«Գրիգոր Դ Տղա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Գրիգոր Դ Տղա''' (շուրջ 1123/25–1193), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1173 թ-ից: [[Պահլավունիներ]]ի տոհմից, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] ավագ եղբոր՝ Վասիլ Պահլավունու որդին: Կրթությունն ստացել է [[Հռոմկլա]]յի կաթողիկոսարանում, հորեղբայրների՝ [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավուն]]ու ևՆերսեսև Ներսես Շնորհալու մոտ: Ձեռնադրվել է եպիսկոպոս, եղել Ներսես Շնորհալու օգնականն ու տեղակալը: «Տղա» մականունն ստացել է իբրև կաթողիկոսի որդեգիր, կաթողիկոսարանում մեծանալու և ապրելու պատճառով: Իր գահակալության տարիներին վարել է հայ և հույն եկեղեցիների միությանն ուղղված քաղաքականություն, ինչը հանդիպել է բուն Հայաստանի (արևելյան) եկեղեցականներից ոմանց դիմադրությանը: Առաջացած խնդիրները հարթելու նպատակով նամակներ է գրել արևելյան վարդապետներին («Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»)`պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին և ներկայացնելով իր դավանաբանական հայացքները:
 
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան [[Սալահ ադ Դին]]ի, բյուզանդական կայսր Մանուել I Կոմնենոսի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ: Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա: Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից: