«Այգեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 12.
== Այգեգործական հիմնական երկրներ ==
[[Պատկեր:Apple orchards in Kolomenskoye 05.JPG|մինի|ձախից]]
Այգեգործական հիմնական երկրներն են՝ [[Իսպանիա]]ն<ref>[http://costaspain.net/maps/forum/sadovodstvo-v-ispanii-nash-sad-f33/ Այգեգործությունը Իսպանիայում]</ref> (1654 հազար հա), [[Իտալիա]]<ref>[http://pravitelstvori.ru/news/detail.php?ID=4271 Այգեգործությունը Իտալիայում]</ref> ն (1644 հազար հա), [[Ֆրանսիա]]<ref>[http://cvetu.com.ua/index_ru.php?cat=interes&ind=1052 Այգեգործությունը Ֆրանսիայում]</ref> ն (1385 հազար հա), [[ԽՍՀՄ]]<ref>[http://www.new-cccp.ru/index.php?option=com_content&task=view&id=1102 Այգեգործությունը ԽՍՀՄ-ում]</ref> (1057 հազար հա)։ ԽՍՀՄ-ում այգեգործության հնագույն շրջան են՝ [[Անդրկովկաս]]ը, [[Միջին Ասիա]]ն, [[Ղրիմ]]ը։ [[Հայաստան]]ում, ունի շատ հին ծագում։ Դեռևս մ. թ. ա. 10-19-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած այգեգործություն ու գինեգործություն։ Այդ մասին են վկայում [[ասորեստան]]յան [[սեպագիր արձանագրություններ]]ը, [[Կարմիր բլուր]]ի պեղումների ժամանակ հայտնաբերված [[մառան]]ների, բազմաթիվ [[կարաս]]ների (որոնց վրա նշված է տարողությունը), գինեգործական պարագաների, ծծմբի առկայությունը։
=== Այգեգործությունը Հայկական լեռնաշխարհում ===
[[Կարմիր բլուր]]ում հայտնաբերված [[խաղող]]ի ածխացած [[սերմ]]երը վկայում են, որ [[խաղող]]ի այժմյան որոշ փոփոխակներ (օրինակ՝ [[Ոսկեհատ]], Գառան դմակ, Մսխալի, [[Արարատ]]ի և այլնք ունեն տեղական ծագում։ [[Աղթամար]]ի [[վանք]]ի աշխարհիկ թեմայով [[բարձրաքանդակ]]ներից մեկում պատկերված է այգին բահով փորող հայ շինականը (10-րդ դար)։ Հայկական [[մանրանկարչություն]]ը, միջնադարյան [[քաղաք]]ների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները արժեքավոր տեղեկություններ են տալիս նաև [[միջնադար]]ում զարգացած այգեգործության վերաբերյալ։
 
Այգեգործությունը տարածված էր [[Այրարատ]]ում, [[Վասպուրական]]ում, [[Աղձնիք]]ում, [[Փոքր Հայք]]ում, [[Արցախ]]ում, [[Սյունիք]]ում և [[Հայաստան]]ի այլ մասերում։ Որոշ վայրերում ([[Արցախ]], [[Գողթն]]) 19-20-րդ դարեր [[խաղող]]ի որթերը բարձրացվում էին [[մարդ]]ու հասակից վեր՝ փայտյա բարակ հենասյուներով հատուկ հարմարանքների վրա։ Այս [[եղանակ]]ը հատուկ էր բազմամյա այգիներին։ Նախախորհրդային [[Հայաստան]]ում կար 9,2 հազար հա ([[1913]]) այգի, որից բերքատու՝ 7,8 հազար հա։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի և քաղաքացիական [[կռիվներ]]ի տարիներին այգեգործությունը անկում ապրեց, կրճատվեց այգիների տարածությունը (5,1 հազար հա, [[1919]])։
[[Պատկեր:Apple orchard near Brenner.jpg|մինի|աջից|Այգեգործություն]]
 
Տող 33.
== Գիտություն խաղողի վազի կենսաբանական առանձնահատկությունների և նրա մշակման մասին ==
 
2.Բաժիններն են՝
* ա. ընդհանուր այգեգործությունը, ուսումնասիրում է [[խաղող]]ի վազի ծագման, կենսաբանության, [[էկոլոգիա]]յի և [[ագրոտեխնիկա]]յի հարցերը,
* բ. մասնավոր այգեգործությունը, ուսումնասիրում է [[խաղող]]ի վազի առանձնահատկությունները տարբեր [[էկոլոգիա]]կան պայմաններում, ըստ արտադրության ուղղության,
* գ. [[խաղողագրություն]] (ամպելոգրաֆիա) և [[խաղող]]ի սելեկցիա։ Այգեգործություն տերմինը գործածում են նաև [[պտղաբուծություն]], պարտիզագործություն իմաստով։
 
[[ՀՍՍՀ]] խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, սկսած 1940-ից, ստեղծվել է հիբրիդային հարուստ ֆոնդ։ Ստացված են սեղանի և գինու խաղողի խոշորապտուղ, գեղեցիկ տեսքով, փոխադրադիմացկուն, տնտ. տարբեր նշանակության 42 փոփոխակներ։ Դրանցից 9-ը արդեն մտել են արտադրության մեջ և մշակվում են [[Արարատյան դաշտ]]ի շրջաններում, մյուսները պետական փորձարկման մեջ են [[ՀՍՍՀ]]-ում և [[ԽՍՀՄ]] մի քանի [[այգեգործ]]ական շրջաններում։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության ամբիոնում գինու [[խաղող]]ի միլդյուդիմացկուն, ցրտադիմացկուն և սեղանի խաղողի խոշորապտուղ փոփոխակների ստեղծման նպատակով [[1964 թվական]]ից ծավալվել են սելեկցիոն աշխատանքներ և ստացվել են հեռանկարային ձևեր։