«Առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 10.
* Վիճակագրություն
 
== Միջազգային առևտուր ==
Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։ Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ [[ներմուծում]]։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու [[պահանջարկ]]ի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն [[տարածաշրջան]]ից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր ([[ադամաթուզ]], [[արքայախնձոր]], [[նարինջ]], արմավ) և ճաշակում բրնձով փլավ։
 
== Ազատ առևտուր և հովանավորչություն ==
Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։
Տող 22.
Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես [[Ռուսաստան]]ի, [[ԱՄՆ]], Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա [[պետություն]]ներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։
 
== Առևտրի կետեր ==
Առևտրի կետերը հաստատություններ են, որտեղ կազմակերպվում է ապրանքների առևտուրը. մարդիկ ապրանքներ կամ ծառայություններ են գնում։ Ոչ մեծ կրպակներում և խանութներում վաճառում են ամենօրյա [[պահանջարկ]] ունեցող ապրանքներ։ Առևտրի կենտրոնում գործում են փոքր խանութներ, որոնք սովորաբար մասնագիտանում են ապրանքի որոշակի տեսակի (օրինակ՝ կոշիկի, հագուստի, ոսկերչական իրերի, էլեկտրական սարքերի, խաղալիքների և այլն) առևտրում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Առևտուր» էջից