«Անտոն Մայիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 30.
 
== Կենսագրություն ==
Ընդհանուր կրթությունն ստացել է [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Թիֆլիսի Ներսիսյան դպրոցդպրոցում]]ում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է [[Քրիստափոր Կարա-Մուրզա]]յին, [[Մակար Եկմալյան]]ին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ [[1910]]-[[1917]] թվականներին խմբագրել և հրատարակել է «[[Թատրոն և երաժշտություն]]» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ [[Ղազարոս Աղայան|Ղ. Աղայանի]], [[1906]], «Չարաճճի Միկիչը», ըստ [[Հովհաննես Թումանյան]]ի, 1925), [[ռոմանսներ]], [[երգեր]], կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։
 
Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մայիլյանը (ծնվել է 21.10.[[1926]], Թբիլիսի), [[կոմպոզիտոր]] է, դիրիժոր և մանկավարժ։
 
== Գրականություն ==
Մանուկյան Մ., Անտոն Մայիլյան, Ե., 1965<ref>[http://koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1078&shelfbrowse_itemnumber=8538 Անտոն Մայիլյան]</ref>:
== Ծանոթագրություններ ==