը բարձր են կանգնած յուրաքանչյուր երկրի [[սահմանադրություն]]ից և [[օրենք]]ներից։
 
== Մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտը ==
 
=== Մարդու արժանապատվության հասկացությունը ===
 
[[Գերմանիա]]յի Դաշնային Հանրապետության [[Դաշնային սահմանադրական դատարան]]ը (ԴՍԴ) մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում։ Մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների համար նա սկզբում «նվաստացում, խարանում, հետապնդում, հալածանք» ձևակերպումներն էր գտել<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv001097.html BVerfGE 1, 97 (104)]</ref>։ Հետագայում նա տվեց այսպես կոչված '''օբյեկտի բանաձևը''', ըստ որի՝ մարդու արժանապատվությանն անհարիր է մարդուն «''պետության սոսկ օբյեկտ''» դարձնելը<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)], [http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (149f.)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv115118.html BVerfGE 115, 118 (153)]</ref>.
Տող 13.
''Բ-ն պատկանում է այն անձանց թվին, ովքեր իրենց արտաքին սեռական հատկանիշներով ծննդյան պահին պատկանում են արական սեռին, սակայն ցանկացած առումով իրենց զգում են իբրև իգական սեռի ներկայացուցիչ (արական [[տրանսսեքսուալներ]]): Հաջողված վիրահատական սեռափոխությունից հետո Բ-ն պահանջում է ծնունդների գրանցամատյանում փոխել իր սեռի վերաբերյալ նշումը՝ «արականից» «իգականի», ինչը սակայն [[Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին]]ը մերժում է<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286]</ref>: Այսպիսով, մերժվում է Բ-ի հաջող սեռափոխության իրավական ճանաչումը։ Դրա հետևանքն այն է, որ նրա այժմյան սեռի և պաշտոնական գրանցման միջև հակասություն կա, ինչը կարող է Բ-ին ցանկացած ժամանակ, օրինակ՝ անձի ստուգման դեպքում, գցել իր հասարակական հարգման պահանջը խախտող իրավիճակի մեջ։ Այդ պատճառով ԴՍԴ-ն իրավացիորեն ճանաչում է նրա արժանապատվության խախտման փաստը և (հակառակ Դաշնային գերագույն դատարանի), առանց օրենքի նախնական փոփոխության, հաստատում գրանցումը փոփոխելու պահանջի իրավունքը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286 (301 f.)] Դրա հիման վրա 10.09.1980 թ. ընդունվում է [http://bundesrecht.juris.de/tsg/index.html Տրանսսեքսուալների մասին օրենքը], որը թույլատրում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում։</ref>։
 
=== Մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի որակը ===
 
Իրավաբանական գրականության մեջ մինչ օրս վիճելի է այն հարցը, թե արդյոք մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը<ref>Տես օրինակ ՀՀ սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը]</ref> ինքնուրույն հիմնական իրավունք կարող է համարվել։ Հռչակագրային անորոշության պատճառով ոմանք այն տեսակետն են պաշտպանում, որ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք չէ<ref>Marten/Papier (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa, Bd. I, 2004, S. 60ff; Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2008, Art. 1 Rdnr. 127.</ref>։ Այնուամենայնիվ մասնագետների ճնշող մեծամասնությունը հաստատական պատասխան է տալիս տվյալ հարցին՝ փաստարկելով իր պնդումն այն բացառիկ կարևոր նշանակությամբ, որն ունի մարդու արժանապատվությունը<ref>Hufen, NJW 1999, S. 1504; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2000, Art. 1 Rdnr. 3.</ref>։ ԴՍԴ-ն ևս հետևում է այս կարծիքին՝ հղիության ընդհատման վերաբերյալ իր առաջին որոշման մեջ տալով հետևյալ ձևակերպումը. «''Մարդկային կյանքը ... մարդու արժանապատվության կենսական հիմքն է և մնացած բոլոր [[հիմնական իրավունք]]ների նախապայմանը''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (42)]</ref>։
Տող 19.
Այսպիսով, մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթները պարունակում են հիմնական իրավունք, նույնիսկ եթե դրանք նշվեն նաև որպես «''առաջատար սահմանադրական սկզբունք''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv006032.html BVerfGE 6, 32 (36, 41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv045187.html BVerfGE 45, 187 (227)]</ref>, «''պետական լեգիտիմության նորմ''»<ref>Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, München 2009, Art. 1 Rdnr. 43.</ref>, «''սահմանադրական պետության արքիմեդյան կետ''»<ref>Haverkate: Verfassungslehre, 1992, S. 142. Մեջբերումն ըստ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 59.</ref> կամ սահմանադրության բարձրագույն իրավական արժեք<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40.</ref>։ Այս հասկացական տարբերակումներն ընդգծում են միայն մարդու արժանապատվության ակնառու նշանակությունը։ Հակառակ գրականության մեջ դեռևս արտահայտվող կասկածների՝<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40. Rdnr. 124.</ref> պետք է ջանադրաբար պնդել, որ մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը ոչ միայն օբյեկտիվ իրավունք է, այլև, ինչպես մյուս բոլոր հիմնական իրավունքները, ունի սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ<ref>Այսպես են կարծում Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3ff; Kunig, in: von Münch/ Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutschland, Bd. III, 1994, S. 26 f.</ref>։ Պրոֆ. Շմիդտի կարծիքով՝ մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ առանց այդ էլ մարդու արժանապատվության ապահովմամբ է տոգորված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը։ Եթե որևէ պետական մարմին խախտում է մի որևէ (հատուկ) հիմնական իրավունք, ապա դրա հետևանքով կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական նորմը<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 96.</ref>։
 
=== Հիմնական իրավունքի կրողները ===
 
'''Ցանկացած մարդկային կյանքի''' ի սկզբանե հատուկ է արժանապատվությունը<ref name="BVerfGE 39, 1 41">[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)]</ref>։ Քանի որ մարդու արժանապատվությունն '''անձեռնմխելի''' է, ուրեմն '''յուրաքանչյուր մարդ''' այդ հիմնական իրավունքի կրողն է։ Այս հարցում գիտնականների կարծիքները միասնական են<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)], Dreier (Hrsg.): Grundgesetz, Bd. I, Art. 1 Rdnr. 64; Stern: Staatsrecht III, S. 61.</ref>, ինչը զարմանալի չէ, որովհետև մարդու արժանապատվության տեսանկյունից մարդկանց միջև ցանկացած տարբերակում միանգամից կխախտի այն<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.</ref>։
Տող 41.
'''[[Իրավաբանական անձ]]ինք''', ինչպես նաև մարդկանց խմբերը, որպես այդպիսին, չեն գտնվում մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 99.</ref>։ Պրոֆ. Զիլբերկուհլը, հիմնվելով Դաշնային վարչական դատարանի որոշումների վրա<ref>Տես ԳԴՀ Դաշնային վարչական դատարանի BVerwGE 86, 321 (328f.) որոշումը։</ref>, գտնում է, որ նաև մարդկանց խումբը, օրինակ՝ Գերմանիայում ապրող [[հրեաներ]]ը, կարող է լինել մարդու արժանապատվության սահմանադրական դրույթի պաշտպանության օբյեկտ<ref>Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, Münster 2008, S. 263.</ref>։
 
=== Հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջը ===
 
Մարդու արժանապատվության ուժով անհատն օժտված է հասարակության մեջ հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջի իրավունքով<ref name="BVerfGE 117, 71 89">[http://www.servat.unibe.ch/dfr/bv117071.html BVerfGE 117, 71 (89)]</ref>։ Յուրաքանչյուր ոք պետք է հասարակության մեջ ճանաչվի իբրև իր սեփական արժեքն ունեցող սկզբունքորեն իրավահավասար և իր վարքի համար պատասխանատու անձնավորություն։ Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք կարող է անձամբ որոշել իր ճակատագիրը և կերտել իր ապագան սեփական պատասխանատվությամբ<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286 (298)]</ref>։ Ասվածը տարածվում է անխտիր կյանքի բոլոր բնագավառների և իրավունքի բոլոր ոլորտների վրա՝ առանց որևէ սահմանափակման<ref>Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, S. 264.</ref>։
 
=== Պաշտպանության պահանջի իրավունքը ===
 
ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը] չի սահմանափակվում պետական իշխանության՝ մարդու արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու սոսկ օբյեկտիվ պարտականությամբ, այլ հիմնական իրավունքի կրողի համար երաշխավորում է '''պաշտպանության պահանջի իրավունք'''<ref name="BVerfGE 117, 71 89"/>։ Նման պաշտպանությունն ապահովվում է սովորաբար '''[[քրեական իրավունք]]ի''' միջոցով։
Տող 53.
Թե ինչքան հեռու է գնում սոցիալական պետության պատասխանատվությունը մարդու արժանապատվության տեսանկյունից, զգալի չափով կախված է հասարակության ստանդարտներից ու հարստության աստիճանից։ Երբ արդարադատությունը խոսում է ապրուստի նվազագույն պայմանների ապահովման մասին, դա կախված է ժամանակից ու իրադրությունից<ref>[[Գոռ Հովհաննիսյան]], [http://www.lex.am/docs/arzhanapatvutyun.pdf «Մարդու արժանապատվությունն իբրև հիմնական իրավունք»]</ref>։ Ըստ ԴՍԴ [http://www.servat.unibe.ch/dfr/bv082060.html BVerfGE 82, 60 (85)] և [http://www.servat.unibe.ch/dfr/bv099246.html BVerfGE 99, 246 (259)] որոշումների՝ պետությունն իրավունք չունի անհատին զրկելու այն եկամուտից, որն անհրաժեշտ է նրա ապրուստի նվազագույն պայմանների համար, ինչպես նաև հարկելու այդ եկամուտը, և պարտավոր է օգնել, եթե անհատն իրենից անկախ պատճառներով իր ապրուստը հոգալ չի կարող։
 
== Ոտնձգությունները մարդու արժանապատվության դեմ ==
 
=== Հիմնական իրավունքի սահմանափակումը ===
 
[[ՀՀ]] Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածի] պաշտպանության ոլորտի նկատմամբ ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է։ Դա բխում է նրանից, որ մարդու արժանապատվությունը ազատախոհ [[ժողովրդավարություն]]ում պիտի լինի բարձրագույն արժեք և այդ պատճառով չի կարող խախտվել ո՛չ այլոց հիմնական իրավունքներով, ո՛չ սահմանադրորեն ամրագրված այլ արժեքներով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv093266.html BVerfGE 93, 266 (293)]</ref>։ Այսպիսով, քանի որ մարդու արժանապատվությունն «անձեռնմխելի» է, ապա անթույլատրելի ու '''հակասահմանադրական''' են նրա նկատմամբ '''միջամտությունը''' և նրա '''սահմանափակման''' այլ ձևերը։ Այս հիմքով արգելվում է նաև կյանքի ու արժանապատվության հավասարեցումը, ինչպես որ դա անում է ԴՍԴ-ն<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (49)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)], Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.</ref>։ Կյանքի նկատմամբ ոտնձգությունը ծայրահեղ հանգամանքներում կարելի է արդարացնել, սակայն միշտ չէ, որ սպանությամբ պարտադիր ոտնահարվում է մարդու արժանապատվությունը<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 147.</ref>։ Անշուշտ հատկապես ծայրահեղ կոնֆլիկտային իրավիճակներում մարդու արժանապատվության դեմ ոտնձգության մասին պետք է խոսել միայն այն դեպքում, երբ մարդուն '''արհամարհական ձևով զրկում են իր մարդկային որակից և նրան ստորացնում են՝ վարվելով նրա հետ իբրև օբյեկտի'''<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105.</ref>։
Տող 65.
'''Լուծում։ I.''' ''Մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտի էական տարրերից մեկը մարդու նույնականության ու ամբողջականության պահպանումն է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով։ Այդ իսկ պատճառով պետական իշխանությանը, դրանով նաև ոստիկանությանը, արգելված է խոշտանգումը։ Քանի որ Բ-ն «ձերբակալված անձ» է, այդ արգելքը բխում է միաժամանակ ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 17-րդ հոդվածի 2-րդ նախադասությունից]: '''II.''' Այսպիսով, ոստիկանությունը ոտնձգել է մարդու արժանապատվության դեմ։ '''III.''' Ի-ին պաշտպանելու ցանկությունը սահմանադրաիրավական արդարացում չէ ոստիկանության արարքի համար։ Սխալ կլիներ այստեղ բախում տեսնել Բ-ի և Ի-ի մարդկային արժանապատվության միջև և Բ-ի արժանապատվությունը զոհել Ի-ի արժանապատվությանը զուտ այն պատճառով, որ Բ-ն անարդար է վարվել, և Ի-ն տուժել է այդ անարդարությունից։ Թեև պետությունը ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 15-րդ հոդվածի] ուժով պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, սակայն թե նա ինչպես կկատարի իր այդ պարտականությունը, Սահմանադրությունը նրա համար չի նախանշում, այլ «սկզբունորեն նա ինքը պետք է որոշի իր սեփական պատասխանատվությամբ»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv046160.html BVerfGE 46, 160 (164 f.)]</ref>: Դրան հակառակ՝ հստակ սահմանված է, որ նա իրավունք չունի ոտնահարելու մարդու արժանապատվությունը։ Ի-ի մոտ այժմ միմիայն կյանքն է վտանգված. հանցավորությունը և հատկապես կյանքի համար վտանգավոր հանցավորությունը պատուհաս է յուրաքանչյուր հասարակության համար, բայց ոչ միջամտություն հատուկ մարդու արժանապատվության նկատմամբ''<ref>Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, Heidelberg 2007, S. 84-85.</ref>։
 
=== ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը միջամտության լիազորությո՞ւն ===
 
'''Գործ 3.'''
Տող 75.
'''Լուծում։''' ''Հետևաբար, հենց սկզբից անհաջող էր այն հիմնավորումը, թե կնոջն իբրև օբյեկտ ցուցադրության հանելը ոտնահարում է մարդու արժանապատվությունը<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 61.</ref>: Բացի այդ, Դաշնային վարչական դատարանի տվյալ որոշմանը բնորոշ է այն տրամաբանական սխալը, որը հիմնվում է '''հիմնական իրավունքի''' և '''պաշտպանվող արժեքի''' անբավարար տարբերակման վրա. նույնիսկ եթե կիսենք Դաշնային վարչական դատարանի այն տեսակետը, թե կնոջը (կամավոր) ցուցադրության հանելը «ոչ արժանավայել» բան է, ապա դրանով կվնասվեր միայն մարդու արժանապատվության վերաբերյալ հոդվածով պաշտպանվող արժեքը, իսկ (պետության դեմ ուղղված) հիմնական իրավունքը, ընդհակառակը, ընդհանրապես չէր շոշափվի։ Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել «հիմնական իրավունքներից հրաժարվելու» ինստիտուտի մասին<ref>Այս տեսանկյունից ճշգրտման կարիք ունի «'''հիմնական իրավունքներից հրաժարվելու'''» հասկացությունը։ Եթե հիմնական իրավունքի սուբյեկտը չի օգտվում հիմնական իրավունքներով պաշտպանված գործողությունների հնարավորություններից կամ բացակայում են դրա համար նախապայմանները, ապա դա իրավունքներից հրաժարում չէ, այլ իրավական առումով ոչ էական անգործություն։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը '''հրաժարվի''' հենվել իր հիմնական իրավունքների վրա ընդդեմ իր իրավական ոլորտի (պաշտպանության արժեքների) դեմ պետության ոտնձգությունների («volenti non fit iniuria»): Դա հնարավոր է անել նույնիսկ իրավական ձևով՝ հայցը կամ անհատական սահմանադրական դիմումը հետ վերցնելով։ Հիմնական իրավունքի սուբյեկտի կողմից տևականորեն կամ անխտիր բոլոր հիմնական իրավունքներից հրաժարվելը (ապագայում պետական բոլոր միջոցառումներն անառարկելիորեն հանդուրժելու մտադրությամբ) կլիներ, ընդհակառակը, իրավական առումով անթույլատրելի, բայց մյուս կողմից նաև աներևակայելի։</ref>, որը խնդիր ունի մեզ ետ պահելու հիմնական իրավունքների գործողության սկզբունքի վտանգավոր անտեսումից։ Նույնիսկ իր «ոչ արժանավայել» վարքով հիմնական իրավունքի կրողը չի հրաժարվում նրանից, որ պետական մարմինները հարգեն իր մարդկային արժանապատվությունը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/vw064274.html BVerfGE 64, 274 (279)]</ref>։
 
=== Մարդու արժանապատվության ոտնահարումները ===
 
Թե ինչ հանգամանքներում կարող է մարդու արժանապատվությունը ոտնահարվել, անհնար է ընդհանուր և վերացական ասել։ Պատմահամակարգային տեսանկյունից կարելի է առանձնացնել մարդու արժանապատվության դեմ հետևյալ տիպիկ ոտնձգությունները.
Տող 89.
''ԴՍԴ-ն կալանավորների արժանապատվությունը ոտնահարված է համարում, եթե նրանք երբևէ կրկին ազատվելու ոչ մի հնարավորություն չունեն<ref>[http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (150)]</ref>, կամ եթե երկու կալանավոր պահվում են մոտավորապես 7,6մ2 մակերեսով մենախցում<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv035202.html BVerfGE 35, 202 (236)]</ref>, ինչպես նաև եթե խցանված կոյուղու պատճառով նրանց խուցը միշտ աղտոտվում է կղկղանքներով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv047046.html BVerfGE 47, 46 (73)]</ref>: Մարդու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով ԴՍԴ-ն պահանջում է, որ մեղադրյալը «դատավարության վրա ազդելու, իրեն ներկայացված մեղադրանքների դեմ անձամբ արտահայտվելու, իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացնելու, դրանց լրիվ և սպառիչ ստուգմանն ու գնահատմանը հասնելու հնարավորություն ունենա ու նաև դրանից փաստացի օգտվել կարողանա»''<ref>[http://www.bverfg.de/entscheidungen/rk20040408_2bvr025304.html BVerfGE 63, 332 (337)]</ref>։
 
== Միջամտության սահմանադրաիրավական արդարացումը ==
 
ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը] ենթակա չէ օրենսդրական սահմանափակման։ Անթույլատրելի է նրա նկատմամբ միջամտության արդարացումը նույնիսկ կոլիզիոն սահմանադրական իրավունքի միջոցով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv093266.htmlBVerfGE 93, 266 (293)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv107275.html BVerfGE 107, 275 (284)]</ref>։ Կարելի է նման բան ենթադրել միայն ՀՀ Սահմանադրության՝ սահմանադրական փոփոխություններից պաշտպանված [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 1-ին] և [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 2-րդ] հոդվածներում ամրագրված սահմանադրական սկզբունքների հետ բախման դեպքում։ Սակայն մարդու արժանապատվության՝ իբրև «ազատախոհ ժողովրդավարությունում բարձրագույն արժեք» բնութագրից բխում է, որ ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 1-ին] և [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 2-րդ] հոդվածների սկզբունքները գոյություն ունեն հանուն մարդու արժանապատվության և այդ իսկ պատճառով չեն կարող ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածի] նկատմամբ միջամտության արդարացում լինել։ Արդարացված չէ նաև միջամտությունը մեկի մարդկային արժանապատվության նկամամբ՝ ի պաշտպանություն մեկի ուրիշի արժանապատվության<ref>Stark/Schmidt: Staatsrecht (Prüfe dein Wissen), 2003, S. 47.</ref>։ Նման արդարացումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետև անհատները կարող են բախվել թեև իրենց շահերով ու գործողություններով, բայց ոչ երբեք իրենց արժանապատվությամբ։ Այսպիսով, մարդու արժանապատվության նկատմամբ յուրաքանչյուր '''միջամտություն''' միաժամանակ դրա '''խախտում է'''<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105; Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, S. 84.</ref>։
 
== Արտաքին հղումներ ==
* Գոռ Հովհաննիսյան, «Մարդու արժանապատվության իրավունքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում», ՀՀ ՍԴ տեղեկագիր 4(53)/2009, էջ 4-15։ ISSN 1829-1155 [http://www.concourt.am/armenian/manual/pdf/4.53.2009.pdf Առցանց]
* [http://www.lex.am/docs/arzhanapat%20vutyun.pdf Գոռ Հովհաննիսյան, «Մարդու արժանապատվությունն իբրև հիմնական իրավունք»]
Տող 101.
{{ծանցանկ|2}}
{{Վիքիքաղվածք}}
 
[[Կատեգորիա:Բարոյագիտություն]]
[[Կատեգորիա:Մարդու իրավունքներ]]