«Ապրանքանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
'''Ապրանքանիշ կամ ապրանքային նշան,''' նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Ապրանքանիշը կարող է լինել բառային (ներառյալ՝ բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), [[պատկեր]]ային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), [[ձայն]]ային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը, հոտային ապրանքային նշաններ և այլն։
 
[[Հայաստանի Հանրապետություն]]ում ապրանքային նշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքանիշը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու հիման վրա։ Ապրանքանիշն իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է իրավատիրոջ բացառիկ [[իրավունք|իրավունքը]]ը: Ապրանքային նշանի իրավատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ [[իրավունք]]։
 
Ապրանքային նշանը ծագել է միջնադարյան Եվրոպայում՝ անհատական ապրանքաարտադրության առաջացմանը զուգահեռ։ Դրա ձևավորումը և ամրագրումը ժամանակակից ըմբռնմամբ ընթանում էր մասնավոր սեփականության և շուկայի զարգացման հետ համատեղ։ Սեփականության ձևերի բազմազանության, ապրանքային հարաբերությունների զարգացման, շուկան տարբեր ապանքներով լցնելու անհրաժեշտույան պայմաններում անհատականացնող միջոցները դառնում են շուկայական տնտեսության անբաժանելի մասնիկը։ Արտադրված ապրանքի նկատմամբ սպառողների ռեակցիան հստակորեն անդրաառնում է շուկայական տնտեսության վրա։ Սպառողը կամ ընդունում կամ մերժում է ապրանքը։ Այս գործընթացում ապրանքային նշանները, հանդիսանալով կապող օղակ արտադրողի և գնորդի, արդյունաբերության և առևտրի, արտադրության և սպառման միջև, համր վաճառողի դեր են կատարում՝ իրենց կայուն դերն ու տեղը ոնենալով շուկայական հարաբերություններում։
Տող 14.
Ապրանքային նշանների վերաբերյալ մի շարք երկրներում գործող օրենսդրությունները, որպես կանոն, չեն սահմանում ապրանքային նշաների հասկացությունը։ Սովորաբար դրանցում ամրագրվում են որոշակի պայմաններ, որոնց բավարարելու դեպքում նիշերը կարող են գրացնվել որպես ապրնքային նշաններ։ Այդուհանդերձ դրանցում սովորաբար սահմանվում են ապրանքը անհատականացնելու և համապատասխանաբար նմանատիպ ապրանքներից առանձնացնելու, տարբերելու ապրանքային նշանների հատկությունը (Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Ճապոնիա)։
 
Ավստրիայի օրենսդրությունը սահմանում է, որ ապրանքային նշաններ կարող են լինել այն պայմանական նշանները, որոնք ծառայում են ապրանքաշրջանառության մեջ մեկ ընկերության ապրանքներն ու ծառայությունները այլ ընկերությունների նմանատիպ ապրանքներից և ծառայություններից տարբերելու համար։ Մեծ Բրիտանիայի օրենդրությունը սահմանում է, որ ապրանքային նշանը դա ցանկացած պայմանական նշանն է, որն ունի մեկ ընկերության ապրանքներն ու ծառայություններն մեկ այլ ընկերության նմամանատիպ ապրանքներից և ծառայություններից տարբերելու հատկանիշ։ ԱՄն օրեսդրությունը սահմանում է, որ ապրանքային նշանները դրանք ցանկացած բառերը, անունները, սիմվոլները կամ նշաններն են կամ դրանց ցանկացած համակցությունները, որոնք ճանաչվել և օգտագործվում են արտադրողի կամ վաճառողի կողմից իրենց ապրանքները անվանակոչելու համար և դրանք այլ արտադրողների կամ վաճառողների նմանատիպ ապրանքներից տարբերելու հատկություն ունեն։
 
[http://aipa.am/hy/TrademarkLaw/ «Ապրանքյաին նշանների» մասին ՀՀ օրենքն] այս առումով տարբերվում է այլ երկրներում գործող նույն ոլորտը կարգավորող օրենսդրություններից։ Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, թե որ նշանները կարող են որակվել որպես ապրանքային նշաններ։ Համաձայն Օրենքի 1-ին հոդվածի՝ ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ նաև՝ ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նույնատիպ ապրանքներից և ծառայութուններից։
Տող 43.
* Գրանցումը հանդիսանում է ինֆորմացիայի աղբյուր արտադրողների և սպառողների համար, որը հավաստում է տվյալ ապրանքային նշանի նկատմամբ սահմանված բացառիկ իրավունքների մասին։ Տեղեկատվության նման տարածումը կատարվում է արտոնագրային գերատեսչության պաշտոնական տեղեկագրում դրանք ամրագրելու միջոցով։ Այսպիսով, հնարավորություն է ընձեռվում նախապես կանխել հնարավոր իրավախախտումները, իսկ գրանցման վկայագիրը հանդիսանում է սեփականաիրոջ և սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիք։ Դա նաև օգնում է ապրանքային նշաններ մշակողներին ստեղծել ապրանքային նշաններին առաջադրված պահանջների համապատասխան նշաններ։
* Մադրիդյան համաձայնագրով նախատեսված ապրանքային նշանների միջազգային գրանցում ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է դրանց գրանցումը նախ ծագման երկրում։
[http://aipa.am/hy/TrademarkLaw/ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի] 7-րդ հոդվածը սահմանում է.
 
''ՀՀ տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝''
 
''1) սույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.''
 
''2) սույն օենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.''
 
''3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն միջազգային գրանցման հիման վրա։''