«Անտոն Հանսեն Տամսաարե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
Նրա ծնողներն ունեցել են 12 երեխա, որոնցից երկուսը մահացել են մանուկ հասակում։ Անտոն Հանսենը չորրորդ երեխան էր։ Վաղ տարիքից ծնողները մեծ ուշադրություն են դարձրել երեխաների կրոնական դաստիարակությանն ու երաժշտական կրթությանը։ Մայրը լավ է երգել, իմացել է ազգային երգեր։ Երեխաները սովորել են նվագել [[կանտելե]]։ Անտոնն ամենաշնորհալին էր, և շուտով հայրը նրա համար ջութակ է գնում։ Որոշ ժամանակ ապագա գրողը նույնիսկ երազել է պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու մասին։
 
8 տարեկան հասակում Անտոնը ընդունվել է Պռիյումլիի գյուղական դպրոցը, որն իրենց կալվածքից տասնյակ կիլոմետրեր հեռու էր։ Նրա ուսուցիչը Անս Տիսն էր, ով անհավատալիորեն աշխատասեր մարդ էր, որ ձգտում էր իր գիտելիքներն առավելագույնս փոխանցել աշակերտներին։ Արդեն այդ տարիներից Անտոնն սկսել է բանաստեղծություններ գրել։
[[Պատկեր:Tammsaare-Põhja farm.jpg|270px|աջից|մինի|Անտոն Հանսեն Տամսաարեի ծննդավայրը]]
[[1892]] թ. Անտոնն ընդունվել է Վյանկե-Մաարյայի ծխական դպրոց, որ ղեկավարում էր գրող ու թարգմանիչ Յակոբ Տամը։ Նա բոլոր աշակերտներին նվիրել է իր բանաստեղծությունների «Զարթնած ձայներ» ժողովածուն։ Անտոնն անգիր է սովորել Տամի բանաստեղծությունների մեծ մասը։ Հետագա ամբողջ կյանքում նա հիշում էր իր ուսուցչի «դասերը»՝ գրել պարզ, բնական ու հստակ։ Վյանկե-Մաարայում Անտոնը հանդիպել է այլ գրողների ևս, ինչի արդյունքում գրականության հանդեպ հետաքրքրությունը վերածվել է հիմնական նախասիրության։
Տող 26.
Իր գրական գործունեության սկզբից Տամսաարեն եղել է էստոնական հասարակության կյանքի վերլուծող ու ժամանակագիր։ Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են։ Նա պատկերել է առօրյա կյանքը՝ հարևանների, ամուսինների, ծնողների ու զավակների միջև առաջացած վեճերը և այլն։
 
[[1907]] թ. թերթը փակվում է։ Շուտով Տամսաարեն ընդունվում է [[Տարտուի համալսարան|Յուրևի (Տարտուի) համալսարանի]] իրավաբանական ֆակուլտետ, որտեղ սովորել է 4 տարի։
[[Պատկեր:A. H. Tammsaare by Nikolai Triik.jpg|270px|աջից|մինի|Անտոն Հանսեն Տամսաարեի դիմանկարը, Նիկոլայ Տրիկ, 1927]]
 
Տող 32.
[[1911]] թ. գարնանը, երբ Տամսաարեն հանձնու էր ավարտական քննությունները, նրա մոտ հայտնաբերվում է [[թոքախտ]], իսկ հետո նաև խոց։ Նա ստիպված է լինում թողնել ուսումը և մեկնել [[Կովկաս]], որտեղ անցկացրել է հետագա յոթ տարիները։ Այդ ժամանակ նա գրում է նոթեր Կովկասում ապրող էստոնացիների մասին, «Տղան ու թիթեռը» փիլիսոփայական երկը և «Կիրբոյա կալվածքի տերը» վեպը, ինչպես նաև էստոներեն է թարգմանում [[Ֆյոդոր Դոստոևսկի|Դոստոևսկու]] ստեղծագործություններից։ Էստո-Սադոկ գյուղում ([[Սոչի]]ից ոչ հեռու) հետագայում բացվել է գրողի տուն-թանգարանը։
 
1919 թ. Տամսաարեն վերադառնում է [[Տալլին]] և ամուսնանում Կետե-Ամալի Վելտմանի հետ։ Նա գրում է նոր ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին «Ճշմարտություն և արդարություն» հինգհատորանոց վեպն է։ Դեռ գիմնազիայում սովորելու տարիներին նա երազում էր, որ էստոնացիներն էլ ունենան [[Լև Տոլստոյ]]ի «[[Պատերազմ և խաղաղություն (վեպ)|Պատերազմ և խաղաղություն»]]» վեպի նման էպոպեա, որ նվիրված կլինի գյուղացիների կյանքին։ Տարիներ անց՝ 1926 թ., լույս տեսավ «Ճշմարտություն և արդարություն» վեպի առաջին հատորը, որի շնորհիվ գրողը ողջ [[Էստոնիա]]յում հայտնի դարձավ որպես մտածող, փիլիսոփա, հետազոտող։ 1933 թ. նա գրեց էպոպեայի վերջին՝ հինգերորդ հատորը։
 
Անտոն Հանսեն Տամսաարեն ու [[Մայտ Մետսանուրկ]]ը համարվում են էստոնական նեոռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից։