«Անդրկովկասի սեյմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
Գրավելով [[Բաթում]]ը և Օզուրգեթը՝ թուրքական զորքերը սպառնում էին Թիֆլիսին։ Անդրկովկասյան սեյմը հայտարարեց զորահավաք, բայց ի վիճակի չէր զինելու և հանդերձավորելու զորքը։ Հայ և վրացի ազգային խորհուրդները երկրամասի պաշտպանության համար եռանդուն սկսեցին զինել ազգային զորքերը։ Անդրկովկասյան սեյմը չկարողացավ օգտագործել այդ հայրենասիրական պոռթկումը։ Ստեղծված իրապայմաններում, [[մայիսի 26]]-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդ առթիվ ընդունված որոշման մեջ ասված էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և հաշտության հարցերով արմատական տարաձայնություններ դրսևորվեցին այն ժողովուրդների միջև, որոնք կազմել էին Անդրկովկասյան անկախ ռեսպուբլիկա և այդ պատճառով անհնարին էր դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմն արձանագրում է Անդրկովկասի տրոհման փաստը և վայր է դնում իր լիազորությունները» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը Հայաստանում», 1960, Էջ 222)։ Նույն օրը Վրաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ [[Վրաստան]]ի Հանրապետությունը, [[մայիսի 27]]-ին մուսուլմանական ազգային խորհուրդը հռչակեց [[Ադրբեջան]]ի անկախ հանրապետությունը, [[մայիսի 28]]-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»՝ դրանով իսկ սկզբնավորելով [[Հայաստանի Հանրապետություն]]ը (1918-[[1920]])։
 
== Գրականություն ==
* Борян Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М. Л, 1928. Կ. Խուդավերդյան