«Սուրբ Վարվառա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Վարքը ==
Ըստ պահպանված վարքագրական տվյալների<ref>[http://www.catholic-forum.com/saints/golden308.htm Legende der Hl. Barbara in der Legenda aurea]. </ref><ref>[http://digital.ub.uni-duesseldorf.de/ihd/content/pageview/2579251 Seite der Legenda aurea mit der Barbara-Legende].</ref> Սուրբ Վարվառան ծնվել է [[273]] թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] [[Նիկոմեդիա]] քաղաքում՝ հեթանոսի ընտանիքում։ Վարվառան ծանոթանում է հայրենի քաղաքի որոշ քրիստոնյաների հետ և նրանց միջոցով ծանոթանում քրիստոնեական դավանանքին և մկրտվում։ Քանի, որ Վարվառան առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ՝ հայրը նրան օտար հայացքներից, ինչպես նաև քրիստոնյաներից հեռու պահելու համար մի բարձր աշտարակ է շինել տալիս՝ դստերն այնտեղ պահելու համար: Սակայն Սուրբ Վառվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի, հրաժարվում է ամուսնանալ [[հեթանոս]]ի հետ: Դստեր անհնազանդությունը զայրացնում է նրա հորը՝ [[Դիոսկորոս]]ին այն աստիճան, որ նա որոշում է սպանել սեփական դստերը: Վարվառան փախչում և ապաստան է գտնում մի լեռան վրա, սակայն մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա թաքստոցը և անհնազանդ դստերը ներկայացնում դատավորին: Դատավորի հրամանով սրբուհուն դաժան կտտանքների են ենթարկում. կոտրում են նրա ոսկորները և մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում: Սակայն Վարվառան ոչ միայն չի ուրանում [[Քրիստոս]]ին այլ նաև հանդիմանում է մոլորության մեջ գտնվող դատավորին և մյուս հեթանոսներին: Դատավորը տեսնելով Վարվառայի անկոտրունանկոտրում կամքը՝ նրան դատապարտում է մահապատժի։ Սրբուհու դատավճիռն իրականացվում է Դիալա կոչվող գյուղում, որը գտնվում էր [[Բաալբեկ|Հելիոպոլիս]] քաղաքի մերձակայքում՝ [[306]] թվականին։ Ըստ ավանդության Վարվառային գլխատել է նրա սեփական հայրը, ով էլ անմիջապես արժանանում է Աստծո պատժին. երկնքից կրակ է իջնում և այրում նրան<ref>Barbara im Ökumenischen Heiligenlexikon, abgerufen am 9. September 2011.</ref><ref>[http://www.bottrop.de/stadtleben/kultur/150_Jahre_Bergbau/060504_tage_ueber17.php Die heilige Barbara]</ref>: Այդ օրը սրբուհի Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում [[Հուլիանա]] անունով մի քրիստոնյա կին: Սուրբ Վարվառայի մասունքները մի քրիստոնյայի կողմից ամփոփվում են [[Բաալբեկ|Հելիոպոլիս]] քաղաքում, որտեղից 6-րդ դարում դրանք տեղափոխվում են [[Կոստանդնուպոլիս]]:
 
[[Պատկեր:RAFAEL - Madonna Sixtina (Gemäldegalerie Alter Meister, Dresden, 1513-14. Óleo sobre lienzo, 265 x 196 cm).jpg|աջից|180px|մինի|<center> [[Ռաֆայել]]ի «[[Սիքստինյան Տիրամայր]]» կտավը</center>]]