«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 28.
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։ Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին [[շոգեմեքենա]]յի հայտնագործումը դրդեց [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] ճարտարագետ [[Կյունո]]յին սայլի վրա շոգեմեքենա դնել, և [[1769]] թվականին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։
 
Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց [[ներքին այրման շարժիչ]]ի երևան գալուց ([[1880]] թվականից) հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, այն [[1885]] թվականին ստեղծել է [[Գերմանացիներ|գերմանացի]] ինժեներ [[Կառլ Բենց]]ը։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ [[Գոթլիբ Դայմլեր|Գոտլիբ ԴայմլերԴայմլերը]]ը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։
 
Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն [[1907]] թվականին [[Հենրի Ֆորդ]]ը [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի [[Դետրոյթ]] քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն [[1920]]-ական թվականների վերջին։ Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները։