«Անողնաշարավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 13.
'''Անողնաշարավորներ''' ({{lang-lat|Invertebrata}}), [[քորդա]] կամ [[ողնաշար]] չունեցող կենդանիներ։ Անողնաշարավորներ են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Տերմինը առաջարկվել է [[Ժան-Բատիստ Լամարկ]]ի կողմից, որպես [[միջատներ]]ը և [[որդեր]]ը միավորող անվանում։ Անողնաշարավոր են համարվում այն [[կենդանիներ]]ը, որոնց մոտ բացակայում է [[ողնաշար]]ը։ Խումբը ընգրկում է կենդանիների բոլոր [[տեսակ]]ների շուրջ 97%-ը՝ բացի [[քորդավորներ]]ի տիպի [[ողնաշարավորներ]]ի [[ենթատիպ]]ից ([[ձկներ]], [[երկկենցաղներ]], [[սողուններ]], [[թռչուններ]], [[կաթնասուններ]] և այլն)։
 
Ունենալով ընդհանուր [[բազմաբջիջ]], [[էուկարիոտ]] նախնի, բոլոր տիպերը ընգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ՝ քորդավորների տիպի։ Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են ([[գլխաքորդավորներ]]ը և [[պարեգոտավորներ]]ը)։ Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ [[հոմեոզիսային գեն]]երի կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ։
Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է՝ [[անողնաշարավորների հնէաբանություն]]։
== Ուսումնասիրման պատմություն ==
[[Կարլ Լիննեյ]]ը այս կենդանիները բաժանեց 2 խմբի՝ միջատներ (insecta) և որդեր (vermes)։ [[Ժան-Բատիստ Լամարկ]]ը [[1793 թվական]]ին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի՝ սարդակերպեր, խեցգետնակերպեր՝ Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ՝ Լիննեյի «որդեր» ճյուղից։ Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընգրկելով այնպիսի պարզ [[օրգանիզմ]]ներ, ինչպիսին են՝ [[սպունգներ]]ը և [[տափակ որդեր]]ը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են՝ [[հոդվածոտանիներ]]ը, [[փափկամարմիններ]]ը։
=== Անողնաշարավորների ուսումնասիրությունը Հայաստանում ===
Հայաստանում անողնաշարավորների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում են [[ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտ]]ում։ Մեծ ներդրում ունեն Տեր-Պողոսյանը, է. Դավթյանը, Ս. Յաբլոկով-Խնձորյանը, Մ. Տեր-Մինասյանը, Ս. Մովսիսյանը և ուրիշներ։
 
== Նշանակություն ==
Անողնաշարավորներ տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն։ Շատերը բույսերի և կենդանիների [[մակաբույծներ]] են։ Անողնաշարավորների բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրաբանական շերտերի հասակը որոշելիս, որը նպաստում է օգտակար հանածոների ([[նավթ]], [[կավիճ]], [[քարածուխ]]) հայտնաբերմանը։ Կարևոր եև բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտում։ Բացառիկ մեծ է անողնաշարավորների նշանակությունը մարդու համար։ Նրանց կենսագործունեության արգասիքները (մոմ, [[մետաքսաթել]], ներկանյութեր) ունեն տեխիկատնտեսական նշանակություն, օգտագործվում են որպես սնունդ, միաժամանակ կեր են [[թռչուններ]]ի, [[ձկներ]]ի ու այլ կենդանիների համար։ Կան նաև վնասակար տեսակներ՝ վարակիչ հիվանդությունների [[հարուցիչներ]]ի տարածողներ, գյուղատնտեսական բույսերի, սննդամթերքների [[վնասատուներ]]։
== Տարածվածություն ==
Հայտնի է անողնաշարավորների մոտ 1.260 հազար տեսակ. [[նախակենդանիներ]]՝ 25-30 հազար, [[սպունգներ]]՝ 5 հազար, [[աղեխորշավորներ]]՝ 9 հազար, տարբեր [[որդեր]]՝ 46 հազար, [[փափկամորթներ]]՝ 128 հազար, [[հոդվածոտանիներ]]՝ 1.066 հազար (1 միլիոն [[միջատներ]]), [[մամռակենդանիներ]]՝ 2, 7 հազար և այլն։ Բնության մեջ տարածված անողնաշարավորների թիվը հավանաբար շատ ավելի մեծ է, քանի որ ամեն տարի նկարագրվում են անողնաշարավորների բազմաթիվ նոր տեսակներ։
=== Տարածվածությունը Հայաստանում ===
Հայաստանում տարածված են նախակենդանիներ (15 հազար), որդեր (մոտ 580 տեսակ), հոդվածոտանիներ (9 հազար, որից 8 հազար՝ [[միջատներ]]), փափկամարմիններ (155 տեսակ)։
=== Տիպերը ===
[[Պատկեր:Drosophila melanogaster - side (aka).jpg|մինի|250px|աջից| [[Դրոզոֆիլ պղաճանճ]] (Drosophila melanogaster), համարվում է բազմաթիվ հետազոտությունների սուբյեկտ.]]
[[Պատկեր:SpongeColorCorrect.jpg|մինի|250px|[[Սպունգներ]]]]
* Acanthocephala - [[գլանանաճիճուներ]]ի, [[փշագլուխներ]]ի կամ [[կարթաճիճուներ]]ի տիպ
* Acoelomorpha - [[աղեխորշավորներ]]ի տիպ
* Annelida - [[օղակավոր որդեր]]ի տիպ
* Arthropoda - [[հոդվածոտանիներ]]ի տիպ
* Brachiopoda - [[ուսոտանիներ]]ի տիպ
* Bryozoa - [[մամռակենդանիներ]]ի տիպ
* Chaetognatha - [[խոզանածնոտավորներ]]ի տիպ
* Cnidaria - [[հիդրաներ]]ի տիպ
* Ctenophora - [[կատարավորներ]]ի տիպ
* Cycliophora - [[ցիկլիոֆորներ]]ի տիպ
* Echinodermata - [[փշամորթեր]]ի տիպ
* Entoprocta
* Gastrotricha - [[փորաթարթիչավոր որդեր]]ի տիպ
* Gnathostomulida - [[գնատոստոմուլիդներ]]ի տիպ
* Hemichordata - [[կիսաքորդավորներ]]ի տիպ
* Kinorhyncha
* Loricifera - [[լորիցիֆերներ]]ի տիպ
* Micrognathozoa
* Mollusca - [[փափկամարմիններ]]ի տիպ
* Nematoda - [[կլոր որդեր]]ի տիպ
* Nemertea - [[ժապավենաձև որդեր]]ի տիպ
* Onychophora - [[օնիխոֆորներ]]ի տիպ
* Phoronida - [[ֆորոնիդներ]]ի տիպ
* Platyhelminthes - [[տափակ որդեր]]ի տիպ
* Porifera - [[սպունգներ]]ի տիպ
* Priapulida - [[պրիապուլիդներ]]ի տիպ
* Rotifera - [[անվակիրներ]]ի տիպ
* Sipuncula - [[սիպունկուլիդներ]]ի տիպ
* Tardigrada
* Xenoturbellida
 
== Օգտագործված աղբյուրներ ==