'''Կախարդ''', դյութ, [[վհուկ]], կախարդությամբ զբաղվող անձ։ [[Երևան]] է եկել վաղ տոհմատիրական հասարակարգում, մեծ ազդեցություն ունեցել տոհմակիցների մեջ։ Կախարդի կարծեցյալ խորհրդավոր զորությունը վերագրվել է դևերին, ոգիներին, որոնց անունից նա խոսում կամ խաղում է յուրահատուկ պաշտամունքային ներկայացում։ Կախարդի նկատմամբ ժողովրդական սնահավատությունն առաջացել է գլխավորապես հիվանդությունների, բնական և այլ աղետների դեմ պայքարելու անկարողությունից։