«Անաստաս Դալչև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 10.
1923 թվականից Անաստաս Դալչևի ստեղծագործությունները տպագրվում են «Գիպերիոն», «Դեմոկրատական հայացք» և «Արևելք» ամսագրերում։ 1926 թվականին յոթ ամիս ապրել է [[Հռոմ]]ում, որտեղ հաճախել է արվեստների պատմության վերաբերյալ դասախոսությունների։ 1927 թվականին ընկերների հետ միասին հրատարակում է սեփական թերթը՝ «Աղեղնավոր», և միաժամանակ սկիզբ է դնում «Աղեղնավոր» գրական խմբակին։ 1928 թվականին մեկնում է [[Փարիզ]], դասախոսություններ լսում [[Սորբոնի համալսարան]]ում։ Այնտեղ ավարտում է նաև ֆրանսերենի ուսուցչի դասընթացները, ապա այցելում է [[Լոնդոն]]։
 
Հայրենիք վերադառնալուց հետո աշխատում է որպես ուսուցիչ ու թարգմանիչ։ Կոմունիստական կուսակցության իշխանության հաստատումից երեք տարի անց զրկվում է պետական աշխատանքից ու տնից։ Ընտանիքի ապրուստն ապահովելու նպատակով ստիպված է լինում շատ աշխատել, ինչիպատճառով գրեթե չի գրում։ Սակայն զբաղվում է թարմանչական աշխատանքներով. [[բուլղարերեն]] է թարգմանում է [[Խոսո Օրտեգա-ի-Գասետ]]ի, [[Օնորե դը Բալզակ]]ի, [[Ստենդալ]]ի, [[Ժան դը Լաֆոնտեն|Լաֆոնտեն]], [[Անտոն Չեխով]]ի ստեղծագործությունները, [[Ֆրիդրիխ Հյոլդերլին|Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ ՀյոլդերլինՀյոլդերլինի]]ի քնարական պոեզիան և այլն։
 
1952 թվականին Անաստաս Դալչևը դառնում է «Պլամիչը» («Կրակ») ամսագրի խմբագիր։ Ստեղծում է բանաստեղծական ու փիլիսոփայական [[աֆորիզմ]]ների ու քննադատական արտացոլումների «Հատվածներ» ժողովածուն, որ հրատարակվել է 1967 թվականին։