«Այցեքարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Տպագրություն ՀոթՔաթ գործիքով
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Vasiliy Lvovich Pushkin's House-museum - interior corridor (2013) by shakko 06.jpg|thumb|350px||Սկուտեղ [[Անտոն Դելվիգ]]ի, [[Դենիս Դավիդով]]ի, [[Պյոտր Վյազեմսկի|Պյոտր Վյազեմսկու]] և այլ գործիչների այցեքարտերով, Վ.Լ.Պուշկինի տուն-թանգարան]]
'''Այցեքարտ''', մարդու կամ կազմակերպության մասին կոնտակտային տեղեկատվության կրիչ: Պատրաստվում է ոչ մեծ [[Ստվարաթուղթ|ստվարաթղթից]] կամ [[պլաստմասսա]]յից: Կան նաև CD-այցեքարտեր, որոնք պատրաստվում են 50×90մմ մակերեսով [[CD]]-սկավառակի վրա: Կիրառելի են նաև [[փայտ]]յա կամ [[մետաղ]]յա այցեքարտերը:
 
Այցեքարտը ներառում է տիրոջ անունը, ընկերությունը (սովորաբար [[պատկերանիշ]]ի հետ միասին) և կոնտակտային ինֆորմացիա (հասցե, հեռախոսահամար և/կամ էլեկտրոնային հասցե):
 
Փոխաբերական իմաստով «ինչ-որ բանի այցեքարտ» արտահայտությունը նշանակում է որևէ տարբերակող, բնութագրական հատկանիշ (հիմնականում դրական), որը մատնանշում է նրա տիրոջը, և որպես կանոն` նրան դարձնում ճանաչված և հայտնի:
 
== Տեսակներ ==
Պայմանականորեն կարելի է առանձնացնել այցեքարտի հետևյալ տեսակները՝ անձնական (ընտանեկան), կորպորատիվ և գործնական:
 
''Անձնական'' այցեքարտը սովորաբար օգտագործվում է ընկերական ծանոթությունների ժամանակ: Այդպիսի այցեքարտի մեջ, որպես կանոն, նշվում է տիրոջ անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Զբաղեցրած պաշտոնը և հասցեն կարելի է չնշել: Այն կարելի է տպել ցանկացած դիզայնով և տիրոջ անձնական նախասիրություններին համապատասխան:
 
''Կորպորատիվ'' այցեքարտը սովորաբար անուն և ազգանուն չի պարունակում: Դրանում նշվում է ընկերության մասին ինֆորմացիա, գործունեության ոլորտը, մատուցվող ծառայությունների ցանկը, կոնտակտային հեռախոսահամարները, ինտերնետային հասցեն: Կորպորատիվ այցեքարտն արտացոլում է ընկերության ոճը: Կրում է [[գովազդ]]ային բնույթ և օգտագործվում ցուցահանդեսների, կոնֆերանսների, գործուղումների ժամանակ:
 
''Գործնական'' այցեքարտն օգտագործվում է բիզնեսում, պաշտոնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ ապագա հաճախորդներին կոնտակտային տեղեկություն հաղորդելու նպատակով: Այսպիսի այցեքարտում նշվում է գործարարի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև ընկերության անվանումը և գործունեության տեսակը: Ընդունված է սկզբում գրել անունը, հայրանունը, ապա ազգանունը: Այցեքարտի վրա նշվում է նաև ընկերության ֆիրմային ոճը և պատկերանիշը: Գործնական այցեքարտերն ունենում են խիստ դիզայն: Պետական ծառայողների և քաղաքական գործիչների այցեքարտում կարող են նշվել նաև պետական տարբերակող նշաններ, այդ թվում՝ երկրի դրոշը և զինանշանը: Գործնական այցեքարտերը պետք է պարունակեն հնարավորինս ընթերցելի տառաչափ: Խորհուրդ չի տրվում օգտագործել բարդ գեղարվեստական տառատեսակներ, շեղ կամ մուգ գրվածք:
 
== Պատմություն ==
Համաձայն պատմական վկայությունների` աշխարհի առաջին այցեքարտերը ի հայտ են եկել Հին Չինաստանում [[մ.թ.ա.]]3-2-րդ դարերում: Չինական պաշտոնյաները, համաձայն հատուկ հրամանի, պարտավորվում էին ունենալ կարմիր թղթիկներ, որոնց վրա պետք է նշեին իրենց անունը և զբաղեցրած պաշտոնը: Այդ այցեքարտերը այսօր էլ կարող են ծառայել որպես զսպվածության և էսթետիկության նմուշ. դրանցում չի պարունակվում ոչ մի ավելորդ տարր:
 
[[Հան դինաստիա]]յի այցեքարտերի օրինակներ` ''е'' 謁 (yè), հայտնաբերվել են [[Ցզյանսու]] նահանգի Հուանշիյան վայրում: Դրանք փայտից պատրաստված նմուշներ են 21,5×6,5 սմ չափի: Այցելությունների ժամանակ հանձնելուց բացի դրանք նաև օգտագործվում էին թաղման արարողությունների ժամանակ մահացողի անունը և կարգավիճակը նշելու նպատակով<ref>E. Giele. «Excavated manuscripts» in Nylan-Loewe, China’s Early empires, 2010:132.</ref>:
 
Այցեքարտերի մասին առաջին պաշտոնական հիշատակումը եղել է [[Լյուդովիկոս XIV (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս XIV]]-ի կառավարման տարիներին: Այն ի հայտ է եկել [[Ֆրանսիա]]յում և դարձել անհրաժեշտություն, ժամանակի բնակչության վերին խավի ներկայացման անբաժան պիտույք` դառնալով նրանց համար պարտադիր պարագա: Ունենալով այցելուի անունը (այդտեղից էլ առաջացել է այցեքարտ անվանումը` {{lang-fr|Visite}}-այցելել) պարունակող խաղաքարտի տեսք` այցեքարտը իր տիրոջը ներկայացնում էր լավագույն կողմերից:
 
Առաջին տպագիր այցեքարտը գտնվել է [[Գերմանիա]]յում և թվագրված է [[1786]] թվականով: Այցեքարտերը դարձել էին շփման [[էթիկետ]]ի անհրաժեշտ պայման: Գերմանական արիստոկրատիան հետևում էր ֆրանսիական փորձին: Հետագայում այցեքարտերը դարձան միջին դասի կանանց և տղամարդկանց բնորոշ պարագա, իսկ ցածր դասի ներկայացուցիչները չունեին:
 
16-17-րդ դարերում [[Ֆլորենցիա]]յի և [[Վենեցիա]]յի քաղաքացիներն ունեին փորագրված այցեքարտեր (այն ժամանակ դրանք կոչվում էին «վիզիտե-բիլետե»): Հենց այդտեղ այդ ժամանակաշրջանում շատ զարգացած էր պոլիգրաֆիան: Այցեքարտերի պատրաստումը հանդիսանում էր արվեստի յուրահատուկ տեսակ, որով զբաղվում էին ժամանակի լավագույն վարպետները:
 
[[Պատկեր:CarzhaCam.jpg|thumb|180px|left|Խցիկ այցեքարտերի համար, արտոնագրել է Ադոլֆ-Էժեն Դիզդերին 1854 թվականին]]
Նկարիչ-դիմանկարողները փորագրողների և վիմագիրների հետ արդյունավետորեն մրցակցելու նպատակով ձգտում էին ստանալ ավելի մեծ և տպավորիչ նկարներ: [[1854]] թվականին Ադոլֆ-Էժեն Դիզդերին (1819-1890) [[Փարիզ]]ում արտոնագրեց «քարտ դե վիզիտը»: Այն չորս [[օբյեկտիվ]] ունեցող [[լուսանկարչական ապարատ]] էր, որը նկարում էր 3,25×1,125 [[դյույմ]] չափի ութ նկար 6,5×8,5 չափի «ամբողջական» ֆոտոժապավենի վրա: Այդ ութ նկարից յուրաքանչյուրը հանդիսանում էր 4×2,5 դյույմ չափի այցեքարտ և վաճառվում էր 4 դոլլարով: Դա երկու անգամ ավելի էժան էր սովորական դիմանկարից: Նորույթը մեծ հաջողություն ունեցավ` թույլ տալով ոչ միայն ընդլայնել հաճախորդների քանակը, այլև դառնալ հավաքածուների առարկա: Մեծ պահանջարկ սկսեցին վայելել նշանավոր մարդկանց այցեքարտերը <ref>Владимир Левашов. Лекции по истории фотографии / Галина Ельшевская. — 2-е изд.. — М.: «Тримедиа Контент», 2014. — 464 с. Лекции по истории фотографии, 2014, с. 60.</ref>:
 
Դիզդերին աշխատում և ծախսում էր հսկայական գումարներ: 1866 թվականին «քարտ դե վիզիտի» պահանջարկը նույնքան անսպասելիորեն նվազեց, որքան որ սկսել էր: Դիզդերին մտածեց իր անկող բիզնեսը թարմացնելուն ուղղված տարբեր նորույթներ, սակայն ոչինչ չօգնեց: Նա չկարողացավ հաղթահարել իր իսկ ստեղծած էժանությունը. «քարտ դե վիզիտի» գինը իջավ մինչև մեկ դյուժինի համար մեկ դոլլարի:
 
Անհրաժեշտ էր գտնել որևէ միջոց տարբեր առիթներով ստացած բազմաթիվ այցեքարտերը պահպանելու համար: Այդ նպատակով ստեղծվեց այցեքարտերի համար նախատեսված ալբոմ: Դրանք հիմնականում վաճառվում էին սովորական գնով, սակայն կային նաև հատուկ մշակված և թանկարժեք կաշվից պատրաստված ալբոմներ: Այդպիսի ալբոմները դառնում էին քննարկման հատուկ թեմա տարբեր արվեստանոցներում և սրահներում:
 
== Չափեր ==
[[Պատկեր:Namecard-TMG.jpg|thumb|200px|Ժամանակակից այցեքարտը արտաքին տեսքը]]
* [[ԱՊՀ]]-ում այցեքարտերի ընդունված չափը 90×50 միլիմետրն է:
* Լայնորեն կիրառվում է ISO 7810 ID-1 [[թղթի ձևաչափ|ձևաչափը]]: Այդպիսի չափ ունի նաև կրեդիտ քարտը` 85,6×53,98 մմ, երբեմն էլ 85×55 մմ:
* Գովազդելիս ամենահարմարավետ ձևաչափը համարվում է այն, որը համապատասխանում է դրամապանակների համապատասխան բաժնին:
* Հազվադեպ է հանդիպում A8 ձևաչափին համապատասխան ձևաչափը` 74×52 մմ:
* ԱՄՆ-ում հիմնականում ընդունված է 3,5×2 դյույմ ձևաչափը (88,9×50,8 մմ, երբեմն էլ 89×51 մմ):
* Ճապոնիայում օգտագործվում է 91×55 մմ (3,582×2,165 դյույմ) ձևաչափը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այցեքարտ» էջից