«Անտիկ հունական փիլիսոփայություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Ծագումը *== +== Ծագում ==))
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
== Ծագում ==
Անտիկ փիլիսոփաության ծագումը և զարգացումը պայմանավորված էր, ինչպես սոցիալ-տնտեսական ու քաղաքական, այնպես էլ հոգևոր-մշակութային մի շարք նախադրյալներով։ Հին հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է [[ստրկատիրական հասարակարգ]]ը, զարգանում է [[տնտեսություն]]ը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ Մտավոր գործունեության ծավալումը նպաստեց [[քաղաք-պետություն]]ների առաջացումը, որտեղ քաղաքացիներն ազատ մարդիկ էին, մասնակցում էին պետության կառավարմանը, օգտվում քաղաքական իրավունքներից։ <br />
Կենտրոնական պետականության բացակայությունը, որը անհրաժեշտաբար ենթադրում էր միասնական կրոնադոգմատիկական գաղափարախոսություն և բազմաթիվ քաղաք-պետությունների գոյության փաստը բարենպաստ պայմաններ էին ստեղծում մտքի ազատ դրսևորման համար։ Առանց այդ ազատության՝ հնարավոր չէ պատկերացնել հունական մշակույթի և փիլիսոփայության ծաղկումը։
== Փիլիսոփաներն ու փիլիսոփայական առաջին ուսմունքները ==
[[Հին Հունաստան]]ում փիլիսոփայական մտքի զարգացմանը մեծ նպաստ են բերել «յոթ իմաստունները»՝ [[Կլեոբուլոս]]ը, [[Սոլոն]]ը, [[Հիլոն]]ը, [[Թալես]]ը, [[Պիտակ]]ը, [[Բիանտոս]]ը և [[Պերիանդրոս]]ը, որոնցից պահպանված ասույթներում խտացված ամփոփվել է հույն ժողովրդի իմաստությունը և կենսափիլիսոփայությունը։
Հին Հունաստանում փիլիսոփայական առաջին ուսմունքները ձևավորվել են [[Հոնիա]]յում՝ փոքրասիական հունական գաղթօջախներում, ուստի այդ փիլիսոփայությունը անվանվում է [[հոնիական փիլիսոփայություն|հոնիական]]։ Հոնիական փիլիսոփայության մեջ են մտնում [[Միլեթյան դպրոց]]ի և [[Հերակլիտես]]ի ուսմունքները։
== Արտաքին հղումներ ==
[http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/51-honiakan_philisophayutyun]
<!-- interwiki -->
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի փիլիսոփայություն|Արիստոտել]]
 
<!-- interwiki -->
274 415

edits