«Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 35.
Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 17-ին [[Շուշի]] քաղաքում, մահացել է 1972 թվականի հունիսի 30-ին [[Երևան]]ում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում։ Ավարտել է [[Շուշիի ռեալական դպրոց]]ը։ Նրա պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին Շուշին հասարակական-քաղաքական հակամարտ հոսանքների, գաղափարական իրարամերժ խմբավորումների մի ուրույն կենտրոն էր։ Աշոտ Հովհաննիսյանն անվերապահորեն կանգնում է սոցիալ-դեմոկրատական հոսանքի ուղղության վրա։ [[Վլադիսլավ Կասպարով]]ի և իր դասընկերոջ՝ [[Հայկ Գյուլիքևխյան]]ի հետ նա 1905 թվականին ղեկավարում է ռեալական դպրոցի աշակերտական դասադուլը և գրում հակացարական բովանդակություն ունեցող թռուցիկներ, որոնցում հայոց լեզվի դասավանդումն ուսումնարանում պարտադիր դարձնելու պահանջ է ներկայացնում։
 
Բարձրագույն կրթությունն ստացել է [[Գերմանիա]]յում (սովորել է [[Ենայի համալսարան|Ենայի]], Հալլեի, Մյունխենի համալսարաններում), մասնագիտացել [[Տնտեսագիտություն|տնտեսագիտության]] և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] բնագավառում։ Աշոտ Հովհաննիսյանը 1906 թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ենայի համալսարանում ուսումնառության տարիներին նա ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ [[Ռուդոլֆ Էյկեն]]ին, [[Օտտո Լիբման]]ին, [[Էռնստ Հեկկել]]ին և այլ հայտնի անհատականությունների։ Աշոտ Հովհաննիսյանը բուռն մասնակցություն է ունենում ուսանողական միությունների աշխատանքներին, 1906 թվականի վերջերին անդամակցում է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությանը։
Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն՝ նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում։ Ենայից հետո Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության և Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։
[[1913]] թվականին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ Ամենայն հայոց կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանցի]] առաջարկությամբ նա 1914 թվականի սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ և նշանակվում [[Գևորգյան Ճեմարան|Գևորգյան ճեմարանի]] քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի և ընդհանուր պատմության առարկաների դասախոս։
 
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Գևորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը. ուսուցիչներն ու սաները ցրվում են։ Աշոտ Հովհաննիսյանը նույն թվականի հուլիսին վերադառնում է Շուշի, որտեղ խմբագրում է «Նեցուկ» թերթը, որի համարներում տպագրված հրապարակախոսական հոդվածներում և խմբագրականներում պաշտպանում է սոցիալիստական հեղափոխություն իրագործելու ծրագիրը։ [[Ստեփան Շահումյան]]ի հրավերով նա 1917 թվականի վերջերին տեղափոխվում է [[Բաքու]],որտեղ գործուն մասնակցություն է ունենում Բաքվի խորհրդի, այնուհետև Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունա) աշխատանքներին։ Նշանավոր հեղափոխական [[Նադեժդա Կոլեսնիկովա|Նադեժդա Կոլեսնիկովայի]]յի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը։ Նույն խորհրդում աշխատում է որպես կուլտուր-լուսավորական բաժնի վարիչ, խմբագրում է «Բանվորի խոսք» թերթը։ [[Բաքվի կոմունա]]յի անկումից հետո (1918 թ., օգոստոսի 10) Աշոտ Հովհաննիսյանը որոշ ժամանակ հանգրվանում է Աստրախանում, որտեղ խմբագրում է «Կարմիր բանվոր» թերթը, քաղաքական աշխատանք կատարում «Իվան Կոլեսնիկով» շոգենավի կոլեկտիվում։ Այնուհետև տեղափոխվում է [[Մոսկվա]]: 1918-1919 թվականներին եղել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ի պրոֆեսոր, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։
1920 թվականի գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը և քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում։ 1920 թվականին վերադառնում է Երևան և [[Բորիս Լեգրան]]ի առաքելության կազմում մասնակցում [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] (1918-1920) կառավարության հետ բանակցություններին։
Զբաղեցրել է [[ՀԽՍՀ]] առաջին լուսժողկոմի պաշտոնը։ Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-1927-ին եղել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ 1921-1926 թվականներին դասախոսել է [[ԵՊՀ]]-ում։ Հետագա տարիներին կատարել է գիտամանկավարժական աշխատանք (Մոսկվա, Երևան)։
 
1927 թվականի հուլիսին ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվում Լենինգրադ, որտեղ [[Մ. Սալտիկով-Շչեդրին]]ի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա։ 1928–1931 թվականներին աշխատում է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի կաբինետի վարիչ, այնուհետև՝ 1931-1934 թվականներին [[ԽՍՀՄ Ազգությունների ինստիտուտ]]ի փոխտնօրեն, 1934–1935 թվականներին Նյութական մշակույթի
պատմության պետական ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի տնօրեն և վերջում՝ 1935-1937 թվականներին, ԽՍՀՄ պատմության ինստիտուտի փոխտնօրեն։ 1937 թվականին անհիմն բռնադատվել է, 1943 թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։ Նույն թվականից աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում]], ղեկավարել նոր պատմության բաժինը։ Նա 1955 թվականից նորից պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1960 թվականին ընտրվում ԳԱ ակադեմիկոս։ Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում 1961 թվականին։
 
== Աշխատություններ ==
Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է 1913 թվականին Մյունխենում հրատարակում է «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն և ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
 
Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «Նորք» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից», «Դաշնակցության սոցիալական ծագումը», «Ամերիկահայ կոմունիստական շարժումը» և այլ ուսումնասիրություններ։
Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը։ Նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956)մենագրություններով։ Այդ աշխատություններում բացահայտելով հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը։
 
1960-ական թթ․ վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ, որոնք «Ուրվագծեր XIX դ․ 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» չհրապարակված աշխատության առանձին մասեր են։ Նրանցում քննարկված են հայ քաղ․ կուս-ների կազմավորման, նրանց գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։
Տող 56.
Մասնակցել է [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը, եղել նրա գլխավոր խմբագիրը և հեղինակը (հհ․ IV, V, VI)։ Կազմել և հրատարակել է (Վ․Հակոբյանի հետ) XVII դ․ հայ ձեռագրերի հիշատակարանները (հ․ 1, 2, 1974, 1977)։ Խմբագրել է «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ․ առաջին երեսնամյակին» փաստաթղթերի ժող․ (1964, ռուս․)։ ՀԽՍՀ պետ․ մրց․ (1985, հետմահու)։
 
== Երկեր ==
* Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Ե․, 1955։
* Հուշեր և բնութագրումներ, Ե․, 1969։
 
== Գրականություն ==
* Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, Ե․, 1973 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 14)։
* Խուդավերդյան Կ․, Աշոտ Հովհաննիսյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, № 3։
== Ծանոթագրություններ ==