«Ավիահրանոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
 
Տող 1.
[[Պատկեր:Vulcan1.jpg|աջից|մինի|300px|ԱՄՆ-ի վեցփողանի ավիահրանոթ Վուլկան Մ61]]'''Ավիահրանոթը''' (20-45մմ) տրամաչափի [[ավտոմատ]] գործողության հրանոթներ են, որոնք հարմարեցված կամ նախագծված են [[թռչող սարք]]երի վրա տեղադրելու համար<ref name="book">"Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986</ref><ref name="book1">"Советская Военная энциклопедия", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза А.А. Гречко, Москва Воениздат-1976</ref>։ Նախատեսված են հակառակորդի օդուժի, թեթև զրահավորված տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Ավիահրանոթը արտաքուստ նման է [[գնդացիր]]ի սակայն տարբերվում է կրակային արագությամբ(600-3000 կրակոց/վրկ), [[տրամաչափ]]ով(20-45մմ) և էֆեկտիվ հեռահարությամբ(մինչև 2000մ)<ref name="book" />։ Ավիահրանոթները ըստ իրենց կառուցվածքի լինում են երեք հիմնական տեսակի՝
* ''միափող''(մի փամփշտանոցով),
* ''թմբուկային''(մի [[Փող (հրազենի)|փողով]] և մի քանի(4-8) փամփշտանոցներից բաղկացած թմբուկով)
* ''բազմափող''<ref name="book1" />։
Ավիահրանոթների համար օգտագործվում են բեկորային, ֆուգասային, զրահահար և հրկիզող զինամթերք, հիմնականում տարածված են [[բեկորա-ֆուգասային արկ|բեկորա-ֆուգասային]] և [[զրահահար-հրկիզող արկ|զրահահար-հրկիզող]] արկերը։ Ավիահրանոդները թռչող սարքերի([[ինքնաթիռ]], [[ուղղաթիռ]] և այլն) վրա տեղադրվում են բարդ կառուցվածքային սարքավորումների տեսքով, որոնք կոչվում են [[ավիացիոն հրետանային կայանք]]ներ(ԱՀԿ)։ ԱՀԿ-երը լինում են շարժական և անշարժ, կախված իրենց դիրքից լինում են նաև երեք հիմնական տիպի՝ ''ներկառուցված ֆլյուզելաժային'', ''ներկառուցված թևային'' և ''կախովի''<ref name="book1" />։ Մի ԱՀԿ-ն կարող է բաղկացած լինել մինչև 4 ավիահրանոթներից։
 
== Ուշագրավ օրինակներ ==
[[Պատկեր:Tula State Museum of Weapons (79-54).jpg|ձախից|մինի|400px|ԽՍՀՄ(նաև ռուսական) արտադրության տարբեր տեսակի ավիահրանոթներ]]
* Ավիահրանոթների ուշագրավ օրինակներ են [[ԽՍՀՄ]] արտադրության ՆՍ-37(տրամաչափը 37մմ), ՆՍ-45(տրամաչափը 45մմ), ՇՎԱԿ(տրամաչափը 20մմ), ՎՅա-23(տրամաչափը 23մմ), Բ-20(տրամաչափը 20մմ), ԱՄ-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-23(տրամաչափը 23մմ), Ռ-23(տրամաչափը 23մմ), ՆՌ-30(տրամաչափը 30մմ), ԳՇ-30-1(տրամաչափը 30մմ), ԳՇ-6-23(տրամաչափը 23մմ), ԳՇ-6-30(տրամաչափը 30մմ) և այլն։
* ԱՄՆ ավիահրանոթներից են HS-404 (20մմ տրամաչափով և 60 արկ զինամթերքի պաշարով), M4(37մմ տրամաչափով և 30 արկ զինամթերքի պաշարով), որոնք տեղադրվում էին ամերիկյան Բել Պ-39 Էիրկոբրա կործանիչի վրա։ Ժամանակակից ԱՄՆ ավիահրանոթներից են M61 Vulcan-ը(տրամաչափը 20մմ), GAU-8 Avenger-ը(տրամաչափը 30մմ) և այլն։
* [[Նացիստական Գերմանիա|Գերմանական]] արտադրության ավահրանոթներից են ՄԿ-108(տրամաչափը 30մմ), ՄԳ-151(տրամաչափը 20մմ), ԲԿ-37(տրամաչափը 37մմ) և այլն։