«Աշտարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ոչ չեզոք։ Քաղաքի հոդվածում հայտնի բնակիչների կենսագրությունները գրելն, առավել ևս այս ծավալով, նպատակահարմար չէ։
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 74.
[[Պատկեր:Ashtarak003.jpg|մինի|[[Ներսես Աշտարակեցու հուշարձան (Աշտարակ)|Ներսես Աշտարակեցու արձանը]] իր անունը կրող հրապարակում]]
[[Պատկեր:Ashtarak000.jpg|մինի|Խաչքարեր Աշտարակում]]
'''Աշտարակ''', [[Հայաստան]]ի [[Արագածոտնի մարզ]]ի մարզկենտրոն։ Գտնվում է [[Քասաղ (գետ)|Քասախ գետգետի]]ի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, [[Արարատյան դաշտ]]ի և [[Արագած]]ի լեռնազանգվածի կենտրոնում, [[Երևան]] մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է [[Սաղմոսավան]]ի, [[Նազրևան]]ի, [[Շորշոր]]ի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի [[Գյումրի]] և [[Վանաձոր]] տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, [[Մուղնի]], Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Ընկած է [[Քասախ]] [[գետ]]ի ափին, [[ծով]]ի մակերևույթից 1100մ բարձրության վրա, [[Արարատյան դաշտ]]ի և [[Արագածի լեռնազանգված]]ի կենտրոնում, [[Երևան]]ից 13 կմ հյուսիս-արևմուտք։ [[Քաղաք]]ով են անցնում դեպի [[Գյումրի]] և [[Վանաձոր]] տանող մայրուղիները։
 
=== Անվանում ===
Տող 145.
 
=== Կարմրավորի թաղ ===
Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում Աշտարակի հնագույն թաղամասերից մեկը, որ կրել է եկեղեցու անունը, նրան անմիջապես մոտ լինելու հանգամանքով է։
Կարմրավորի թաղամասը ունի երկու կամ երեք նեղ ու քարքարոտ փողոցներ՝ բացարձակապես զուրկ բուսականությունից։ Տները հիմնականում մեկ հարկանի են՝ կառուցված որձաքարերից։ Բացառություն են կազմում Ն. Աշտարակեցու, Ս. Շահազիզի հայրական և ևս երեքից չորս այլ տներ, որոնք երկհարկանի են և ունեն պատշգամբներ։
Կարմրավորի թաղում համարյա իրար հարևանությամբ են ծնվել [[Ներսես Աշտարակեցի]]ն, [[Պերճ Պռոշյան]]ը և [[Սմբատ Շահազիզ]]ը:
Տող 192.
 
==== Կամսարականները Աշտարակում ====
Ամենահին և ամենամեծ ընտանիքը եղել է Շահ Ազիզ կոչված Կամսարականների գերդաստանը, որը եկել է [[Շիրակ]]ից և վերաբնակվել Աշտարակում։ Շահազիզենց տան ավանդությունը պատմում է Անիից դուրս գալու և վերջապես Աշտարակում վերաբնակվելու պատմությունը։ Այդ գերդաստանի տոհմապետը ասում է, որ եղել է [[Ներսեհ Կամսարական]]ը, Անին ավերելուց և անմարդաբնակ դառնալուց հետո դուրս է եկել գերդաստանով և բնակվել [[Մարմարաշեն]] գյուղում, որից հետո փոխադրվել է Սևանի [[Գոմաձոր]]ը և բնակվել այնտեղ երկար ժամանակ։ Կամսարականի գերդատանը որոնել է այնպիսի մի բնակավայր, որտեղ անվտանգ է և ամուր։ Որոշ ժամանակ հետո նրանք գաղթել են Գոմաձորը և հաստատվել են [[Եղվարդ]] գյուղում։ Թեև Եղվարդը ընդարձակ, արգավանդ հողերով հարուստ էր և բավարարել էր նրանց տնտեսական պահանջներին, բայց չբավարարեց Եղվարդի դաշտային դիրքը՝ քանի որ այն խոցելի էր իր բոլոր 4 կողմերով։ Այդ պատճառով նրանք այտեղից ընդմիշտ հեռացան և ցանկացան գալ Աշտարակ և բնակվել [[Քասախ գետ|ՔասախՔասախի]]ի ափին։ Սակայն աշտարակցիները վախեցան, որ նրանք շատ և ուժեղ մարդիկ էին և մտածեցին, որ կարող են տիրել իրենց ամենալավ հողերին և իշխել բոլոր աշտարակցիներին։ Այդ պատճառով բոլոր աշտարակցիները դուրս եկան նրանց դեմ և արգելեցին նրանց, որպեսզի նրանք չմտնեն իրենց գյուղ։ Կամսարականները չցանկանալով ընդհարվել աշտարակցիների հետ, հաստատվեցին Քասախ գետի ձախ ափին։ [[Սուրբ Սարգիս]] սարավանդի մոտ նրանք կառուցում են գոմեր, տներ, ջրաղացներ, ճանապարհներ, մատուռներ։ Սուրբ Սարգսի մոտ դեռևս երևում են գերեզմանատներ հասարակ տապանաքարերով, որոնք թուլ չեն տալիս որոշել նրանց գոյատևելու ժամանակաշրջանը։
 
Սուրբ Սարգսի սարավանդի մոտ Կամսարակաները բնակությունը հաստատելու ժամանակ Մնացականը և [[Տեր Պետրոս]]ը արդեն վախճանված են եղել և գերդաստանի ներկայացուցիչները եղել են նրանց ժառանգները։
Տող 321.
{{քաղվածք|1864 ժողովրդից մի քանիսը, հետզհետե ամրոցի արևմտյան պատն ու բուրգերը քանդելով, բոլորովին անհետացրին ամրոցի հին դրությունը և իրենց համար տներ շինեցին|֊ [[Սարգիս Բզնունի]]}}
 
Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բնակիչներից շատերը, ավերակի վրա ծառատնկման նպատակով կատարած հողային աշխատանքների [[ժամանակ]] հայտնաբերել են 2,5 մետր երկարությամբ, 50 սմ բարձրությամբ և 35 սմ լայնությամբ ուղղանկյուն [[զուգահեռանիստ]]ի տեսքով սրբատաշ քարե մի սյուն, որի յուրաքանչյուր անկյունի երկու կողմերի երկարությամբ իջնում է մեկական փոս - գիծ, իսկ գլխի մասում առկա է 12 սմ լայնություն, երկարություն և 15 սմ խորություն ունեցող մեկ խոռոչ՝ հավանաբար նրա վրա կանգնող նմանատիպ քարի կամ [[խաչքար]]ի ելունը հագնելու համար։
Այս քարե սյան վերաբերյալ Ս.Սաղումյանը գրում է.
{{քաղվածք|Առանձնապես հիշարժան է Ծիրանավորից 100 մետր հարավ, նորերս հողի տակից հանված երկու մետրանոց կոթողը առանց ավարտվող թևավոր խաչի: Վերջինիս նիստերը թեև հողմնահարված են, սակայն կողերից մեկին ծայրեծայր նիստվում է գալրուն խաղողաորթը, մյուսին՝ մարդու հարթաքանդակ:|- Ս. Սաղումյան}}
Տող 331.
 
== Առվի թումբ ==
Աշտարակում շատ առուներ կան ու նրանցից շատերի երկայնքով թմբեր են գցված, բայց ոչ մի թումբ, որպես տեղանուն չի հիշատակվում, բացի Մայր առվի թմբից։
Երբ ասվում է Առվի թումբ, առանց ավելորդ բացատրության, միանշնական հասկացվում է, որ խոսքը վերաբերվում է Մայր առվի ձախ եզրի թմբին։ Աջ կողմում լեռնալանջն է։ Առվի թումբն սկսվում է Մուղնու տակից՝ Առվի բանդից և վերջանում է Պռոշյան փողոցի հետ հատվելիս, ունի 3 կմ երկարություն։ Թեպետ շատ տեղերում ունի կես մետր լայնություն և անցնում է ձորի ուղղահայց զառիթափով, այնուամենայնիվ ծառայում է որպես Առվի բանդ և Էրերի տակի ձոր տանող ոտքի կարճ ճանապարհ։ Առվի թումբը ինչքան մոտենում է Աշտարակին, այնքան խորանում է գետի հունը և նրա վրայով անցնելն ավելի զարհուրելի է դառնում։
 
Տող 346.
 
=== «Ծակ քար» խաչքար ===
Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին։
«Այդ բոլորի մեջ, սակայն, յուր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ առանձնապես աչքի է ընկնում մի խաչքար, որ յուր պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին»:
Ս. Սաղումյանը խաչքարն անվանում է «Ծակ Խաչ», մի բան որ կնշանակի խաչ որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ։ Մինչդեռ իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է ««Ծակ քար»» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:
 
Տող 355.
 
=== Աշտարակի առաջին շուկան ===
Առաջներում գյուղական վայրերում, ավելի վաղ առաջացել է մանուֆակտուրային և որոշ սննդամթերքների (շաքար, կոնֆետեղեն, թեյ և այլն) խանութներ ունենալու անհրաժեշտությունը, քան գյուղատնտեսական մթերքների շուկաներինը։ Դրսից գյուղ են բերել միայն այնպիսի մթերքներ, որպիսիք նման վայրերում չեն արտադրվել, որոնք էլ վաճառել են գյուղերի կենտրոններում։ Աշտարակը մինչև 20-րդ դարի սկիզբը ունեցել է արդյունաբերական ապրանքների բազմաթիվ խանութներ. իսկ գյուղմթերքների շուկա չի ունեցել։ Նմանատիպ ապրանքները քաղաք են ներմուծվել՝ [[Էջմիածին|ԷջմիածնիԷջմիածնից]]ց, [[Մասիս]]ից և այլ քաղաքներից։ [[1906]] թվականին Ազատյան Կարապետը (Ազատենց Կարո) ստեղծում է Աշտարակի կանոնավոր առաջին շուկան՝ վաճառասեղաններով, փոքրիկ կրպակներով։ Շուկան գտնվել է ներկայիս Խաչատուր Աբովյան և Ներսես Աշտարակեցու փողոցների հատման խաչմերուկի հարավարևելյան կողմում։ Խորհրդային կարգերի օրոք շուկա քանդվում է և տեղափոխվում ներկայիս Ներսես Աշտարակեցու անվան հրապարակի հարավայի ճակատի երեք հարկանի շենքի նախկին տեղը։
 
[[Պատկեր:Սուրբ մարինե ,,,.JPG|մինի|250x250փքս|Սուրբ Մարինե եկեղեցի։]]
=== Սուրբ Մարիանե եկեղեցի ===
[[Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)|Սուրբ ՄարիանեՄարիանեն]]ն գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի [[հյուսիս-արևելք]]ում և կառուցվել է 1281 թվականին։ Սուրբ Մարիանե թաղը ստացել է իր անունը գյուղի բարձր կողմը գտնվելու պատճառով և կառուցված Սբ. Մարինե եկեղեցուց։ Մարիանեն մի փոքրիկ, սիրուն եկեղեցի է։ Նրա վեր բարձրացող կամարները հիշեցնում են գոթական ճարտարապետական ոճը։ Հնում [[աբեղա]]ների վանք է եղել, ունեցել է հյուրատուն, իսկ հետո վերածվել է ծխական եկեղեցու։ Իսկ հետո ծխականները փոխվել են առաջ՝ [[Ծիրանավոր]], իսկ հետո՝ Ամենափրկիչ։
1839 թվականին գյուղացիները սկսեցին վերականգնել եկեղեցին։ Այս եկեղեցին հնում ունեցել է ձեռագիր մատյաններ, որոնցից այժմ մնացել է մի քանի հատ։ Դրանք 5 հատ են և գրված են թղթի վրա, 3-ը բոլորագիր, 2-ը շղագիր, 1-ը 1441 թվին, մյուսը՝ 1491 թվականին, իսկ մյուսն էլ 1504-ին։ Որից հետո 1905 թվականին քանդել են եկեղեցին հիմնել նորը և թողել կիսատ։ Բայց 1999 թվականին սկսում են շարունակել կիսատ մնացած գործը։
 
Տող 373.
 
=== Սուրբ Սարգիս ===
Գտնվում է Քասախ գետի ձախ ափին։ Անիից տեզահանված Կամսարական տոհմի մի մեծ խումբ, որոնք [[1319]] թվականին [[երկրաշարժ]]ի և քաղաքական դրդապատճառների հետևանքով դեգերելով Հայաստանի տարբեր բնակավայրերում, գալիս և հանգրվան են գտնում [[Քասախ գետ]]ի ձախ ափին՝ ձորի կամրջի սարավանդում։
{{քաղվածք|Այդտեղ նրանք շինում են գոմեր՝ բազմաթիվ անասուններ համար, տներ՝ իրենց բնակության համար, ջրաղաց Քասախի ձորում՝ իրենց ցորենն աղալու համար, մի նեղ, բայց հարմար ճանապարհ՝ ձոր իջնելու և ջուր բերելու համար, մի մատուռ՝ իրենց առօրյա իրենց աղոթքն անելու և կրոնական ծեսերը կատարելու համար, որը անվանում են Ս. Սարգիս՝ իրենց ծխատեր և տանու քահանա Տեր Սարգիս անունով| Երվանդ Շահազիզ, «Աշտարակի պատմությունը»}}
 
Տող 404.
[[Պատկեր:Karmravor Church Ashtarak.JPG|մինի]]
 
=== Կարմրավոր ===
Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները<ref>[http://armenianstudies.csufresno.edu/iaa_architecture/karmravor.htm California State University, Armenian Studies Program: KARMRAVOR/GARMRAVOR]</ref> : Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է [[Ծակ-Քար]]ը,
Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ̀ դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99 թթ. [[Կալկաթա]]յից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, որը 1873 թվականին նվիրաբերել է աշտարակցի [[Շուխյան]]ց ընտանիքը։
Տող 410.
 
==== Անվան ծագումնաբանություն ====
Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են ձորից։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ է հագնում և նա նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ [[Կարմրավոր]]ը, [[Ծիրանավոր եկեղեցի (Աշտարակ)|ԾիրանավորԾիրանավորը]]ը և [[Սպիտակավոր եկեղեցի (Աշտարակ)|ՍպիտակավորՍպիտակավորը]]ը:
 
=== Աշտարակի կամուրջներ ===
Տող 422.
 
=== Հնագույն կամուրջների մնացորդներ ===
[[1664]] թվականին Քասախ գետի վրա կառուցված եռակամար կամուրջի հարավային կողմի հարևանությամբ՝ գետի ձախ ափին են գտնվում տարբեր դարերում, տարբեր քարատեսակներով կառուցված, իրար կիպ կպած, երեք հնագույն կամուրջների մնացորդները։ Նրանցից մեկը կառուցված է կարմրավուն սրբատաշ քարերով, երկրորդը՝ նույն գույնի, սակայն անտաշ քարերով, իսկ երրորդից պահպանվել են միայն հիմքի բազալտե քարերը։ Յուրաքանչյուրի լայնությունը երեք մետր է։
Զարմանալի է, որ մինչև օրս բոլոր հնագետները դրանք դիտել են, որպես մեկ ամբողջական կառույցի մնացորդ։
«Իսկ կամուրջն,-ասում է նա (Առաքել Վարդապետ Դավրիժեցին-Ս.Տ.Ս)-որ է ի վերայ Քասախ գետոյն, ի մեջ խորագույն ձորոյն, որ մերձ է ի գիւղն Աշտարակ, որ էր մեծակն և բարձրաշեն , կրով և գործուն քարիվ շինեալ, սա հնացեալ էր և խախտեալ և ական կէսն ևս փլուզեալ. Բայց կարի հարկավոր էր, քանզի բազում գավառաց և բազում ճանապարհաց անցուրդը»:
 
=== Սուրբ Կիրակի ===
Տող 430.
{{քաղվածք|Շաբաթվա առաջին օրն է, հին միաշաբաթը, որը Քրիստոսի հարությանը նվիրվելով, Կիրակի կամ Տերունի անունը ստացավ և ամբողջ քրիստոնեության համար հրամայված հանգստյան և աստվածային պաշտանմունքին նվիրված օր եղավ|Մաղաքիա արք. Օրմանյան, Ծիսական բառարան}}
 
Եկեղեցու կառուցման տարեթվի, ձևի և ծավալային չափերի մասին, միայն
{{քաղվածք|Արևելահայ հայագետներից ու հնախոս պատմիչներից [[Հովհաննես Շահխաթունյան]]ց առաջինն է, որ շուրջ 1840 թվականին հավաստապատում գրչով նկարագրել է Աշտարակը, միաժամանակ գրի առնելով գյուղի տարածքում փռված հուշարձանների մասին եղած ավանդական զրույցներից բեկորներ և վերծանելով վիմագիր հիշատակարաններից կարևորները|Երվանդ Շահազիզ «Աշտարակի պատմությունը»}}
 
Տող 460.
 
=== Հասան Խանի առու ===
Եր. Շահազիզը վկայում է նրա երբեմնի գոյություն ունեցած լինելը.
«մինչև որ 1910 թվին 30 բահեն ջուր առնելու իրավունք է տվել նրանց՝ աշտարակցիներին գետից՝ Քասախ, գարնանային ջրերից, Աստվածընկալ գյուղի տակից, մի արտոնություն, որից, սակայն, չեն կարողացել օգտվել գյուղացիք՝ նյութական սղության պատճառով: Ջուրը պիտի հանվի եղել Հասան խանի կոչված հին առվի հունով, որ մինչև օրս էլ պարզ երևում է»:
 
Տող 495.
# «Հովիկ»
 
* Գործում է Այվազյանի անվան երաժշտական դպրոցը, կա նաև արվեստի դպրոց։
* Աշտարակում են հայ արձակագիր Պերճ Պռոշյանի և կենսաքիմիկոս Նորայր Սիսակյանի տուն-թանգարանները։
* [[1931]] թվականից հրատարակվել էր [[Աշտարակ (թերթ)|Աշտարակ]] թերթը։
Տող 519.
 
== Աղբյուրներ ==
* Սիմոն Տեր-Սիմոնյան, Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան, Երևան, 2008:
* Երվանդ Շահազիզ, Աշտարակի պատմությունը, Երևան, 1987:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://ashtarak.am/Pages/Home/Default.aspx Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայք]
 
{{Հայաստանի քաղաքներ}}