«Առաքել Սարուխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
Ավարտել է Կոստանդա Պոլսիսի [[Վիեննա]]յի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել [[Արսեն Այտընյան]]ին։ Վերադառնալով հայրենիք զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ [[1894]]-[[1911]] թվականներին եղել է [[Ալեքսանդր Մանթաշյան]]ի նավթարդյունաբենական և առևտրական ընկերության լիազոր ներկայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) [[Բաթում]]ում, [[Բաքու|Բաքվում]], [[Թիֆլիս]]ում, [[Պետերբուրգ]]ում, իսկ [[1911]]-[[1917]] թվականներին՝ մի շարք օտարերկրյա նավթարղյունաբերական ընկերությունների լիազոր։
 
== Ամսագրերի թղթակցություն ==
[[1920]]-ական թթ․ սկզբից ապրել է [[Հոլանդիա]]յում, ապա՝ [[Բելգիա]]յում։ [[1881]] թվականներից պարբերաբար թղթակցել է [[Մշակ|«Մշակ»]] թերթին, իսկ [[1887]] թվականից՝ «Հանդես ամսօրյա»-ին, ապա նաև Կոստանդա Պոլսի «[[Արևելք]]»-ին։ «Հանդես ամսօրյա»-ում հրապարակած աշխատությունները մինչև [[1925]] թվականը գրել է արևմտահայերեն և ստորագրել Կ․ Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վերաբերում են [[Ռաֆայել Պատկանյան]]ի, [[Րաֆֆի|ՐաֆֆոՐաֆֆու]]ւ, [[Գաբրիել Սունդուկյան]]ի, [[Պերճ Պռոշյան]]ի, [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]], [[Լեո]]յի և այլ գործունեությանը, [[Կովկաս հայեր]]ի մշակութային հաստատություններին, հասարակական շարժումներին և այլն։
 
== Պատմագիտական աշխատություններ ==
Պաշտոնի բերումով շրջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկական գաղթավայրերի պատմությունն ու մշակույթը։ «[[Սև ծով]]ու [[ռուս]]ական եզերքը» ([[1895]]), «Կովկասյան լերանց մեջ» ([[1896]]) ուղեգրական բնույթի գրքերը տեղագրական, ազգագրական, պատմագրական արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկասյան հայկական համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մասին։ [[Բելգիա]]յում և [[հոլանդիա]]յում, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդիան և հայերը ԺԶ-ԺԹ դարերում» ([[1926]]), «Բելգիա և հայերը» ([[1937]]) երկերը հարուստ տեղեկություններ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխհարաբերությունների մասին՝ սկսած միջին դարերից։
 
== Հասարակական գործունեություն ==
Սարուխանը անդրադարձել է նաև [[հայ]]-[[Վրացիներ|վրացական]] տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցերի («Վրաստան և հայերը», [[1939]])։ «Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թյուրքիայում» գրքում ([[1912]]) [[Սարուխան]]ը ներկայացրել է [[Օսման]], կայսրության տնտեսական և քաղաքական պատկերը, [[եվրոպա]]յի պետությունների դիվանագիտությունը հայկական հարցում, հայ գործիչների դերը [[Թուրքիա]]յի սահմանադրության շարժման մեջ և այլն։ «[[Ալեքսանդր Մանթաշյան]]ց, մեծ վաճառականն ու բարեգործը» ([[1931]]) հուշագրությունում Սարուխանը տեղեկություններ է տալիս Կովկասում հայկական կապիտալի ծագման, ընդլայնման, Բաքվի [[նավթարդյունաբերություն|նավթարդյունաբերության]] զարգացման մասին։ Գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդավոր աղջիկն և իր գաղտնիքը» ([[1924]]) ինքնակենսագրական դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։