«Անաքսագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
Ծնվել է [[Հոնիա]]յի [[Կլազոմեն]] քաղաքում, քառասուն տարեկան հասակում [[Պերիկլես]]ի կողմից հրավիրվել է Աթենք։ Իր բնագիտական հայացքների համար [[Աթենք]]ի պետությունը մեղադրեց նրան սրբապղծության (աթեիզմի) մեջ՝ հիմք ընդունելով նրա այն հայտարարությունը, որ Արեգակը իրենից ներկայացնում է Պելոպոնեսի թերակղզուց մեծ շիկացած քար։ Քանի որ անաստվածության մեջ մեղադրանքը համարվում էր ծանր, նախատեսվում էր մահապատիժ։ Սակայն Պերիկլեսը, որն այն ժամանակ զμաղեցնում էր պետության մեջ ամենաբարձր՝ ստրատեգոսի (ռազմավարի) պաշտոնը, հանդես եկավ փիլիսոփային պաշտպանող ճառով և խնդրեց, որ մահապատիժը փոխարինեն աքսորով։ Դատավորները դժվարությամբ համաձայնեցին թույլ տալ նրան հեռանալ քաղաքից՝ ձևականորեն պահպանելով մահապատժի վճիռը։ Անաքսագորասը փառքով վերադարձավ իր հայրենիք։
 
== Ուսմունք ==
Անաքսագորասը բնության երևույթները բացատրում է պատճահետևանքային կապի բացահայտման միջոցով կամ, ինչպես ինքն է ասում, անհրաժեշտության միջոցով։ Չի հավատացել ճակատագրին, որը նրա համար դատարկ անվանում էր։ Նրան հետաքրքրել է իրերի փոխակերպման խնդիրը։ Գտնում էր, որ եթե մարդու մարմինը մեծանում է սնունդ ու ջուր ստանալուց, ուրեմն նրանց մեջ կա ամեն ինչ, ինչից կազմված է մարմինը։ Եթե հացը առաջանում է ցորենից, իսկ վերջինս՝ հողից, ուրեմն հողի մեջ կա այն ամենը, ինչ կա հացի մեջ։ Դրանից եզրակացրել է, որ ամեն ինչի մեջ կա ամեն ինչի որևէ մաս։ Ուրեմն, սկզբունքորեն, ամեն ինչի մեջ կա ամեն ինչ։ Բացատրել է զգայական աշխարհի բազմազանությունը՝ ելնելով սկզբնական նյութերից, որոնք նա անվանել է «սերմեր»։ Սերմերը շատ են իրենց որակի տեսակետից, բայց անսահման չեն, տարբեր են իրենց մեծությամբ, սակայն ամենամեծերն էլ այնքան փոքր են, որ մեր աչքի համար նշմարելի չեն։ Ըստ նրա՝ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը։ Սերմերը բաժանվում են ու միանում, բայց դրանք չեն վերափոխվում մեկը մյուսի։ Զգայական աշխարհի բազմազանությունը բացատրվում է տարբեր որակի սերմերի միացումով, տարբեր խառնուրդների առաջացմամբ։ Սերմերը հավերժ են, զգայական աշխարհը՝ փոփոխվող։ Ամեն իրի որակ պայմանավորված է այս կամ այն տեսակի սերմերի քանակի առկայությամբ։ Անաքսագորասի պատկերացումները սերմերի մասին այսօր էլ չեն հնացել, քանի որ սերմերը կարելի է նույնացնել տարրական մասնիկների, ատոմների կամ մոլեկուլների հետ։