«Ապակու արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 1, էջ 501 oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Ապակու արդյունաբերություն''', զբաղվում է
* [[Շինարարություն|շինարարական]]
* [[տեխնիկա]]կան
* [[տարա]]յի
* [[տեսակ]]ային
* [[քիմիա]]կան–լաբորատորային
* [[Բժշկություն|բժշկական]]
* պարֆյումերային և այլ տեսակի ապակիների արտադրությամբ։
== Ապակու արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում ==
[[Ապակի|Ապակու]] օգտագործման ոլորտի ընդլայնումը առաջացրեց ապակու արդյունաբերությունյան բուռն աճ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ [[ԽՍՀՄ]]–ում։ ԽՍՀՄ–ում ապակու արդյունաբերությունյան մեքենայացված խոշոր ձեռնարկություններ են գործում [[Գոմելի մարզ|Գոմել]], Գորկի, [[Աշխաբադ]], [[Սարատով]], Օրեխովո–Զուևո և այլ քաղաքներում։ Լուսամատի ապակու արտադրությամբ ԽՍՀՄ-ն աշխարհում գրավում է առաջին տեղը։ [[1970]] թվականին արտադրվել է լուսամատի ապակի (2 միլիմետրանոցի վերածած) ԽՍՀՄ–ում՝ 341,0, [[ԱՄՆ]]–ում՝ 120,0, [[Ճապոնիա]]յում՝ 126,0 միլիոն մ<sup>2</sup>։ [[1971]]–[[1975]] թվականին ապակու արդյունաբերությունյան զարգացման հիմնական ուղղությունն է շինարարական և տեխնիկական ապակու նոր տեսակների (ապակեպրոֆիլիտ, ապակեբլոկ, ջերմակայուն ապակի ևն) յուրացումը և նրանց արտադրության [[ծավալ]]ի մեծացումը։
=== Արզնիի ապակյա տարաների գործարան ===
Հայաստանում [[1950]] թվականին կառուցվեց [[Արզնի]]ի ապակյա տարաների գործարանը, որի արտադրողականությունը [[1950]] թվականի 10 միլիոն շշի դիմաց [[1971]] թվականին հասավ 62 միլիոն շշի։
=== Լենինականի լուսատեխնիկական ապակու գործարան ===
[[1965]] թվականին [[Լենինական]]ում հիմնվեց լուսատեխնիկական ապակու գործարան, նրա արտադրանքը [[1970]] թվականին կազմել է 2,1 հազար հատ լուսատեխնիկական ապակի և 1,1 միլիոն կոնյակի շիշ։ [[1975]] թվականին գործարանը կարտադրի 500 հազար մ<sup>2</sup> ապակեբլոկ և ապակեպրոֆիլիտ։
=== Արզնիի բյուրեղապակու գործարան ===
[[1969]] թվականին շարք մտավ Արզնիի բյուրեղապակու գործարանը, որը [[1970]] թվականին արտադրեց 0,8 միլիոն [[ռուբլի]] արժողությամբ բյուրեղապակի և 12,2 միլիոն կոնյակի շիշ։ [[1971]] թվականին Արզնիի բյուրեղապակու և ապակյա տարաների գործարանները միավորվեցին և ստեղծվեց «Բյուրեղապակի» գործարանը։
=== Հոկտեմբերյանի պահածոների ապակյա տարաների գործարան ===
[[1966]] թվականին սկսվել է [[Հոկտեմբերյան]]ի պահածոների ապակյա տարաների գործարանի կառուցումը, որի նախագծային կարողությունն է 200 միլիոն պայմանական ապակետուփ և 30 միլիոն կոնյակի շիշ։
 
Այդ ձեռնարկությունները Լենինականի ապակու գործարանի հետ միասին մտնում են «Հայապակի» միավորման (հիմնվել է [[1973]] թվականին) մեջ։ Ապակեթել արտադրվում է [[Սևան (քաղաք)|ՍևանՍևանի]]ի «էլեկտրաապակեմեկուսիչ», իսկ էլեկտրավակուումային ապակի՝ [[Երևան]]ի էլեկտրալամպերի գործարաններում։ Երևանամ գործում է հայելիների և կահույքի ապակու գործարանը։ Հայաստանն ունի ապակու հումքի գործնականում անսպառ պաշարներ ([[պեմզա]], [[օբսիդիան]], [[պեռլիտ]], [[քվարցիտ]] ևն)։ [[Հրազդան (քաղաք)|ՀրազդանՀրազդանի]]ի լեռնա-քիմիական կոմբինատում, քիմիական մշակման շնորհիվ, կստացվեն «Երևանիտ» և «Կանազիտ» բարձրորակ հումքատեսակները։ [[ՀԽՍՀ]] ապակու խոշոր սպառող է ([[գինեգործություն]], էլեկտրատեխնիկական, [[Պահածոյացում|պահածոյի]] արդյունաբերություն, հանքաջրերի լցում ևն)։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=501}}