«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 35.
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուն պես նրանց հարաբերությունները կրկին բարելավվեցին։ Այն վտանգը, որ հիտլերյան զորքերը կարող են գրավել Պաղեստինը և հարևան արաբական երկրները, սթափեցրեց հրեաներին և նրանք կրկին սկսեցին համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ, որն այդ ճգնաժամային պահին իսկապես ուներ համագործակցության և օգնության կարիք։ Բանն այն է, որ Ֆրանսիայի կրած պարտությունից և Իտալիայի՝ ֆաշիստական ուժերին միանալուց հետո, լուրջ վտանգ էր սպառնում Մերձավոր Արևելքում բրիտանական դիրքերին։ 1942 թվականի մայիսի 6-11 Նյու-Յորքի «Բալտիմոր» հյուրանոցում տեղի է ունենում միջազգային սիոնիստական կազմակերպությունների վեհաժողով, որտեղ որոշվում է, հակառակ նոր «Սպիտակ գրքի» սահմանած ներգաղթողների քանակի, կազմակերպել իր մասշտաբներով աննախադեպ հրեական ներգաղթ Պաղեստին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ սկսեցին ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վրա, որպեսզի վերջինս փոխի հրեաների ներգաղթի վերաբերյալ իր տեսակետը։
 
Պատերազմի ավարտից հետո՝ 1946-1947 թվականներին Պաղեստինում կրկին գլուխ բարձրացրեցին արաբների և հրեաների բողոքները ուղղված բրիտանական մանդատին։ Հատկապես դժգոհ էին արաբները, որոնք ականատես էին լինում, թե ինչպես Բրիտանիան չի կարողանում վերահսկել գաղթողների՝ իր իսկ կողմից սահմանված քանակի խախտումները։ 1946 թվականի [[հուլիսի 22]]-ին Երուսաղեմում՝ «Դավիթ Թագավոր» հյուրանոցում, որտեղ գտնվում էին բրիտանական մանդատային կենտրոնական վարչությունը և անգլիական զորքերի շտաբը, տեղի ունեցավ ահաբեկչություն։ Որոշ տվյալների համաձայն պայթյունի արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ, իսկ 250 ծանր վիրավորվեցին։
[[Պատկեր:1948 arab israeli war - Oct.jpg|մինի|Պատերազմական գործողություններն աշնանը]]
Մեծ Բրիտանիան այլևս ի վիճակի չէր հսկողությունը պահպանել Պաղեստինում և որոշեց Պաղեստինի հետագա ստատուսի հարցը փոխանցել միջազգային կազմակերպության ներկայացուցիչների ուսումնասիրման ի դեմս Միավորված Ազգերի Կազմակերպության։ 1947 թվականի ապրիլի 2-ին ՄԱԿ-ը ստացավ Մեծ Բրիտանիայի համապատասխան դիմումը գումարել ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նստաշրջան՝ դիտարկելու պաղեստինյան հարցը, որի ակտուալության հարցն այդ ժամանակ ոչ ոքի մոտ կասկած չէր առաջացնում։ 1947 թվականին մայիսին գումարվեց Գլխավոր Ասամբլեայի առաջին հատուկ նիստը, որտեղ ընդունվեց որոշում ստեղծել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով Պաղեստինյան հարցերի շուրջ։
Տող 46.
Հրեական պետություն՝ [[Իսրայելի Հանրապետություն]] ստեղծելու հայտարարությունից ժամեր անց [[Մերձավոր Արևելք]]ում բռնկվեց առաջին արաբա-իսրայելական պատերազմը։ [[1948]] թվականի [[մայիսի 15]]-ին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով, ներխուժեցին Իսրայելի հարևան արաբական երկրների՝ [[Եգիպտոսի թագավորություն|Եգիպտոսի]], [[Հորդանանի թագավորություն|Անդրհորդանանի]], [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի]] և [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի]] զորքերը։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում [[Իրաք]]ը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև [[Սաուդյան Արաբիայի թագավորություն|Սաուդյան Արաբիան]] և [[Եմենի արաբական հանրապետություն|Եմենը]], որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։
[[Պատկեր:1947-UN-Partition-Plan-1949-Armistice-Comparison.svg|մինի|Իսրայել տարածքային ընդարձակումը՝ կապույտ և կարմիր]]
[[Մայիսի 15]]-ին արաբական զորքերը Ալլենբիի կամուրջով հատեցին Անդրորդանանը և շարժվեցին դեպի [[Երուսաղեմ]]։ Հին քաղաքում հրեական զորքերին չհաջողվեց իրենց ձեռքերում պահել [[Երուսաղեմի հրեական թաղամաս|հրեական թաղամասը]]։ Այն [[մայիսի 28]]-ին գրավվեց արաբական զորքերի կողմից։ [[Թել Ավիվ]]-[[Երուսաղեմ]] մայրուղին փակվեց, մի քանի օր շարունակ չէր գործում Երուսաղեմը առափնյա շրջանների հետ հետ կապող ջրմուղը։ Քաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Երուսաղեմի գրավումը Անդրհորդանանի թագավորի գլխավոր նպատակներից էր։ Այդպիսով նա փորձում էր կոմպենսացնել Սաուդյանների՝ իր հորից՝ [[շերիֆ Հուսեյն]]ից, [[Մեքքա]]ն և [[Մադինա (Յասրիբ)|ՄադինաՄադինան]]ն խլելը։
 
Ստեղծված պայմաններում Մերձավոր Արևելքի իրադրությանը միջամտեց [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ]]-ը։ Նա քննադատեց արաբական երկրների գործողությունները, դրանք բնորոշելով որպես ագրեսիա, ինչի մասին էլ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Տրյուգվե Լի]]ն։ ՄԱԿ-ը իր ներկայացուցիչ շվեդ Բերնադոտին նշանակեց երկու հակամարտող կողմերի միջնորդ։ Նրա միջնորդության շնորհիվ 1948 թվականի [[հունիսի 11]]-ին հաջողվեց հրադադարի համաձայնության գալ։ Արդյունքում, առաջին արաբա-իսրայելյան պատերազմի սկզբից մի քանի շաբաթ անց մարտերը դադարեցվեցին ի շնորհիվ հաշտության, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել 1948 թվականի [[մայիսի 29]]-ին։ Առաջին հրադադարի ընթացքում Բերնադոտը, ելնելով ճակատում առաջացած իրավիճակից, մշակեց իր սեփական ծրագիրը և ներկայացրեց այն 1948 թվականի [[հունիսի 27]]-ին։ Ելնելով այն փաստից, որ նա գտնում էր, որ [[ՄԱԿ-ի № 181/II բանաձև|ԳԱ № 181/II բանաձևը]] թերի է և անիրագործելի, նա առաջարկում էր հետևյալը.
Տող 76.
Առաջին արաբա-իսրայելական պատերազմը ավարտվեց ժամանակավոր հաշտության համաձայնագրերի կնքմամբ, որոնք բնավ համարժեք չէին խաղաղության պայմանագրերի։ Պաղեստինյան պետություն այդպես էլ չստեղծվեց. նրան հատկացված տարածքի մի մասը՝ Արևմտյան Գալիլեան, Արևմտյան Նեգևը և Երուսաղեմի մի մասը՝ Նոր քաղաքը, լրացուցիչ 6 700 քառ. կմ տարածք անցավ Իսրայելին, այսինքն [[Պաղեստին]] պետությանը հատկացված տարածքի մոտ 74 %-ը։ Գազայի շրջանը՝ մոտ 378 քառ. կմ, անցավ Եգիպտոսի վարչական ղեկավարման ներքո, իսկ Արևմտյան ափը և Հին քաղաքը, 5.5 հազար կմ², կցվեցին Անդրհորդանանին։
Անդրադառնալով զոհերին, պետք է նշել, որ պատերազմում ամենամեծ կորուստները կրեցին պաղեստինցի արաբները։ Պատերազմի դաշտում զոհվեցին 16 հազար, վիրավորվեցին 14 հազար մարդ։ Արաբական մյուս երկրները միասին 2500 զոհ տվեցին, իսկ հրեաների կորուստները կազմում էին 6 հազար սպանված։
Այսպիսով, ՄԱԿ-ի 1947 թվականի նոյեմբերի 29-ին [[ՄԱԿ-ի № 181/II բանաձև|№ 181/II բանաձևբանաձևով]]ով արաբական Պաղեստին պետության համար հատկացված ամբողջ տարածքը բաժանվեց Իսրայելի, Անդրհորդանանի և Եգիպտոսի միջև։
 
Իսրայելի համար առաջին արաբա-իսրայելական պատերազմը անկախության համար մղվող պայքար էր, որն ի վերջո ավարտվեց հրեաների հաղթանակով։ Նրանք ոչ միայն կարողացան պահպանել սեփական տարածքը, այլև ընդարձակել այն 22 %-ով՝ ի հաշիվ այդպես էլ չստեղծված Պաղեստին պետության տարածքի։
Տող 86.
* И. Д. Звягельская Государство Израиль. Москва. 2005 г.
* Примаков Е. М. Анатомия ближневосточного конфликта Москва 1978 г
* Лакер В., История сионизма, Москва, 2000 г
* Ш. Эттингер, История еврейского народа. Иерусалим-Москва, 2001 г.
 
Տող 92.
[[Կատեգորիա:Արաբա-իսրայելական հակամարտություն]]
[[Կատեգորիա:Իսրայելի պատմություն]]
[[Կատեգորիա:Սիրիայի պատերազմներ‎պատերազմներ]]
[[Կատեգորիա:Լիբանանի պատերազմներ]]
[[Կատեգորիա:Պաղեստինի պատմություն]]