«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Հրեշտակների էությունը և բնույթը քրիստոնեության մեջ ==
Հրեշտակների հետ կապված այս կետի շուրջ [[Աստվածաշունչ]]ը բավարար քանակի տվյալներ ու տեղեկություններ է հայտնում, որոնք քրիստոնեական վրդապետության զարգացման հետ աստիճանաբար քիչ թե շատ զարգացվել են։ Դառնալով հրեշտակների ձևին ու նյութին՝ պետք է ուշադրություն դարձնել պատկերներում և քանդակներում նրանց տրվող արտաքին բնութագրին։ Հիմնականում հրեշտակները պատկերվում են որպես շողարձակող երիտասարդներ, ովքեր հաճախ փոքր-ինչ կանացի դեմքեր ունեն, ճերմակ հանդերձներ և ճերմակ փետրավոր թևեր։ Երբեմն պատկերվում են նաև փոքրիկ մանկական գլուխներ՝ շրջապատված 4, 6 կամ 8 թևերով։ Սրանք օրինակներն են սերովբեների և քերովբեների։ Արևմտյան ռենեսանսի շրջանում (14-16 դդ.) հրեշտակները պատկերվում էին հունական կուպիդոնների (մերկ մանուկներ՝ փոքրիկ փետրավոր թևերով) տեսքով։ Սա կրում էր [[Հեթանոսություն|հեթանոսության]] ազդեցությունը և ոչ մի ընդհանրություն չունի [[Հայ Առաքելական Եկեղեցու]] հրեշտակաբանության հետ։ Հրեշտակները Սուրբ Գրքում հիմնականում հայտնվում են մարդկային տեսքով, ինչպես ասենք [[Յուղաբեր կանայք|Յուղաբեր կանանց]] հայտնվելիս (Ղուկ. 24։4), [[Սոդոմ]]ում՝ [[Ղովտ]]ին այցելելիս (Ծննդ. 19:5) կամ Տուբիի վարձած մարդու պարագայում, որն իրականում [[Հրեշտակապետ|Ռափայել հրեշտակապետ]]ն էր (Տոբ. 5:5): Ըստ [[Հովհան Դամասկացի|Հովհան Դամասկացու]] (8-րդ դար) հրեշտակները մարդուն հայտնվում են այն տեսքով, ինչպես որ մարդը պատրաստ է նրանց ընդունել։ Լուսեղեն լինելու պարագան էլ մի քանի տեղերում շեշտված է [[Աստվածաշունչ]] մատյանում (Դան. 10:6, Մատթ. 28:3, Ղուկ. 24:4). վստահաբար սա կապվում է նաև նրանց ճերմակ հանդերձների հետ (հմմտ. Մարկ. 16:5, Հովհ. 20:12): Պատկերներում հրեշտակներին տրվող կանացի կամ ոչ առնական դեմքերը հաստատում են այն կարծիքը, որ հրեշտակները չունեն սեռ, ինչպես այդ բացահայտ վկայում է Քրիստոսը՝ ասելով. ''«Ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում… ինչպես հրեշտակները»'' (Մատթ. 22։30 հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Սրանից ակնհայտ է, որ հրեշտակները ո՛չ ծնվում ու բազմանում են, ո՛չ մահանում ու պակասում. նրանք անմահ են ու մշտնջենավոր, չունեն կենսաբանական պայմանավորվածություն։ Այս վերջինը ապացուցում է այն հանգամնքը, որ նրանք չեն սնվում. անգամ մարդկային կերպարանքով հայտնվելիս նրանց՝ սննդի և ըմպելիքի օգտագործումը թվացյալ է (հմմտ. Տոբ. 12։19)։ Հրեշտակներին վերագրվող փետրավոր թևերը, ամենայն հավանականությամբ, զուտ արտաքին պատկերավոր միջոցներ են՝ նրանց արագ ընթացքը, անսահմանափակ տեղաշարժը մատնացույց անելու համար։ Թեև Աստվածաշնչում պատմվում է հրեշտակների՝ մարդկային կերպարանքով մարդկանց հայտնվելու մասին, սակայն նրանք նյութկաննյութական մարմիններ՝ մաշկեղեն հանդերձներ չունեն, այլապես մշտապես տեսանելի կլինեին և չէին հայտնվի մարդկանց հատուկ կերպով։ Ուստի հրեշտակները անմարմին են, աննյութական և հոգեղեն։ Նրանք այն վիճակում են, ինչ որ մարդիկ պետք է լինեն հարության ժամանակ (հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Հրեշտակների աննյութականության վկայությունն է սաղմոսը՝ վկայակոչված [[Պողոս առաքյալ]]ի կողմից. ''«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին՝ կրակի բոց»'' (Եբր. 1։7 հմմտ. Սաղմ 103։4)։ Թե՛ Սուրբ Գիրքը, թե՛ եկեղեցական հայրերի մեկնությունները մատնացույց են անում, որ հրեշտակներն ունեն գերազանց գոյություն, աննյութական մարմին, որը չի ենթարկվում նյութի սեփական պայմաններին, ինչի համար էլ ընդունված է հրեշտակներին անվանել նաև աննյութական, անմարմին, հոգեղեն, անտեսանելի և այլն։ Որպես հրեշտակային բնության բնորոշիչներ՝ հայրերը առաջ են քաշում այնպիսի պատկերներ, ինչպիսիք են լույսը, հուրը, օդը և եթերը։ Ըստ [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծի]]՝ երկնային զորությունների էությունը եթերային է, հոգի է և աննյութական կրակ, ինչի համար նրանք սահմանափակված են տարածքով և լինում են անտեսանելի՝ հայտնվելով մարդկանց և հատկապես սրբերին՝ մարդկային տեսքով։ Հրեշտակներից յուրաքանչյուրը գտնվում է որոշակի տեղում. այսինքն այն հրեշտակը, որ հայտնվել էր [[Կոռնելիոս]]ին, միևնույն ժամնակ չէր կարող հայտնված լինել [[Փիլիպպոս]]ին (տես Գործք. 10։3, 8։ 26), ինչպես նաև Զաքարիային՝ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] հորը, հայտնված հրեշտակը միևնույն ժամանակ երկնքում չէր այլ «խնկերի սեղանի աջ կողմում» (Ղուկ. 1։11)։ Այն, որ հրեշատկները կրակ են և աստվածային ոգիներ, որ արագորեն փոխադրվում են երկնքում, վկայում է նաև [[Գրիգոր Աստվածաբան]]ը։ Ելնելով այն հանգամանքից, որ հրեշտակների համար մարմնի, ժամանակի և տարածության երկրային օրենքները չեն գործում, հայրերից ոմանք առանց երկմտանքի առաջ քաշեցին դրույթ հրեշտակների երկնային մարմինների մասին։ Սակայն հրեշտակները զուտ հոգեղեն էակներ չեն. գոյություն ունի որոշակի հրեշտակային մարմնականություն։
Այսպիսով հրեշտակների հատկությունների վերաբերյալ կարելի է անել հետևյալ եզրակացությունները. Հրեշտակները՝
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից