«Անանիա Շիրակացի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:Shirakatsi.jpg|Անանիա Շիրակացու պատվին մետաղադրամ|մինի|260px|աջից]]
Անանիա Շիրակացին եղել է [[Անանիա]] գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է [[Դպրեվանք (Գյումրի)|ԴպրեվանքԴպրեվանքի]]ի դպրոցում<ref name=Gyumri_churches>{{cite web|url=http://deesim.blogspot.com/2012/12/blog-post_14.html |title=Գյումրիի հին ու նոր եկեղեցիները |date= |accessdate=2014 Հուլիսի 24}}</ref>։ Այդ ընթացքում նա սովորել է [[Աստվածաշունչ]]ը և [[Սողոմոն Իմաստուն|Սողոմոնի]] [[Սաղմոսարան]] գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն [[Հայաստան]]ում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է [[Բյուզանդիա]]։ [[Թեուդոպոլիս]] քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր [[Չորրորդ Հայք]]ում։
 
Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել [[Կոստանդինոպոլիս]], երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ [[Տյուքիկոս Բյուզանդացի]] անվամբ մի գիտուն ապրում է [[Տրապիզոն]]ում, որը գտնվում էր [[Սև ծով|ՊոնտոսՊոնտոսի]]ի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր<ref>{{cite book |title=Անանիա Շիրակացի Մատենագրություն|chapter=Խոսք Երիցս Երանելի Ուսուցիչ Անանիա Շիրակացու՝ Իր Կյանքի Որպիսության Մասին -- Ինքնակենսագրություն|editor=Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան|publisher=«Սովետական Գրող» հրատարակչություն|location=Երևան|year=1979|page=25-29}}</ref>։
 
== Գիտական գործունեության ոլորտը ==
 
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է [[փիլիսոփայություն|փիլիսոփայությամբ]], [[աստղագիտություն|աստղագիտությամբ]], [[աշխարհագրություն|աշխարհագրությամբ]], [[մաթեմատիկա]]յով, [[տոմարագիտություն|տոմարագիտությամբ]], [[ալքիմիա|ալքիմիկոսությամբ]]։ Նա [[երկրակենտրոն համակարգ]]ի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ [[Արեգակ]]ը մեծ է թե՛ [[Լուսին|Լուսնից]], թե՛ [[Երկիր|Երկրից]] և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը [[թվաբանություն|թվաբանության]] դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական [[պրոգրեսիա]]ներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, [[ֆիզիկա]]յի և [[օդերևութաբանություն|օդերևութաբանության]] զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
* [http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=19&captn=564&wrpg=0&aupg=0 Անանիա Շիրակացի, Վասն որպիսութեան կենաց իւրոց։]
 
== Նշումներ ==
{{Reflist}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.litopedia.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1_%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6_%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2_%28%D4%B1%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BF%D5%A1_%D4%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%82%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%29 Աելիտա Դոլուխանյան. «Անանիա Շիրակացին միջնադարյան հայ մատենագիրների գնահատմամբ»]
* [http://www.matenadaran.am Մատենադարան]
== Գրականություն ==
 
* Ք. Պատկանեան, Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, Ս. Պետերբուրգ, 1877։
* [http://lraber.asj-oa.am/5024/1/71.pdf Արտաշես Մաթեւոսյան, Անանիա Շիրակացու «Քննիկոնը» (2),- «Լրաբեր հասարակական գիտությունների», 1974, № 8, էջ 71-81։]
* [http://lraber.asj-oa.am/4262/1/65.pdf Արտաշես Մաթևոսյան, Նորահայտ պատառիկներ Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքից.- «Լրաբեր հասարակական գիտությունների», 1974, № 6, էջ 65-76։]
* [http://lraber.asj-oa.am/3640/1/1990-10(53).pdf Արտաշես Մաթևոսյան, Անանիա Շիրակացու թվաբանության բաժանման գործողությունը.- «Լրաբեր հասարակական գիտությունների», 1990, № 10, էջ 53-64։]
* Դաւիթ Քահանայ, Մատեան գիտութեան և հաւատոյ. հայերէն թղթեայ հնագոյն ձեռագիր, 981 թ., նմանատպութիւն, վերծանութիւն ուսումնասիրութիւն, ծանօթագրութիւններ Արտաշէս Մաթևոսեանի, Երևան, 1997։
* Գրիգոր Բրուտյան, Անանիա Շիրակացու «Խառնախորանը», Էջմիածին, 1998։
* [http://poj.peeters-leuven.be/content.php?url=article&id=2144982&journal_code=REA Greenwood Tim, A Reassessment of the Life and Mathematical Problems of Anani Širakac'i- "Revue des Études Arméniennes", 33 (2011), pp. 131-86.]
 
== Տես նաև ==
 
* [[Մատենադարան]]
274 658

edits