«Աննա Քեթլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Անձ}}
'''Աննա Քեթլի''', [[Բուդապեշտ]]ում` աղքատ ընտանիքում ծնված ինն երեխաներից մեկն է: 15 տարեկան հասակում նա սկսել է աշխատել կարի գործարանում, բայց հետո ավելի գրավիչ աշխատանք է գտնում կանանց ամսագրի խմբագրատանը, և դա նրան հնարավորություն է տալիս հետագայում կրթությունը շարունակելու համար: [[1917]] թվականին նա մտնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեջ և դառնում կուսակցության ակտիվ անդամներից մեկը: [[1919]] թվականին նա ընտրվում է կուսակցության կոմիտեի ադամ: Հետագայում նա հաճախ է աշխատաակցել կուսակցության Նեփսզավե թերթին: [[1922]] թվականին Քեթլին մտնում է պառլամենտ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և անընդմեջ իր կուսակցությունն է ներկայացնում այնտեղ մինչև [[1944]] թվականի մարտին գերմանացիների` Հունգարիա ներխուժումը: Դրանից հետո Քեթլին թողնում է Բուդապեշտը և ապրում կեղծ փաստաթղթերով` թաքցնելով իր ինքնությունը:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո Քեթլին նորից դառնում է քաղաքականապես ակտիվ և օգնում է հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմակերպմանը և մտնում է կուսակցության քաղաքական կոմիտեի կազմի մեջ: [[1945]] թվականի ապրիլին նա ժամանակավորապես դառնում է Ազգային ժողովի անդամ, իսկ նույն տարում նոյեմբերին կայացած ընդհանուր ընտրությունների ժամանակ պառլամենտում վերընտրվում է որպես սոցիալ -դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար և ԱԺ փոխխոսնակ: Նա ներդրումներ է անում հոդվածներում, սոցիալիստական թերթերում և ակտիվորեն մասնակցում է սոցիալիստական կուսակցությունների հետ շփմանը Արևմուտքում: Հետտպաատերազմյան շրջանի [[Հունգարիա]]յում նա եղել է իր կուսակցության և Հունգարիայի կոմունիստական կուսակցության միավորման կողմնակից: Հեռացվել է կուսակցությունից և շուտով կորցրել է նաև մանդատը և երկու տարկի եղել է տնային կալանքի մեջ
 
1950 թվականին սոցիալ-դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների հետ նա ձերբակալվում է կոմունիստների կողմից: 1954 թվականին երեք տարվա բանտարկությունից հետո նրան կասկածում են լրտեսության և կառավարությանը ընդդեմ գործունեության մեջ և ցմահ բանտարկում: Արևմտյան սոցիալիստների կողմից միջազգային ճնշման ազդեցությամբ նրան ներում են շնորհում և ազատում բանտից, բայց պահում են մշտական հսկողության տակ:
 
== Հունգարական հեղափոխությունը և Աննա Քեթլին ==
[[1956]] թվականի հոկտեմբերի 30-ին` հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցության վերածննդից հետո` հեղափոխության ընթացքում, նա դառնում է կուսակցության նախագահ: Նոյեմբերի մեկից նա մասնակցում է [[Ավստրիա]]յում` [[Վիեննա]]յում ընթացող միջազգային վեհաժողովին: Նոյեմբերի երկուսին` հաջորդ օրը, Հունգարական ղեկավարությունը նրան նշանակում է պատգամավոր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում: Նոյեմբերի 3-ին նրա կուսակցությունը նրան առաջադրել է նախարարական պաշտոն Իմրե Մագիի նոր կոալիցիոն կառավարությունում, բայց հաջորդող օրը լուսաբացին` նոյեմբերի 4-ին, Խորհրդային Միությունը ներխուժում է Հունգարիա, և նրան խորհուրդ են տալիս թռչել դեպի [[Նյու Յորք]] և դիմել ՄԱԿ-ի [[Գլխավոր ասամբլեա]]յին: Ի վերջո, նա բնակություն է հաստատում [[Լոնդոն]]ում` [[Միացյալ թագավորություն]]ում, որտեղ իրականացնում է սոցիալիստական հրատարակությունների խմբագրումները: [[1962]] թվականինին Հունգարիայի Գերագույն դատարանը վերանայում է 1954 թվականին Քեթլիին պարտադրված բանտարկությունը:
 
Աննա Քեթլին մահացել է [[1976]] թվականի սեպտեմբերի 7-ին [[Բլանկենբերգե]]ում` [[Բելգիա]]յում:
 
Հոկտեմբերին 1990 թվականին նրա աճյունը վերադարձվել է Հունգարիա և հուղարկավորվել, երբ Հունգարիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել [[1962]] թվականի դատավճիռը:
 
== Ծանոթագրություններ ==