«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 88.
Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով ([[Կողբ]] և [[Կաղզվան]])։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ [[Մետաղ]]ի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են [[ոսկի]], [[պղինձ]] և [[երկաթ]]: Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է [[Վարաժնունիք]] գավառը։
 
Այրարատը շատ ավելի նշանավոր էր [[շինանյութ]]երով ու [[հանքային ջուր|հանքային ջրերով]]: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ [[տուֆ]]եր, [[մարմար]]ներ, [[գրանիտ]]ներ, [[բազալտ]]ներ, [[ավազ]], [[կավ]], [[կրաքար]]եր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, [[Վարշակի ջերմուկ]]ները (այժմյան [[Դիադին (Շարուրի շրջան)|ԴիադինԴիադինի]]ի շրջանում), [[Արզնի]]ն և հանքային ջրերի այլ վայրեր։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Վարչա-քաղաքական վիճակ ==
Տող 95.
{{Քաղվածք|Եվ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...|Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)}}:
 
Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ [[Արմավիր]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Դվին]]ը, [[Բագարան (ավերակ)|ԲագարանԲագարանը]]ը, [[Շիրակավան (մայրաքաղաք)|ՇիրակավանՇիրակավանը]]ը, [[Կարս]]ը, [[Անի]]ն, իսկ այժմ՝ [[Երևան]]ը։
 
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացոյց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարտյան հարթությունը՝ [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում՝ [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում՝ Վանանդի իշխանները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից