«Ատոմակայան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:Nuclear power station.svg|400px|մինի]]
'''Ատոմային էլեկտակայան (ԱԷԿ)''', էլեկտրակայան, որտեղ [[ատոմ]]ային ([[միջուկ]]ային) [[էներգիա]]ն փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում [[էներգիա]]յի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի [[միջուկ]]ների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային [[էներգիա]], որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակսւյանում։
[[Պատկեր:Metsamor aerien.jpg|մինի|Հայկական ատոմային էլեկտրակայան]]
[[Պատկեր:BalakovoNPP3.jpg|մինի]]
[[1954]] թվականի [[հունիսի 27]]-ին [[ԽՍՀՄ]] Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին փորձնական-արտադրական ԱԷԿ՝ 5 Մվտ հզորությամբ։ [[1958]] թվականին գործարկվեց Սիբիրյան ԱԷԿ, իսկ [[1964]] թվականին՝ Բելոյարսկի և Նովովորոնեժի ԱԷԿ-ները։ [[1970]] թվականին [[ՀԽՍՀ]] [[հոկտեմբեր]]յանի շրջանի [[Մեծամոր]] բնակավայրի մոտ սկսվել է [[Հայկական ԱԷԿ]]-ի կառուցումը, որի առաջին հերթի հզորությունը կկազմի 815 Մվտ։ Արտասահմանում արդյունաբերական նշանակության առաջին ԱԷԿ-ները գործարկվել են [[1956]] թվականին, Քոլդեր-Տոլում ([[Անգլիա]]) և [[1957]] թվականին, Շիփինգպորտում ([[ԱՄՆ]])։ ԱԷԿ-ները կարող են կառուցվել ջերմային, դանդաղ և արագ [[Նեյտրոն]]ներով աշխատող ռեակտորներով։ Կիրառվում են ջերմային նեյտրոններով աշխատող ռեակտորների հետևյալ չորս տիպերը՝
# ջրա-ջրային՝ սովորական ջրով, որն օգտագործվում է որպես դանդաղեցուցիչ և ջերմակրիչ,
# գրաֆիտա-ջրային՝ գրաֆիտե դանդաղեցուցիչով և [[ջուր|ջրջրային]]ային ջերմակրիչով,
# ծանր ջրային՝ ջրային ջերմակրիչով և ծանր ջրով՝ որպես դանդաղեցուցիչ,
# գրաֆիտա-[[գազ]]ային՝ գրաֆիտային դանդաղեցուցիչով և գազային ջերմակրիչով։
 
== ԱԷԿ–ի անձնակազմ ==
ԱԷԿ–ի անձնակազմը ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորային կոնտուրի սարքավորումները տեղավորվում են հատուկ հերմետիկ բոքսերում, որոնք բաժանված են մյուս սրահներից կենսաբանական պաշտպանությամբ և ռեակտորի աշխատանքի ընթացքում չեն սպասարկվում։ Ռադիոակտիվ օդը և փոքր քանակությամբ արտահոսող շոգին ԱԷԿ–ից հեռացվում են օդափոխության հատուկ համակարգով։
 
 
== ԱԷԿ–ի հիմնական ցուցանիշներ ==
ԱԷԿ–ի շահավետությունը բնութագրող հիմնական տեխնիկական ցուցանիշներն են.
* ռեակտորի միավոր հզորությունը,
* ակտիվ գոտու էներգալսւրվածությունը,
* միջուկային վառելիքի այրման խորությունը,
օ.գ.գ–ն, ԱԷԿ–ի սահմանված հզորության օգտագործման գործակիցը մեկ տարում։ ԱԷԿ–ի հզորության աճմանը զուգընթաց նրա համար կատարված տեսակարար կապիտալ ներդրումները (սահմանված կվտ–ի արժեքը) ՋԷԿ–ի համար արված ներդրումների համեմատ ավելի արագ են նվազում։
 
== ԱԷԿ-ի սկզբունքային սխեման ==
[[Պատկեր:PressurizedWaterReactor ru.gif|center|frame|ԱԷԿ-ի սկզբունքային սխեման]]
Ջրային հովացում ունեցող միջուկային ռեակտորով ԱԷԿ–ի սկզբունքային սխեման բերված է նկարում։ Ռեակտորի (/) ակտիվ գոտում անջատված ջերմությունը ստանում է առաջին կոնտուրի ջուրը (ջերմակրիչը), որը շրջանառու պոմպի օգնությամբ մղվում է ռեակտորի միջով։ Տաքացված ջուրը ռեակտորից անցնում է ջերմափոխանակիչի (շոգեգեներատորի) մեջ։ Այստեղ ռեակտորում ստացված ջերմությունը հաղորդվում է երկրորդ կոնտուրի ջրին, որը գոլորշիանում է շոգեգեներատորում, և առաջացած գոլորշին անցնում է տուրբինի մեջ։ Ռեակտորի աշխատանքի ընթացքում այրված ջերմանջատող տարրերը (ՋԱՏ) փոխարինվում են նորերով, որը կատարվում է հեռակառավարման սարքերով։ ԱԷԿ–ի ռեակտորային հանգույցն ընդգրկում է ռեակտորը (կենսաբանական պաշտպանության համակարգով), ջերմափոխանակիչները, պոմպերը կամ գազամուղ կայանքները, շրջանառու կոնտուրի խողովակաշարերը և ամրանը, միջուկային վառելիքը փոխարինելու սարքերը, հատուկ [[օդ]]ափոխության, վթարային հովացման համակարգերը են։ Ըստ կոնստրուկցիայի ռեակտորները լինում են՝
* պատյանային, որտեղ ԶԱՏ–ը և դանդաղեցուցիչը տեղավորված են պատյանի ներսում,
* կանալային, որտեղ ջերմակրիչով հովացվող ՋԱՏ–ը դրվում է հատուկ խողովակ–կանալներում։
 
== Տես նաև ==
274 415

edits