«Ասպետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 18.
== Առաջացումը ==
Ասպետությունը, որպես ռազմաավատատիրական դաս, առաջացել է [[ֆրանկներ]]ի մոտ՝ կապված [[8-րդ դար]]ում վասալների ազգային [[հետևակ]]ի` դեպի [[հեծելազոր]]ի անցման հետ։ Ենթարկվելով եկեղեցու և պոեզիայի ազդեցությանը, այն ձևավորեց զինվորի բարոյական և էսթետիկական [[իդեալ]]ը, իսկ [[խաչակրաց արշավանքներ]]ի դարաշրջանում, այդ ժամանակ առաջացած հոգևոր-ասպետական միաբանությունների ազդեցության տակ այն վերաճեց ժառանգական ազնվականության։ Պետական իշխանության ուժեղացման, հեծելազորի` հետևակի նկատմամբ ունեցած առավելության, [[հրազեն]]ի գյուտի և մշտական բանակի ստեղծման հետևանքով միջնադարի վերջում [[ֆեոդալ]] ասպետությունը վերաճեց ոչ տիտղոսավոր ազնվականության քաղաքական խավի։ Ասպետների նախատիպը որոշ չափով համարվում է [[Հին Հռոմ]]ում ձիավորների խավը։
Սակայն Եվրոպայում ասպետների սկզբունքային փոփոխությունը՝ պատերազմ վարելու և հասարակական հարաբերությունների կարգավորման միջոցով, կապվում է [[Ժողովուրդների մեծ գաղթ]]ի հետևանքով Հռոմեական կայսրության անկման հետ՝ 4-7-րդ դդ.։
[[Սարմատներ|Սարմատական]] հեծելազորի ծանր զենքերը, [[Հոներ|հոնական]] տիպի եռակցված [[պողպատ]]ե երկար սրերը ակնհայտ նախատիպն են համարվում միջնադարյան Եվրոպայի ասպետության սպառազինման։ Քանի որ հենց քոչվորները ( նախևառաջ [[սարմատներ]]ն ու [[օստգոթերը]]) հասարակության մեջ իշխող խավ կազմեցին հոնական միավորման փլուզումից հետո, որպես եվրոպական ասպետական մշակույթի տարբերության սկզբնաղբյուր։
 
== Ընդհանուր բնութագիր ==
Ասպետ դառնում էին [[օծում|օծվելուց]] հետո, ստանում էին հողաբաժին և համարվում էին հողատեր-ազնվականի [[վասալ]]ը։ Առատաձեռնությունը նրանց գլխավոր առանձնահատկությունն էր, իսկ [[պատերազմ]]ը, [[որսորդություն]]ն ու [[ասպետական մրցամարտ]]երը` հիմնական զբաղմունքը։ Ասպետը չէր զբաղվում տնտեսությամբ, հակված չէր ընտանեկան կյանքի։ [[12-րդ դար]]ում էականորեն փոխվում է ասպետի կերպարը։ Նախկին կիսագրագետ ասպետին փոխարինելու է գալիս նոր` կրթված, գեղեցիկի հանդեպ հակումով, բարեկիրթ վարվելակերպով ասպետը։
 
== Ասպետական արժանիքներ ==
* տղամարդկություն, քաջություն([[ֆրանսերեն|ֆր․`]] prouesse)
* հավատարմություն, նվիրվածություն([[ֆրանսերեն|ֆր․`]] loyauté)
* մեծահոգություն([[ֆրանսերեն|ֆր․`]] largesse)
* խոհեմություն([[ֆրանսերեն|ֆր․`]] le sens)
* քաղաքավարություն, օրինակելի վարք հասարակության մեջ([[ֆրանսերեն|ֆր․`]] courtoisie)
* պատիվ([[ֆրանսերեն|ֆր․`]] honneur)
* ազատություն, անկախություն(չհաշված կախվածությունը հողատեր-ազնվականից) ([[ֆրանսերեն|ֆր․`]] franchise)
 
Ասպետական պատվիրանները՝ լինել հավատարիմ քրիստոնյաներին, պահպանել [[եկեղեցի]]ն և [[ավետարան]]ը, պաշտպանել թույլերին, սիրել հայրենիքը, լինել տղամարդկային մարտի դաշտում, հնազանդվել և լինել հավատարիմ սինյորին, ասել ճշմարտությունը և պահել սեփական խոսքը, լինել առատաձեռն, պայքարել չարի դեմ՝ պաշտպանելով բարին և այլն։
[[XIV դար]]ում [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև տեղի ունեցած [[Հարյուրամյա պատերազմ]]ի ժամանակ երկու կողմերում կռվող ասպետների շարքերում սկսում է հիմնավորվել «ազգային պատվի» գաղափարը։
 
== Նշումներ ==
{{ծանցանկ|group="Ն"}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.proza.ru/2011/08/12/1271 ''Гуреев М. В.'' Библиография по изучению рыцарской культуры и других социальных аспектов Средневековья (Электронный ресурс) // Портал национальной прозы РФ]
* [http://www.monsalvat.globalfolio.net/frglorios/ricarstvo0.htm О рыцарстве: статьи и главы из исторических книг]
 
[[Կատեգորիա:Ասպետներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասպետ» էջից