«Զաքարիա Ա Ձագեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ-ին → թվականին, թ-ից → թվականից using AWB
No edit summary
Տող 1.
'''Զաքարիա Ա Ձագեցի''' (ծ. թ. անհայտ- 876թ.), Ամենայն Հայոց կաթողիկոս 855 թվականից առ 876թ.։ Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն։ Գահակալել է քաղաքական ծանր պայմաններում, երբ նոր էր ավարտվել հայերի 850-855թթ.ապստամբությունը արաբական տիրապետության դեմ։ Զաքարիա Ա Ձագեցուն հաջողվում է մեղմել արաբների հալածանքները։ Կաթողիկոսը գործուն մասնակցություն է ունենում հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերություններում, պաշտպանում Հայ եկեղեցու դավանությունը Հույն եկեղեցու նկրտումներից, կասեցնում Կ. Պոլսի Փոտ պատրիարքի (858-867, 877-886) Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու փորձերը։ Զաքարիա Ա Ձագեցին Փոտ պատրիարքին հղած իր նամակում հիմնավորում է, որ Հայ եկեղեցու վարդապետությունը համահունչ է երեք տիեզերաժողովների դավանությանը։ 862 թվականին Շիրակավանում Զաքարիա ա Ա Ձագեցու և Աշոտ իշխանաց իշխանի նախագահությամբ տեղի ունեցած ժողովը մերժում է քաղկեդոնականություն ընդունելու Փոտի առաջարկը։
 
Զաքարիա Ա Ձագեցու գրչին են պատկանում թվով 14 ճառեր, որոնք տեղ են գտել Ճառընտիրների և Տոնապատճառների մեջ։ Դրանք ընթերցվել են եկեղեցական տոների ժամանակ։ Ճառերից մի քնիսըքանիսը (Ի Մկրտութիւնն, Ի չարչարանս Քրիստոսի, Ի մեծի աւուր շաբաոթւն թաղման Տեառն« Ի Յարութիւն Քրիստոսի») շարադրված են Նիկոդեմոսի պարականոն Ավետարանի, Եղիշեի, Հովհան Ոսկեբերանի աշակերտ Թեոփիլոսի, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կոեսարացու, Եպիփան Կիպրացու համաբնույթ ճառերի հետևողությամբ։ Ճառերի մեծ մասն ունի մեկնողական ուղղվածություն, ինչն հատուկ էր վաղ շրջանի ճառերին։ Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր սկզբաղբյուրեր են Հայ եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության, աստվածաշնչական պարականոնների, եկեղեցական ավանդության հետազոտման համար։ Այդ ճառերում կան ուշագրավ մանրամասներ, որոնք հաճախ յուրովի լրացնում են պարականոններից արդեն հայտնի պատումները։ Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր են հայովհայոց լեզվի բառագանձի ուսումնասիրման համար։ Դրանց մեջ առկա բազմաթիվ բառամիավորումներ բացակայում են «Նոր բառգիրքբառագիրք հայկազյան լեզվի» բառարանում։<ref>http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf« Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 635</ref>
 
==Աղբյուրներ==