«Անտենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3), ): → )։ (8) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Անտենա''' (<լատ.antena-առագաստակալ), [[ռադիոալիք]]ների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք։ Հաղորդիչ անտենան բարձր [[հաճախություն|հաճախության]] տատանումները փոխակերպում է նույն հաճախության [[էլեկտրամագնիսական ալիք]]ների և դրանք ճառագայթում տարածության մեջ, իսկ ընդունիչ անտենան կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիան փոխակերպում է նույն հաճախականության հոսանքների։ Միևնույն անտենան կարելի է օգտագործել և՛ իբրև հաղորդիչ, և՛ իբրև ընդունիչ, ընդ որում, երկու դեպքում էլ նրա հիմնական բնութագրերը մնում են անփոփոխ։ Անտենան ռադիոալիքները ճառագայթում (ընդունում) է որոշակի օրենքով, մի դեպքում՝ բոլոր ուղղություններով հավասարաչափ (ռադիո և հեռուստատեսային հաղորդում), այլ դեպքում՝ ուղղված ձևով, որոշակի մարմնային սահմաններում ([[ռադիոլոկացիա]], [[ռադիոաստղագիտություն]], [[տիեզերական կապ]])։
 
== Հիմնական բնութագրերը ==
=== Ուղղվածության դիագրամ ===
{{հիմնական|Անտենայի ուղղվածության դիագրամ}}
Տող 33.
Անտենայի հաջորդ բնութագիրը ''հաճախականության ֆունկցիան'' է՝ նրա ստեղծած դաշտի կախումը հաճախությունից։ Առավելագույն ճառագայթման (ընդունման) համապատասխանող հաճախությունը կոչվում է [[ռեզոնանս]]ային։ Սովորաբար, անտենան նախատեսվում է ոչ թե մեկ սևեռված հաճախությամբ, այլ հաճախությունների որոշ դիապազոնում աշխատելու համար։ Այն դիապազոնը, որում անտենայի հիմնական պարամետրերի արժեքները տրված միջակայքի սահմաններից չեն անցնում, կոչվում է ''աշխատանքային''։Երբ աշխատանքային դիապազոնը կազմում է հիմնական (ռեզոնանսային) հաճախականության ավելի քան տասնյակ տոկոսներ, անտենան ''լայնաշերտ'' է։
 
== Տիպեր ==
[[Պատկեր:Antenaner HSH.jpg|400px|մինի|1. Անտենայի ուղղվածության ղիագրաման։ 2. Ժամաչափ վիբրատորը և նրա ստեղծած դաշտը։ 3. Դիրեկտորսւյին անտենա. Ռ ռեֆլեկտոր, Վ - ակտիվ վիբրատոր, Դ1, Դ2, Դ3 - դիրեկտորներ։ R = (0,15-0,25)λ, d1, d2, d3= (0,12-0,15)λ։ 4. Պարաբոլական անտենայի սխեմա։ 5. ա) Ոսսւնյակային դիէլեկտրիկ դանդաղեցնող անտենա, բ) Ոսպնյակային մետադաթիթեղային արագացնող անտենա։ 6. Շեփորաձև անտենա։ 7. Դիէլեկտրիկ անտենա։]]
Ժամանակակից ռադիոսարքերի օգնությամբ լուծվող խնդիրների բազմազանությունը պահանջում է օգտագործել հազարավոր մ-ից մինչև մի քանի մմ երկարության ալիքներ, հետևաբար, նաև տարբեր տիպի անտենաներ։
Տող 43.
 
=== Դիրեկտորային անտենա ===
Լոկացիոն և հեռուստատեսային տեխնիկայում լայն կիրառություն է ստացել դիրեկտորային անտենան (նկ. 3)՝ կազմված վիբրատորից, [[ռեֆլեկտոր]]ից և մեկ կամ մի քանի դիրեկտորից։ Ռեֆլեկտորի և դիրեկտորի չափերի ու փոխադարձ հեռավորությունների որոշակի ընտրության դեպքում առավելագույն ճառագայթումն ուղղվում է առանցքի ուղղությամբ, որի պատճառով սրանք կոչվում են նաև «Ալիքային կանալ» տիպի անտենաներ։
=== Տուրնիկետային անտենա ===
Հեռուստատեսային հաղորդումների համար լայնորեն օգտագործվում են շրջանային բևեռացված ճառագայթմամբ անտենաներ(''տուրնիկետային անտենա'')։
== Վազող ալիքի անտենա ==
''Վազող ալիքի անտենա'' օգտագործվում է գերազանցապես կարճ ալիքների ընդունման համար։ Այն ալիքի համեմատությամբ երկար հաղորդալար է կամ դրանց համակարգ, որում ստեղծված է ''[[վազող ալիք]]ների'' ռեժիմ։ Առավելագույն ճառագայթման ուղղությունը շատ փոքր անկյուն է կազմում հաղորդալարի ուղղության հետ։
=== Հայելային և ոսպնյակային անտենաներ ===
Դեցիմետրային և ավելի կարճ ալիքների դիապազոնների համար օգտագործվում են ''օպտիկական տիպի՝'' հայելային ու [[ոսպնյակ]]ային անտենաներ։ Այս անտենաներն ալիքների [[ալիքների անդրադարձում և բեկում|անդրադարձման կամ բեկման]] շնորհիվ սկզբնական աղբյուրի ճառագայթած ալիքի գնդաձև (գլանանձև) ճակատը փոխակերպվում են հարթ ճակատի։ [[Ռադիոալիքներ]]ն ընդունելիս տեղի է ունենում հակադարձ պրոցեսը։
Տող 58.
 
=== Ակուստիկական անտենաներ ===
''Ակուստիկական տիպի անտենաները'' որոնք բրգաձև կամ կոնաձև շեփորի տեսքով վերջացող [[ալիքատար]]ներ են, կոչվում են ''շեփորաձև'' անտենաներ (նկ. 6)։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, եթե ուղղվածության դիագրաման 8-10°-ից նեղ չպետք է լինի, կամ որպես սկզբնական ճառագայթիչներ՝ հայելային ու ոսպնյակային անտենաների համար։
=== Ճեղքային անտենաներ ===
''Ճեղքային անտենաները'' պատրաստվում են ալիքատարների կամ [[մալուխ]]ների մակերևույթին բացված զանազան երկարության ճեղքերի ձևով, որանք ալիքի համեմատությամբ ունեն փոքր չափեր և գրգռվում են բարձր հաճախության գեներատորից։ Ճեղքի վրա առաջացած էլեկտրամագնիսական դաշտը ճառագայթվում է նրա հարթության նորմալի ուղղությամբ։ Այս անտենաները կիրառվում են դեցիմետրային և սանտիմետրային դիապազոնի ալիքների համար. կառուցվածքով պարզ են, ունեն փոքր չափեր և առանձնապես հարմար են ինքնաթիռներում օգտագործելու համար։
Տող 77.
* Айзенберг Г. З., Антенны ультракоротких волн, ч. 1, М., 1957.
* Маркол Г. Т., Антенны, М.-Л., 1966.
* Жук М. С., Молочков Ю. Б., Проектирование антенно-фидерных устройств, М.-Л., 1966.
{{ՀՍՀ|հոդված=Անտենա|հատոր=1|էջ=447|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/447}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անտենա» էջից