«Աստիճան (երաժշտություն)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Աստիճան''', ({{lang-de|Stufe}}, {{lang-it|grado}}, {{lang-en|degree}}) հնչյունաշարի ամեն մի [[հնչյուն]]ը։
 
Ամբողջական հնչյունաշարում բնույթով տարբեր աստիճանները յոթն են, ընդգրկված են մեկ [[օկտավա]]յում, հանդիսանում են հիմնական աստիճաններ, ունեն [[վանկ]]ային անուններ՝ դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի և տառային նշումներ՝ օ, ճ, 6, ք, 8, յ, հ։ Օկտավայում պարունակվող մյուս հինգ հնչյուններից յուրաքանչյուրը թեև ինքնուրույն է, բայց որպես հնչյունաշարի աստիճան համարվում է հարևան երկու հիմնամասներից վանկի բարձրացումը, օր. դոդիեզ (ա), կամ մյուսի իջեցումը, օր. ռեբեմոլ (ճ6տ)։ Աստիճանը կոչվում է նաև լադի ամեն մի առանձին հնչյունը և եռահնչյունը, որոնք նշվում են թվահամարներով և նույնպես ունեն անուններ։ [[Մաժոր]] և [[մինոր]] լադերը պարունակում են յոթական աստիճաններ՝ 1-ին աստիճանը կոչվում է տոնիկա, 2-րդը՝ վերևի՝ ձգտող, 3-րդը՝ վերևի մեդիանտ, 4-րդը՝ սուբդոմինանտ, 5-րդը՝ դոմինանտ, 6-րդը՝ ներքևի մեդիանտ, 7-րդը՝ ներքևի ձգտող։ Լադի բոլոր հնչյունների աստիճանական հաջորդականությունը կոչվում է [[Գամմա (տառ)|գամմա]]։
285 440

edits