«Աննա Ֆրանկի օրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
}}
 
'''Աննա Ֆրանկի օրագիրը''' (հայտնի է նաև «Երիտասարդ աղջկա օրագիրը») գիրք է գրված [[Աննա Ֆրանկ]]ի կողմից՝ [[հոլանդերեն]] լեզվով։ [[Նացիստական Գերմանիա|ՆացիստՆացիստական]]ական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրեց իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել [[1942]] թվականի [[հունիսի 12]]-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է [[1944]] թվականի [[օգոստոսի 1]]-ին։ Ընտանիքը ձերբակալվեց [[1944]] թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացավ [[1945]] թվականի [[փետրվար]]ին [[տիֆ]] կոչվող հիվանդությունից [[Բերգեն-Բելզեն]]ի [[համակենտրոնացման ճամբար]]ում։ Օրագիրը կարգավորեց [[Միփ Գիս]]ը, այնուհետև այն փոխանցեց Աննայի հորը՝ [[Օտտո Ֆրանկ]]ին։ Աննայի հայրը ընտանիքում միակն էր, ով ողջ մնաց։ Օրագիրը թարգմանվեց ավելի քան 60 լեզուներով։
 
== Առաջին հրատարակությունը ==
 
[[Պատկեր:Otto Frank (1961).jpg|մինի|Օտտո Ֆրանկը ([[1961]] թվական, այս ժամանակ նրա ընտանիքն արդեն չկար)]]
[[1942]] թվականի [[հուլիսի 5]]-ին Աննայի ավագ քույրը՝ Մարգոն պաշտոնական ծանուցագիր է ստանում, ըստ որի նա պետք է գնար նացիստական ճամբար։ [[Հուլիսի 6]]-ի առավոտյան Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան։ Ապաստարանում թաքնվում էին [[Աննա Ֆրանկ]]ը, [[Օտտո Ֆրանկ]]ը (Աննայի հայրը), [[Էդիտ Ֆրանկ]]ը (Աննայի մայրը) և [[Մարգո Ֆրանկ]]ը (Աննայի ավագ քույրը)։ Նրանց հետ թաքնվում էին նաև Օտտո Ֆրանկի գործընկերոջ ընտանիքը. Պարոն Վան Դաանը, տիկին Ֆրու Վան Դաանը (պարոն Վան Դաանի կինը) և նրանց դեռահաս որդին՝ Պետեր Վան Դաանը։ Նրանց ապաստարանը թաքնված էր գրապահարանի ետևում՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրի գաղտնի բաժնում։ Շնորհիվ Օտտո Ֆրանկի հավատարիմ և վստահելի ընկերների 2 ընտանիքները թաքնվում են ապաստարանում շուրջ 2 տարի և 1 ամիս։ Աննա Ֆրանկի ձեռագրով օրագրերը գրված են երեք մեծ հատորներով։ Առաջին հատորը (կարմիր շապիկով տետր) ընդգրկում է [[1942]] թվականի [[հունիսի 12]]-ից [[1942]] թվականի [[դեկտեմբերի 5]]-ը ընկած ժամանակահատվածի դեպքերը։<ref name=biography>{{cite news|title=Anne Frank Biography (1929–1945)|url=http://www.biography.com/people/anne-frank-9300892?page=2#awesm=~oCNoo0CO48Wzuc|accessdate=ապրիլի 29, 2014|newspaper=Biography.com}}</ref>
Երկրորդ հատորում Աննան գրել է [[1943]] թվականի [[դեկտեմբերի 22]]-ից [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ի դեպքերը։ Ենթադրվում է, որ [[1942]] թվականի [[դեկտեմբեր]]ից [[1943]] թվականի [[դեկտեմբեր]] ամիսների գրառումները անհետացել են այն ժամանակ, երբ նացիստները գտել են նրանց թաքստոցը։ Երրորդ հատորում պահպանված են [[1944]] թվականի [[ապրիլի 17]]-ից [[1944]] թվականի [[օգոստոսի 1]]-ի դեպքերը ([[օգոստոսի 1]]-ին Աննան գրառեց վերջին անգամ)։
 
== Հրատարակման պատմությունը ==
Առաջին թարգմանությունը Աննա Ֆրանկի օրագրից գերմաներեն էր, որը կատարվել է Օտտո Ֆրանկի և նրա ընկերների կողմից։ Օտտո Ֆրանկը համոզված էր, որ իր աղջկա գրառումները պետք է տպագրվեն։ Օրագիրը հրապարակվեց գրքի տեսքով, բացի Աննա Ֆրանկի գրառումներից գրքի վերջում գրվեց Աննայի, նրա ընտանիքի և Վան Դաանների ճակատագրի մասին։ [[1946]] թվականի [[գարուն|գարնգարնանը]]անը այս գրքով հետաքրքրվեցին բժիշկ Յան Ռոմեյնը և նրա կինը՝ Աննա Ռոմեյնը (հոլանդացի պատմաբաններ)։ Աննա Ռոմեյնը այնքան էր տարվել գրքով, որ փորձում էր գտնել գրքի հրատարակչին, որ վերջ ի վերջո գրեց մի հոդված «[[Het Paroo]]» («Մանկական ձայն») թերթի համար։ Հոդվածում նա նշել էր հետևյալը.<ref name=published>{{cite web|title=Anne Frank's diary is published|url=http://www.annefrank.org/en/Anne-Frank/The-diary-of-Anne-Frank/Anne-Franks-diary-is-published/|publisher=Anne Frank House|accessdate=ապրիլի 27, 2014}}</ref>
{{քաղվածք|
Ըստ երևույթին սա մի աննշան օրագիր է գրված մի երեխայի կողմից, սակայն սա մի փոքրիկ աղջնակի հզոր ձայն է, որը ապացույցն է ֆաշիզմի գործած դաժանությունների, սա փաստաթուղթ է, որը ավելին արժե, քան Նյուրնբերգի բոլոր ապացույցները։|}}
 
== Բանավեճեր ==
Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է [[Ադոլֆ Հիտլեր]]ի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ [[Հոլոքոստ]]ը մերժողներից, որոնցից էր [[Ռոբերտ Ֆորիսոն]]ը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։
Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է [[Նիդերլանդներ]]ի պատմության վավերագրության ինստիտուտին։ Օտտո Ֆրանկի մահից հետ [[1980]] թվականին ինստիտուտը կատարել է դատաբժշկական ուսումնասիրություն Աննայի ձեռագիրը ստուգելու համար։ Կազմի նյութը, Աննայի ձեռագիրը և այն ինչ կապված էր այդ օրագրի հետ մանրամասն ուսումնասիրվեց։
[[1986]] թվականին արդյունքները հրապարակվեցին. Աննայի ձեռագիրը իրական էր, թղթի որակը, գրիչը, սոսինձը, որով փակցվել էր օրագիրը Աննայի կողմից համապատասխանում էին իրականությանը։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցելէ բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման ([[անգլերեն]] լեզվով)։ Գրքի մեծությունը կարելի էր համեմատել ժամանակին գրված այնպիսի օրագրերի հետ, ինչպիսիք են [[Քեթրին Մենսֆիլդ]]ի, [[Անաիս Նին]]ի և [[Լև Տոլստոյ]]ի օրագրերը։ [[2014]] թվականի [[փետրվար]]ին «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 265 օրինակ և [[հոլոքոստ]]ի հետ կապված այլ նյութեր հայտնվել են [[Տոկիո]]յի 31 հանրային [[գրադարան]]ներում։ 300 օրինակ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից նվիրաբերվեց Իսրայելին, որպես վանդալիզմի փաստացի ապացույց։
 
== Այլ գրականություն ==
=== Հրատարակություններ օրագրից ===
* Ֆրանկ, Աննա ([[1955]]), Ֆրանկ, Օտտո; Փրեսսլեր, Միրյամ, Het Achterhius [Երիտասարդ աղջկա օրագիրը] (Հոլանդերեն) , Մասսոթի, Սյուզեն (թարգմանություն), Դուբլդեյ։ Այս հրատարակչությունը նոր թարգմանություն է, որն իր մեջ ներառում է նյութական խմբագրություն։
* Աննա Ֆրանկ. Երիտասարդ աղջկա օրագիրը, Աննա Ֆրանկ, Էլեոնոր Ռուզվելտ (ծանոթույուն) և Մոյարտ (թարգմանություն)։ Բանտամ, [[1993]] ([[1952]] թվականի թարգմանություն)
274 415

edits