«Անանջատ գրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Պատմություն ==
[[FileՊատկեր:Vergilius_Augusteus,_Georgica_141.jpg|link=https://en.wikipedia.org/wiki/File:Vergilius_Augusteus,_Georgica_141.jpg|մինի|[[Վերգիլիոս|Վերգիլիոս Աուգուստեուս]], Գեորգիկա 41ff, գրված է անանջատ լատիներեն գրով:]]
Չնայած որ անանջատ գրությունը հիմանականում հանդիպում է դասական հունարեն և լատիներեն ձեռագրերում, գրության այս ձևը ավելի հին պատմություն ունի: Հնագույն դասական հունարենում կամ [[Ալեքսանդրիա]]յում, գիրը ներկայացնում էին որպես մեծատառերի անանջատ շարք, որոնք շարվում էին աջից ձախ: Հետագայում սա փոխակերպվեց՝ «բուստրոֆեդոնի», որը ներառում էր տարբեր ուղղությամբ շարված տողեր: Դրանից ավելի ուշ հռոմեացիները լատիներենը գրելու համար սկսեցին կիրառել [[Էտրուսկերեն|էտրուսկական այբուբենը,]] որում բառերը բաժանելու համար սկզբում օգտագործում էին կետեր, բայց հունական ազդեցությամբ՝ անցում կատարեցին անանջատ գրի<ref>Moore, F. C. T.. (2001). Scribes and Texts: A Test Case for Models of Cultural Transmission. The Monist, 84(3), 417–436. Retrieved from http://www.jstor.org/stable/27903738</ref>:
 
Մինչև գրքի հայտնաբերումը, լատինական և հունական ձեռագրերը գրվում էին գալարների վրա՝ ստրկացված գրիչների կողմից: Գրիչը պետք է ուղղակի գրի առներ այն ամենն, ինչ լսում էր: Քանի որ խոսքը շարունակական էր, գրում բացատներ թողնելը անտրամաբանական էր: Բացի այդ, այն ժամանակ պապիրուսը և թանաքը շատ թանկ էին և բացատներ չդնելը միջոցները խնայելու եղանակ էր: