«Աշխարհագրական տեղեկատվական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
ԱՏՀ-ն կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների.
# '''ըստ տարածական տիրույթի'''. տարբերում են գլոբալ կամ մոլորակային ԱՏՀ, աշխարհամասային, ազգային (հիմնականում ունենում են պետության կարգավիճակ), միջազգային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և լոկալ (տեղական), այդ թվում քաղաքային և ուլտրալոկալ ԱՏՀ։ ԱՏՀ-ն ունակ է մոդելավորել օբյեկտներ և պրոցեսներ, որոնք գտնվում են ոչ միայն ցամաքում, այլ նաև ծովերում, օվկիանոսներում, ներքին ջրանցքներում։ ԱՏՀ-ի գործիքները վաղուց արդեն հաջողությամբ կիրառվում են ծովագնացության ոլորտում։ Համեմատաբար քիչ, բայց կան նաև գեոինֆորմացիոն համակարգեր, որոնց ազդեցության տիրույթը օդային տարածքն է։
# ԱՏՀ-ի տվյալների կազմը և կառուցվածքը որոշվում է ինֆորմացիոն մոդելավորման '''օբյեկտներով''', որոնք կարող են լինել ինչպես իրական աշխարհի երևույթներ (անտառ, հող, ջուր, բնակչություն, տնտեսություն), այնպես էլ պրոցեսներ (ջրհեղեղներ, շրջակա միջավայրի աղտոտում, միգրացիա), ինչպես նաև ոչ իրական աշխարհի օբյեկտներ կամ գաղափարներ։
# ԱՏՀ-երը տարբերվում են ըստ ինֆորմացիոն մոդելավորման '''ոլորտների'''։ Լինում են բնապահպանական, հողային տեղեկատվական, քաղաքային, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և հետևանքները տեղայնացնելու համար նախատեսված ԱՏՀ և այլն։
# ԱՏՀ-ի '''պրոբլեմային կողմնորոշումը''' որոշվում է ըստ նրա մեջ լուծվող գիտական և կիրառական խնդիրների։ Դրանք կարող են դասակարգվել ըստ բարդության և մոդելավորվող օբյեկտների ու պրոցեսների ղեկավարման հնարավորությունների՝ օբյեկտների և ռեսուրսների հավաքում և պահպանում, վերլուծություն, գնահատում, մշտադիտարկում, ղեկավարում և պլանավորում, որոշումների ընդունման աջակցություն։
# ԱՏՀ-ի դասակարգումն ըստ դրանց '''ֆունկցիոնալության''' կապված է ԱՏՀ-ի ծրագրային ապահովման հետ։ ԱՏՀ-ի ամենահիմնական ֆունկցիաները տվյալների ստացումն է, դրանց թվայնացումը, պահպանումը, մշակումը, արտածումը (օրինակ, քարտեզի տեսքով), տարածումը և տվյալների օգտագործումը, ներառյալ դրանց հիմքի վրա որոշումների ընդունումը։
# Հայտնի է նաև ԱՏՀ-ի դասակարգում ըստ '''ղեկավարման մակարդակի'''։ Օրինակ, կախված գեոինֆորմացիոն համակարգի ռեսուրսները օգտագործող պետական մարմինների մակարդակից, տարբերում են դաշնային, տարածաշրջանային և հատուկ նշանակության ԱՏՀ, ընդ որում վերջինը օգտագործվում է ժողովրդական տնտեսության կոնկրետ ոլորտների ինֆորմացիոն կարիքների սպասարկման համար։
285 440

edits