«Անորոշ դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Անորոշ դերբայ''', [[դերբայ]]ի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ առանց [[Բայի եղանակ|եղանակեղանակը]]ը, ժամանակը, [[բայի դեմք|դեմքդեմքը]]ը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու։ Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև։ Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր ''աներևույթ'' (կամ ''աներևույթ եղանակ'') անունով։ Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ։ [[Մաքսիմինոս Թրակիացի|Թրակացու]] քերականության հայ թարգմանիչը և հետագա շրջանների որոշ հայ քերականներ հետևելով [[Հունարեն|հունարենինհունարեն]]ին և ավելի ուշ [[Լատիներեն|լատիներենինլատիներեն]]՝ին՝ այն դիտել են իբրև եղանակ և կազմել են համապատասխան արհեստական ժամանակաձևեր: Այսպես, թրակացու հայերեն թարգմանության մեջ նշված են՝ ներկա ժամանակի և հարաձգականի՝ կոփել, հարակայի և գերակատարի՝ էկոփել, էկոփեցնել, անորոշի՝ կոփոցել ապառնու՝ կոփոցոցել կամ կոփոտոցել<ref name=":022">{{Գիրք:Լեզվաբանական բառարան|13}}</ref>:
 
== Կազմությունը ==
Տող 9.
 
Անորոշ դերբայի գործառական հատկություններից կարևոր են հետևյալները՝
* ձևավորում է դերբայական դարձված, որի մեջ նա սովորաբար առանցքային անդամ է,
* [[միակազմ նախադասություններ|միակազմ]] անդեմ նախադասություններում այն կարող է լինել գերադաս անդամ,
* դիմավոր բայի հետ դառնում է ստորոգյալի մաս (օրինակ՝ ձեռք բերել, աշխատեց հիմնավորել),
* [[օժանդակ բայ]]ի հետ կարող է գործառել որպես [[ստորոգելիական վերադիր]],
* կարող է, հնչերագով պայմանավորված, [[Հրամայական եղանակ|հրամայականի]], [[ըղձական եղանակ]]ի նշանակություններ դրսևորել,
* հոլովական կիրառություններում [[Սեռական հոլով|սեռականսեռականի]]ի ձևը կարող է լինել [[որոշիչ]], [[Գործիական հոլով|գործիականգործիականը]]ը` [[ձևի պարագա]], [[Ներգոյական հոլով|ներգոյականներգոյականը]]ը` [[սահմանափակման անուղղակի խնդիր]]։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 20.
 
== Գրականություն ==
* [[Մանուկ Աբեղյան]], Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
* [[Աշոտ Աբրահամյան|Ա. Աբրահամյան]], Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական կիրառությունը, Երևան, 1953։
* [[Սերգեյ Աբրահամյան|Ս. Աբրահամյան]], [[Նվարդ Պառնասյան|Ն. Պառնասյան]], Հ. Օհանյան, Ժամանակակից հայոց լեզու, հ. 2, Երևան, 1974։
* [[Հ. Աճառյան]], Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 5, Երևան, 1965։
* [[Մանվել Ասատրյան|Մ. Ասատրյան]], Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր, հ. Բ, Երևան, 1973։
* [[Գ. Ջահուկյան]], Ժամանակակից հայերենի անդեմ բայաձևեր (ԲԵՀ, 1975, N 3)։
* [[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
 
[[Կատեգորիա:Բայ]]