«Անթրոպոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Անթրոպոգենեզ'''<ref>Антропогенез // БРЭ. Т.2. М.,2005.</ref>, կենսաբանական [[էվոլյուցիա]]յի մի մասը, որը բերեց բանական մարդու հայտնվելուն ({{lang-lat|''Homo sapiens''}} [[մարդ բանական]]), որն առանձնանում է մնացած հոմինիդներից, մարդանման կապիկներից և ընկերքավոր կաթնասուններից, մարդու ֆիզիկական տիպի էվոլուցիոն-պատմական ձևավորման, նրա աշխատանքային գործունեության, խոսքի սկզբնական զարգացման գործընթացը։
 
Անթրոպոգենեզի ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտություններ են զբաղվում, մասնավորապես՝
* անթրոպոլոգիա,
* պալեոանթրոպոլոգիա,
* գենետիկա,
* [[լեզվաբանություն]]։
Էվոլուցիոն համատեքստում «'''մարդ'''» տերմինը վերաբերում է ո՛չ միայն այժմ ապրող մարդկանց, այլև ''Homo'' տեսակի սերնդի ոչնչացած ներկայացուցիչներին։ Բացի այդ, անթրոպոգենեզի հետազոտությունները տարածվում են այլ հոմոնոիդների, օրինակ, ավստրալոպիտեկների վրա։ ''Homo'' տեսակն առանձնացել է ավստրալոպիտեկներից կամ նրանց նման հոմինիններից շուրջ 2 միլիոն տարի առաջ՝ [[Աֆրիկա]]յում։
Տող 50.
 
Ինչևէ, դարվինիզմի այդ ասպեկտը ամբողջությամբ ակնհայտ էր նրա ժամանակակիցներին։
Մարդու էվոլուցիան Թոմաս Հաքսլիի և Ռիչարդ Օուենի միջև վեճերի հիմնական առարկան էր։
Իր {{քաղվածք|«Բնության մեջ Մարդու դիրքի մասին» գրքում (1863 թ.) Հաքսլին համոզիչ կերպով նկարագրում էր մարդու և կապիկների միջև նմանությունները և տարբերությունները։ Չ. Դարվինն այդ ժամանակ նույնպես հրապարակեց «Մարդու ծագումը»}}
գիրքը, որը նորից բուռն դիսկուսիաների հանդիպեց։
Նույնիսկ էվոլուցիայի կողմնակիցները, ինչպիսիք էին Ալֆրեդ Ուոլլեսը և Չարլզ Լայելը, չէին հասկանում ինչպես կարող են բնական ընտրության արդյունքում մարդկանց մոտ առաջանալ մտավոր ունակությունները և բարոյականությունը։
 
Լիննեյի ժամանակներից սկսած՝ գիտնականները կարծում էին, որ մարդանման կապիկները մարդկանց ամենամոտ սերնդակիցներն են, քանի որ անատոմիապես նրանք շատ մոտ են։ 19-րդ դարում ենթադրում էին, որ կապիկների՝ մարդուն ամենամոտ տեսակը [[շիմպանզե]]ն է և որ մարդիկ և աֆրիկական կապիկները ինչ-որ ժամանակ ընդհանուր նախնի են ունեցել։ Առաջին գտածոները, որոնց միջոցով կասկածեցին մարդու և կապիկի միջև միջանկյալ օղակի գոյության մասին, կատարվեցին Էժեն Դյուբայի կողմից [[Ճավա |Ճավա կղզում]]։ Դա պիտեկանտրոպն էր, այսինքն՝ մարդակապիկը։
 
=== 20-21-րդ դարերում ===
[[Պատկեր:Acheuleanhandaxes.jpg|մինի]]
[[1920]]-ական թվականներին [[Աֆրիկա]]յում իրապես հայտնաբերվեցին մի էակի մնացորդները, որին Ռայմոնդ Դարտն անվանեց ավստրալոպիտեկ։ Առաջին կարևոր գտածոն այդ էակի ձագի գանգն էր, որ գտել էին [[Հարավային Աֆրիկա]]յում։ Ձագուկի ուղեղը շատ մեծ էր կապիկի ձագի ուղեղի համեմատ՝ 410 〖սմ〗^3, և կլոր ձև ուներ, ինչպես ժամանակակից մարդկանց մոտ։ Ժանիքները կարճ էին, իսկ գանգի հիմքը նման էր ուղիղ կեցվածք ունեցող էակների գանգին։ Այդ հատկանիշները համոզեցին Դարտին այն բանում, որ էակը անցումային օղակ է եղել մարդու և կապիկի միջև։
Տող 63.
Շուրջ 20 տարի պահանջվեց, որպեսզի հաստատվի Դարտի բացահայտումը ավստրալոպիտեկների ոսկրերի նոր գտածոներով։ Այդ ժամանակ այն կարծիքն էր տիրում, որ ինտելեկտի զարգացումը նախորդել է ուղղաձիգ կեցվածքին անցնելուն, իսկ ավստրալոպիտեկների դիմագծերը հակառակի մասին էին ասում։ [[20-րդ դար]]ի երկրորդ կեսից ավստրալոպիտեկը համարվում էր ''homo'' տեսակի ուղղակի նախնին, որին պատկանում է նաև մարդը։ ''Homo sapiens''-ի հետ միասին ավստրալոպիտեկը մտնում է հոմինինի տրիբի մեջ։ Կուտակվում են նոր տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում ավստրալոպիտեկներից մարդու ծագման մասին վարկածը և այդ տեսակը պատնեշ է հանդիսանում անթրոպոգենեզում։ Դատելով սախելանտրոպի և օրրօրինի մնացորդների՝ վերջերս հայտնաբերած գտածոներով, ավստրալոպիտեկներին նախորդել են այլ մարդանման կապիկներ, որոնք նրանցից ավելի շատ են նման մարդկանց ավելի ուշ տեսակներին։
 
Սենսացիոն բացահայտում է կատարել Լի Բերգերը Վիտվոթերսրենդի համալսարանից Յոհանսբուրգում։
Այն արված է Մալապա քարանձավում (''Malapa Cave'') կատարված պեղումների ժամանակ Ստերկֆոնտեյն շրջանում գտնվել է ավստրալոպիտեկի՝ գրեթե ամբողջական կմախք ( ձագուկի կմախքը), որն ապրել է շուրջ 2 միլիոն տարի առաջ (եղել են նաև այլ գտածոներ, օրինակ, [[1994]] թվականին ՝ 3,3 միլիոն տարի առաջ)։
 
Տող 73.
Անթրոպոգենեզի հարցերը, որպես մարդու էական հատկանիշների ծագման հարցեր, որոնք ծագել են համաշխարհային էվոլուցիայի համեմատ վերջերս, կենտրոնանում են ''Homo sapiens'' տեսակի՝ ժամանակակից մարդու առաջացման վրա, ինչի հետ սերտորեն կապվում են կենսաբանական էվոլուցիայի հարցերով։ Սկսած Դարվինից՝ այն բացատրվում է կենդանի նյութի՝ փոփոխվող շրջակա միջավայրին հարմարմամբ՝ երեք որոշիչ գործոնների ազդեցությամբ՝ փոփոխականության ([[մուտացիա]]յի), ընտրության (այդ մուտացիաների արդյունավետության միջավայրով գնահատումը) և [[Ժառանգականություն|ժառանգականության]] (այդ մուտացիաների փոխանցումը)։ Այդ կերպ, ենթադրվում է, որ այդ էվոլուցիոն օրենսդրության համապատասխան, շրջակա միջավայրի ազդեցության տակ ժամանակակից մարդու կապկանման նախնիները ձեռք բերեցին նրան բնութագրական հատկություններ։ Մարդու համար տիպիկ հատկությունների մեջ առանձնանում են կոգնիտիվ ընդունակությունները (գիտակցություն) և լեզուն։
 
== Պրիմատների էվոլուցիան մինչև մարդ ==
[[Պատկեր:All palaeotemps.png|thumb|500 px|Երկիր շուրջը վերջին 500 միլիոն տարիների ջերմաստիճանի միջին փոփոխությունները]]
Պրիմատները ժամանակակից ընկերքավոր [[կաթնասուններ]]ի հնագույն խմբերից մեկն է։ Պրիմատների էվոլուցիոն պատմությունը կարող է նկատելի լինել մոտավորապես 90 միլիոն տարի առաջ, երբ պրիմատակերպները բաժանվեցին պրիմատների և բրդաթևերի։ 85 միլիոն տարի առաջ չորքիթ պրիմատներն առանձնացան խոնավաքիթներից։ Շուրջ 80 միլիոն տարի առաջ խզվեցին երկարաբծավորների և կապկանմանների կապերը, իսկ լեմուրակերպները առանձնացան լորեկերպներից։ Հնագույն պրիմատների մնացորդները հայտնի են միայն [[Հյուսիսային Ամերիկա]]յի, [[Եվրասիա]]յի և [[Աֆրիկա]]յի պալեոցենյան և էոցենյան հանքավայրերից՝ (պլեզիադապիսներ, անտրասիմիա, նոտարկտուս, դարվինիուս և այլն)։ Միայն պուրգատորիուսի համար ենթադրվում է վերին կավճային ժամանակաշրջանը։
Տող 83.
[[Պատկեր:Ape skeletons.png|500px|right|thumbnail]]
Վաղ միոցենում Արևելյան Աֆրիկայի պրիմիտիվ նեղքիթ կապիկները վերապրեցին կերպարանափոխության երկար պարբերաշրջան։ Կապիկների վերը նշված տեսակների մեջ այդ դարաշրջանում մեզ հայտնի են, մասնավորապես.
* կամոյապիտեկները,
* մորոտոպիտեկները,
* լիմնոպիտեկները,
* պրոկոնսուլները,
* աֆրոպիտեկները,
* քենիապիտեկները,
* չորորապիտեկները,
* էկվատորիուսը,
* օտավիպիտեկը,
* նյանցապիտեկը,
* վիկտորիապիտեկը,
* դենդրոպիտեկը,
բոլորը Արևելյան Աֆրիկայից, ինչպես նաև օրեոպիտեկը, որն ապրում էր [[Իտալիա]]յում շուրջ 9 միլիոն տարի առաջ և եվրոպականները՝ պիերոլապիտեկները, անոյապիտեկները, դրիոպիտեկները։ Ժամանակակից կապիկների [[ԴՆԹ]]-ի հետ համեմատման դեպքում ցույց տրվեց, որ գիբբոնները առանձնացան հոմինիդների ընդհանուր բնից մոտավորապես 18 միլիոն տարի առաջ, իսկ օրանգուտանները՝ շուրջ 14 միլիոն տարի առաջ։ Հանածո պրոտոօրանգուտան է համարվում սիվապիտեկը, որն ապրել է Ասիայում շուրջ 12-10 միլիոն տարի առաջ և խորապիտեկը Թայլանդից։
 
Տող 253.
== Տես նաև ==
* [[Պալեոլիթ]]
* [[Հնաբանություն]]
* [[Մարդ բանական]]
 
== Ծանոթագրություններ ==