«Արազ Օզբիլիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5024671 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.74.202.66 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 37.
 
== Կենսագրություն ==
Արազը ծնվել է [[Թուրքիա]]յի [[Ստամբուլ]] քաղաքում, [[Հայեր|հայկական]] ընտանիքում։ Իրեն անվանակոչել են [[Արաքս]] գետի անունով։ Տոհմը [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտից]] էր<ref>[http://www.sports.ru/tribuna/blogs/smonline/531181.html Озбилиз: «Карпин мне старший товарищ, Мовсисян - брат» - Спартак-Онлайн - Блоги - Sports.ru<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է [[Նիդերլանդներ]]: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ [[Ամստերդամ]]ի «[[Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)|Այաքս»]]»-ում<ref>{{cite web|url=http://www.ajax.nl/Nieuws/Nieuwsarchief/Nieuws-artikel/Aras-Ozbiliz-geeft-ntwoord.htm|title=Aras Özbiliz geeft @ntwoord.|publisher=ajax.nl|language=nl|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WO81ih|archivedate=2012-07-09}}</ref>: Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք<ref>{{cite web|url=http://www.goal.com/nl/news/213/eredivisie/2010/11/29/2237582/%C3%B6zbiliz-blij-met-debuut-bij-ajax|title=Özbiliz blij met debuut bij Ajax.|publisher=goal.com|language=en|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WPKkiC|archivedate=2012-07-09}}</ref>:
 
=== Ակումբային գործունեություն ===
[[Պատկեր:Özbiliz Anita.jpg|250px|left|thumb|Օզբիլիզը Այաքսում Անիտայի հետ]]
=== «Այաքս» ===
2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիսի հետ 2.5 տարվա պայմանագիր է ստորագրում<ref>{{cite web|url=http://www.ajax.nl/Nieuws/Nieuwsarchief/Nieuws-artikel/Ajax-contracteert-jeugdspelers-3.htm|title=Ajax contracteert jeugdspelers.|publisher=ajax.nl|language=nl|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WQhjt3|archivedate=2012-07-09}}</ref>: Նույն թվականի հունիսի 9-ին, [[Կիսապաշտպան|հարձակվողական կիսապաշտպանը]] ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում<ref>{{cite web|url=http://www.ajax.nl/Nieuws/Laatste-nieuws/Nieuws-archief-artikel/Ozbiliz-Talent-van-de-Toekomst.htm|title=Özbiliz Talent van de Toekomst.|publisher=ajax.nl|language=nl|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WRhAhr|archivedate=2012-07-09}}</ref>: Լավ խաղի շնորհիվ Արազը երիտասարդ կազմից տեղափոխվեց հիմնական կազմ և Այաքսի կազմում խաղաց 2010/11 մրցաշրջանը<ref>{{cite web|url=http://www.ajax.nl/Nieuws/Nieuwsarchief/Nieuws-artikel/Rugnummers-Ajaxselectie-20102011.htm|title=Rugnummers Ajax-selectie 2010-2011.|publisher=ajax.nl|language=nl|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WSlsr6|archivedate=2012-07-09}}</ref>: 2010 թվականի նոյեմբերին Արազը երկու անգամ հայտավորվում է, մեկը Հոլանդիայի առաջնությունում [[ՊՍՎ Էյնդհովեն|ՊՍՎ]]-ի հետ խաղին<ref>{{cite web|url=http://www.ajax.nl/Nieuws/Nieuwsarchief/Nieuws-artikel/Selectie-voor-duel-met-PSV.htm|title=Selectie voor duel met PSV.|publisher=ajax.nl|language=nl|accessdate=24.4.2011|archiveurl=http://www.webcitation.org/691WTgH83|archivedate=2012-07-09}}</ref>, մյուսը Չեմպիոնների լիգայի Մադրիդի «[[Ռեալ Մադրիդ|Ռեալի»]]» հետ խաղին։
[[Պատկեր:Ajax at the White House.jpg|400px|left|thumb|Այաքսը Սպիտակ տան մոտ]]
Սպասված դեբյուտը կայացավ նոյեմբերի 28-ին «ՎՎՎ-Վենլո»-ի հետ խաղում։ 20-ամյա կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում [[Ֆինլանդիա|ֆինլանդացի]] կիսապաշտպան Տեմու Տայնիոյին։ Օզբիլիսը սրեց խաղը և արագություն ավելացրեց «Այաքս»-ի խաղում։ Թիմը հաղթեց 0: 2 հաշվով, իսկ ինքը՝ Օզբիլիսը բարձր գնահատական ստացավ Մարտինա Յոլի կողմից։ Եվ ահա մյուս խաղում առաջնության խաղաց սկզբնական կազմում։
Մի քանի օր առաջ [[Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգայում]] իտալական «[[Միլան (ֆուտբոլային ակումբ)|Միլան»]]»-ի հետ հանդիպումից Արազը [[Գրիպ A/H1N1|գրիպով]] հիվանդացավ և չմասնակցեց խաղին։ Այդ ժամանակ արդեն Մարտին Յոլը դուրս էր եկել գլխավոր մարզչի պաշտոնից և այդ պաշտոնը զբաղեցրել էր [[Ֆրանկ դե Բուր]]ը: Հաջորդ խաղում՝ դեկտեմբերի 12-ին վերադարձավ Արազը։ Այդ խաղում Այաքսը մրցում էր «[[Վիտես ՖԱ|Վիտես»]]»-ի հետ։ Դեկտեմբերի 22-ին Ֆրանկ դե Բուրը 18 ֆուտբոլիստների ներկայացրեց, ովքեր պետք է խաղային Հոլանդիայի գավաթում «ԱԶ Ալկմար»-ի հետ, որոնց մեջ էր Արազ Օզբիլիսը։ Սակայն խաղի ժամանակ միայն 89-րդ րոպեին մտավ խաղադաշտ ՝ փոխարինելով Միրայլեմ Սուլեյմանին։
2011 թվականի հունվարին Արազը թիմի հետ մեկնեց Թուրքիա հավաքի, որտեղ թիմը երկու ընկերական խաղ անցկացրեց՝ [[Գերմանիա|գերմանական]] «[[Համբուրգ ՖԱ|Համբուրգ»]]»-ի և թուրքական «Գալաթասարայ»-ի հետ։ Երկու խաղում էլ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում։ Ապրիլի 14-ին նա երկարացրեց իր պայմանագիրը «Այաքս»-ի հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։
=== «Կուբան» ===
[[Պատկեր:Aras Özbiliz 2012.jpg|250px|ձախից|thumb|Արազը Կուբանի կազմում]]
2012 թվականի մայիսի 4-ին [[Կրասնոդար]]ի «[[Կուբան ՖԱ|Կուբան»]]»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արազ Օզբիլիսի հետ։ Սակայն [[տրանսֆեր]]ի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արազը 4 տարվա պայմանագիր կնքեց։
Դեբյուտը կայացավ 2012 թվականի օգոստոսի 20-ին [[Վլադիկավկազ]]ի «Ալանիա»-ի հետ խաղում։ Դավիդ Ցորաևի փոխարեն Արազը խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին։ 2012 թվականի սեպտեմբերի երկուսին Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ Արազը առաջին գոլը խփեց «Կուբան»-ի կազմում։ 2012/2013 մրցաշրջանի առաջին մասում Օզբիլիսը խփեց ևս վեց գնդակ։
 
=== «Սպարտակ» Մոսկվա ===
[[Պատկեր:Araz Özbiliz 2013.jpg|250px|աջից|thumb|Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ»-ում]]
Կուբանում հաջող մրցաշրջանից հետո [[Մոսկվա]]յի «[[Սպարտակ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Սպարտակ»]]»-ը հետաքրքրվեց Արազով։ 2013 թվականի հուլիսի 26-ին Արազը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2013 թվականի օգոստոսի 29-ին Արազը Սպարտակի կազմում խփեց իր առաջին գնդակը [[Եվրոպայի լիգա]]յի «Սանկտ-Գալլեն»-ի հետ հանդիպման ժամանակ։
 
=== Գործունեությունը հավաքականում ===
2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում [[Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա|Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից]], մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել [[Հայաստան]]ում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել [[Երևան]]ի «[[Փյունիկ (ֆուտբոլային ակումբ)|Փյունիկ»]]»-ում, որպեսզի ՀՀ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ [[Վարդան Մինասյան]]ը մոտիկից ծանոթանա Օզբիլիսի հետ։ Մարզումներին ներկա էր նաև [[Հայաստանի ֆուտբոլի երիտասարդ հավաքական|ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի]] գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։ Մարզչի վրա Օզբիլիսը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։
2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի [[Նիդերլանդների ֆուտբոլի հավաքական|Նիդերլանդների հավաքականի]] և [[Հայաստանի ֆուտբոլի հավաքական]]ի միջից։ Սակայն Արազը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Օզբիլիսը կարողացավ խաղալ [[Սերժ Սարգսյան]]ի հրահանգով{{փաստ}}:
Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին [[Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքական|Կանադայի ֆուտբոլի հավաքականի]] հետ հանդիպման ժամանակ։