Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
* [[1807]] թ–ին Շոպենհաուերը աշակերտում է [[Գոթա]] քաղաքի գիմնազիայի տնօրենի [[Դորինգ]]ին, իսկ 1809–ին աշակերտում է [[Ֆրանց Պասսովին]]։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805 թ.) ֆինանսապես անկախանում է։
* [[1809]] թ–ն Շոպենհաուերը [[Գյոթթինգեն]]ի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
* [[1813]] թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում [[Յենա]]յի համալսարանում, իր «Բավարար հիմունքի չորս տեսակի արմատների մասին»<ref>Փիլիսոփայական բառարան, [[Բավարար հիմունքի օրենք]], Ե., 1975 թ. էջ 55:</ref> (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|ԳյոթեԳյոթեն]]ն։։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ [[Ֆրիդրիխ Մայեր]]ի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական [[Բրահմանիզմ]] փիլիսոփայության հետ։
* [[1815]] թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
* [[1818]] թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է [[Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզ]]ը։
Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն։ Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն։ Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց։ Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ։ Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով։ Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում։ Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին։ Դրա համար էլ ասում են՝ "թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում"։
 
Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին։ Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն։ Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ։ Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին։ Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես, ինչպես չէր վարվի իր կամքով։ Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը։ Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա։ Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում։ Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա։ Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ
* դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
* առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը։
դրա հզորության հաստատում։ Ինքնասպանը դժգոհ է ոչ թե կյանքից, այլ դրա պայմաններից։ Ինքնասպանությունը անօգուտ և խելահեղ արարք է։ Տառապանքներից փրկվելու համար կա երկու հիմնական ձև՝ ճգնավորություն ([[ասկետիզմ]]) և [[ճանաչողություն]]։ Ճգնավորը հետևողականորեն մեռցնում է իր մարմինը, իսկ քանի որ մարմինը կամքի օբյեկտիվացման դրսևորումն է, ուստի մարմնի հետ մեկտեղ մեռնում է նաև համաշխարհային կամքը։ Դա տեղի է ունենում նաև ճանաչողության՝ գեղագիտական հայեցողության ընթացքում։ Հարկավոր է թույլ տալ, որ կամքն իրեն անարգել դրսևորի, որպեսզի այդ դրսևորման մեջ մենք կարողանանք ճանաչել մեր սեփական էությունը։ Ճանաչելով, մարդիկ (փիլիսոփաները և արվեստագետները) տեսնում են, որ կամքն իր բոլոր դրսևորումներում, բոլոր երևույթներում նույնական է ինքն իրեն։ Այդպիսի ճանաչողության ժամանակ սուբյեկտը դադարում է լինել կամքի ծառա, նույնանում է օբյեկտի հետ, հայտնվում լիակատար անխռով վիճակի մեջ։ Ոչինչ այլևս նրան չի հուզում, չի վրդովեցնում, որովհետև նա կտրել է այս աշխարհի հետ իրեն կապող ցանկության հազարավոր թելերը։
 
Շոպենհաուերի կամապաշտական և պեսիմիստական փիլիսոփայությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ գերմանացի փիլիսոփաններ [[Էդուարդ ֆոն Հարթման|Է. ՀարթմանՀարթմանի]]ի և [[Ֆրիդրիխ Նիցշե|Ֆ. Նիցշեի]] փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։
 
== Ծանոթագրություններ ==
266 264

edits